Կլոդ Կարլիե
Կլոդ Կարլիե (ֆր. Claude Carliez; հունվարի 10, 1925[1][2][3], Նանսի[3] - մայիսի 18, 2015[3], Սեն-Մանդե[3]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, կասկադյոր։ Առավել հայտնի է, որպես հնարքների և սուսերամարտերի բեմադրիչ։ ԿենսագրությունԾնվել է Նանսիում, սուսերամարտիկի ընտանիքում։ 18 տարեկանում ընդունվել է Ժուանվիլ լե Պոնում գտնվող սուսերամարտերի դպրոցը, որն ավարտել է 21 տարեկան հասակում։ Շնորհիվ հարևանությամբ գործող կինոստուդիային դպրոցի, Կլոդ արդեն պատանի ժամանակ դառնում է զենքերի և զգեստների խորհրդատու։ 1959 թվականին Կլոդը Անդրե Յունեբելյայի նկարահանած «Սապատավոր մարդ»֊ը ֆիլմում ստանում է վարձու մարդասպանի դեր։ Իր հաջորդ՝ «Կապիտան» ֆիլմում ռեժիսորը Կարլիեին վստահում է բոլոր հնարքների և մենամարտերի բեմադրությունը։ Այս պահից ի վեր Կարլիեն դառնում է ֆրանսիական մի շարք ֆիլմերի մարտերի հիմնական բեմադրող դերասան, որտեղ խաղում էին նաև այնպիսի դերասաններ, ինչպիսիք են օրինակ՝ Ժան Մարեն, Ալեն Դելոնը, Ժերար Բառեն և Ժան Պոլ Բելմոնդոն։ 1969 թվականին Ժան Մարե Կարլիեի խորհրդով նա նկարահանվում է «Պարիա» ֆիլմում։ Վերջին տարիներին զբաղեցրել էր Ֆրանսիայի զենքերի Ակադեմիայի նախագահի պաշտոնը։ Կլոդ Կարլիեն համարվում է Արվեստի և գրականության շքանշանի դափնեկիր։ Նրա որդին դերասան և կասկադյոր Միշել Կարլիեն է։ Ֆիլմագրություն
Ծանոթագրություններ
|