Հուզական այրում
Հուզական այրման համախտանիշ (անգլ.՝ burnout), հոգեբանական համախտանիշ, սթրեսի տեսակ։ Դրսևորվում է էներգիայի սպառմամբ կամ հուզական հյուծվածությամբ, աշխատանքի հետ կապված նեգատիվիզմի կամ ցինիզմի զգացումով։ Նվազեցնում է մասնագիտական արդյունավետությունը։ Կարող է փոփոխություններ առաջացնել նաև այլ մարդկանց հետ փոխհարաբերություններում (ընդհուպ մինչև իմացական խորը աղճատումների առաջացում)։ Հասկացությունը հոգեբանության մեջ ներմուծվել է Հերբերտ Ֆրեյդենբերգերի կողմից, 1974 թվականին։ Դասակարգում՝ ըստ ՀՄԴ 10-ի
Կլինիկական նկարագիրԴրսևորվում է աճող անտարբերություն սեփական պարտականությունների և աշխատավայրում կատարվող իրադարձությունների նկատմամբ, նեգատիվիզմ ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների հանդեպ, սեփական մասնագիտական չկայացվածության զգացում, չբավարարվածություն աշխատանքով, անձի երկատման դրսևորումներ, և որպես վերջնական արդյունք՝ կյանքի որակի կտրուկ վատթարացում։ Հետագայում կարող են զարգանալ նաև նևրոտիկ խանգարումներ և հոգեսոմատիկ հիվանդություններ։ Զարգացման գործոններԱյս վիճակի առաջացմանը նպաստում են միատեսակ և լարված օրակարգով աշխատանքը, հուզական լարվածությունը դժվար անձնակազմի հետ աշխատելիս։ Դրան նպաստում է նաև աշխատանքի դիմաց բավարար վարձատրության (ոչ միայն նյութական, այլև հոգեբանական) բացակայությունը, ինչն անձին ստիպում է մտածել, որ իր աշխատանքն արժեք չունի։ Ֆրեյդենբերգերի պնդմամբ այդպիսի վիճակը բնորոշ է այն մարդկանց, ովքեր հակված են ապրումակցման, աշխատանքի նկատմամբ իդեալիստական վերաբերմունքի, դրա հետ մեկտեղ անկայուն են, երազկոտ, ունեն կպչուն մտքեր։ Միաժամանակ հուզական այրման համախտանիշը կարող է հանդես գալ նաև որպես տրավմատիկ իրադարձությանը տրվող հոգեբանական պաշտպանական մեխանիզմ։ Ավելի հաճախ հանդիպում է մարդկանց միջավայրում աշխատող մասնագետների, մասնավորապես, բժիշկների[1], հոգեբանների, մանկավարժների[2], սոցիալական ծառայությունների աշխատակիցների, օպերատորների, մենեջերների, ղեկավարների և այլն մասնագետների մոտ։ ԱխտորոշումՏվյալ վիճակի ուսումնասիրությունը կատարվել է ամերիկացի հոգեբաններ Քրիստինա Մասլաչի և Սյուզան Ջեկսոնի կողմից[3], ովքեր այն բնութագրել են որպես հուզական հյուծվածություն։ Հուզական այրման համախտանիշի ախտորոշումն իրականացվում է Մասլաչի առաջարկած Maslach Burnout Inventory (MBI) մեթոդիկայով։ Ռուսական հոգեթերապևտիկ պրակտիկայում օգտագործվում են Վիկտոր Բոյկոյի և Եվգենի Իլյինի հարցարանները։ Տես նաևԾանոթագրություններ
Աղբյուրներ
Արտաքին հղումներ
|