Հոբիթ։ Սմոգի պարապուտը անգլ.՝ The Hobbit: The Desolation of Smaug |
---|
| Երկիր | ԱՄՆ[1] Նոր Զելանդիա[1] |
---|
Ժանր | բարձր ֆենտեզի, ֆենթեզի ֆիլմ[2], արկածային ֆիլմ[2], գանձերի փնտրման ֆիլմ, մարտաֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
---|
Հիմք | Հոբիթը |
---|
Թվական | դեկտեմբերի 2, 2013, դեկտեմբերի 12, 2013[3], դեկտեմբերի 13, 2013[4], դեկտեմբերի 10, 2013, դեկտեմբերի 12, 2013[5] և դեկտեմբերի 11, 2013 |
---|
Լեզու | անգլերեն[6] |
---|
Ռեժիսոր | Փիթեր Ջեքսոն |
---|
Պրոդյուսեր | Քերոլին Քանինգեմ, Ֆրեն Ուոլշ և Փիթեր Ջեքսոն |
---|
Սցենարի հեղինակ | Ֆիլիպպա Բոյենս, Գիլյերմո դել Տորո, Ֆրեն Ուոլշ և Փիթեր Ջեքսոն |
---|
Դերակատարներ | Ադամ Բրաուն, Էյդան Թերներ, Քեյթ Բլանշետ, Դին Օ'Գոզման, Գրեհեմ ՄակԹավիշ, Ջեյմս Նեսբիթ, Ջեդ Բրոֆի, Ջոն Քալեն, Քեն Սթոթ, Լոուրենս Մաքոր, Լի Փեյս, Լյուկ Իվանս, Մանու Բեննեթ, Մարկ Հեդլոու, Մարտին Ֆրիմեն, Միքայել Պերսբրանդտ, Օրլանդո Բլում, Փիթեր Համբլթոն, Ռիչարդ Արմիտաժ, Սթիվեն Ֆրայ, Սթիվեն Հանթեր, Սիլվեսթր ՄակՔոյ, Ուիլյամ Քիրչեր, Էվանջելին Լիլլի, Բենեդիկտ Քամբերբեչ, Իեն ՄակՔելլեն, Բիլի Քոնոլի, Մայքլ Միզրահի, Ռայան Գեյջ, Փիթեր Ջեքսոն[7], Սթիվեն Քոլբեր[7], Ջաբեզ Օլսեն[7] և Թերի Նոթարի |
---|
Օպերատոր | Էնդրյու Լեսնի |
---|
Երաժշտություն | Հովարդ Շոր |
---|
Մոնտաժ | Ջաբեզ Օլսեն |
---|
Պատմվածքի վայր | Միջերկիր |
---|
Նկարահանման վայր | Նոր Զելանդիա |
---|
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր, ՎինգՆութ Ֆիլմզ և New Line Cinema |
---|
Տևողություն | 161 րոպե |
---|
Բյուջե | 225 000 000 $ |
---|
Շահույթ | 958 366 855 $ և 258 387 334 $[8] |
---|
Պաշտոնական կայքէջ | The Hobbit: The Desolation of Smaug Վիքիպահեստում |
Հոբիթ. Սմոգի պարապուտը (անգլ.՝ The Hobbit: The Desolation of Smaug), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռագրության երկրորդ ֆիլմը։ Ֆիլմը հիմնված է պրոֆեսոր Ջոն Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» վեպ-հեքիաթի վրա։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2013 թ. դեկտեմբերի 2ին, Լոս Անջելեսում։ Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 19ին։
Սյուժե
Մառախլապատ լեռներից հաջողությամբ անցնելով Բիլբոն և ընկերները ապաստան են գտնում Բեորնի տանը։ Բեորնը նրանց փոխադրամիջոցներ է տրամադրում և նրանք ճանապարհվում են դեպի Լիխոլեսիե։ Լիխոլեսիեյում թզուկները գերի են ընկնում հսկա սարդերին, այնուհետև՝ էլֆերին։ Բիլբոն իր մատանու օգնությամբ կարողանու է ազատվել և փրկել իր ընկերներին գերությունից։
Ի վերջո, թզուկները հասնում են Միայնակ լեռանը և կարողանում են ներս թափանցել։ Սակայն ներսում նրանց էր սպասում տանտերը՝ Սմոգը...
Դերերում
Ստորև բերված է այն դերասանների ցանկը, որոնք խաղացել են ֆիլմում[9]։
Տարածումը
2013 թվական.
- դեկտեմբերի 2 - ֆիլմի պրեմիերան Լոս Անջելեսում
- դեկտեմբերի 10 - Արգենտինա
- դեկտեմբերի 11 - Նիդեռլանդներ, Բելգիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Դանիա
- դեկտեմբերի 12 - Նոր Զելանդիա, Պորտուգալիա, Թաիլանդ, Սլովակիա, Խորվաթիա, Սինգապուր, Հունաստան, Բոսնիա և Հերցոգովինա, Գերմանիա, Հունգարիա, Արգենտինա, Ավստրիա, Իսրայել, Իտալիա, Եգիպտոս, Քուվեյթ, Լիբանան, Հարավային Կորեա, Սերբիա, Չեխիա
- դեկտեմբերի 13 - ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Բրազիլիա, Վենեսուելա, Բուլղարիա, Իսպանիա, Լիտվա, Կանադա, Ռումինիա, Սլովենիա, Մեքսիկա, Հարավային Աֆրիկա, Թայվան, Թուրքիա, Էստոնիա
- դեկտեմբերի 18 - Ռուսաստան, Ուկրաինա, Թունիս
- դեկտեմբերի 19 - Վրաստան, Պերու, Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան, Ադրբեջան
- դեկտեմբերի 20 - Կոլումբիա
- դեկտեմբերի 25 - Լեհաստան
- դեկտեմբերի 26 - Չիլի, Իսլանդիա, Ավստրալիա
- դեկտեմբերի 27 - Պակիստան
2014 թվական.
Շահույթը
Ֆիլմի ընդհանուր շահույթը կազմում է 958,4 մլն $ (258,4 մլն $ ԱՄՆում, 700 մլն $ այլ երկրներում)։ Եռագրության երկրորդ մասը ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկում զբաղեցնում է 29-րդ տեղը, իսկ 2013 թ. ամենաեկամտաբեր ֆելմերի ցանկում՝ 4-րդը։
Հետաքրքիր փաստեր
- Ֆիլմի սկզբում հայտնվում է Փիթեր Ջեքսոնը՝ գազար ուտող պատահական անցորդի դերում։
- Օրլանդո Բլումը 2 տարով մեծ է Լի Պեյսից, որն իր հոր դերն է խաղում։
- Էվանջելին Լիլլին խոստովանել է, որ 13 տարեկանից Թոլքինի գրքերի մեծ երկրպագուհին է։
- Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում ֆիլմի ցուցադրության ժամանակ Սմոգի առաջին ոռնոցից հետո խոսնակներից մեկը շարքից դուրս է եկել։
- Կիլիի, Թաուրիելի և Լեգոլասի սիրային եռանկյունին չկար նախնական սցենարում։
Սաունդթրեք
Ֆիլմի երաժշտությունը, ինչպես նախորդ ֆիլմերում, գրել է Հովարդ Շորը։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
---|
| 1980-ականներ | |
---|
| 1990-ականներ | |
---|
| 2000-ականներ | |
---|
| 2010-ականներ | |
---|
|
|