Մոնրեալ Կանադիենս
«Մոնրեալ Կանադիենս» (անգլերեն՝ The Montreal Canadiens, ֆրանսերեն՝ Les Canadiens de Montréal), պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ՝ հիմնված Կանադայի Քվեբեկ նահանգի վարչական կենտրոն՝ Մոնրեալում։ Ակումբն հանդես է գալիս Հոկեյի Ազգային Լիգայի (ՀԱԼ) արևելյան կոնֆերենցիայի հյուսիսարևելյան դիվիզիայում։ Ակումբը պաշտոնապես ճանաչվում է իբրև le Club de hockey Canadien («լե Կլաբ դե հոկեյ Կանադիեն»)[1]։ Ակումբն հայտնի է նաև այլ ֆրանսերեն անվանումներով, ինչպիսիք են՝ Les Canadiens «Լե Կանադիենս», Le Bleu-Blanc-et-Rouge («Լե Բլե-Բլան-է-Ռուժ»), La Sainte-Flanelle («Լա Սենտ-Ֆլանել»)[2], Le Tricolore («Լե Տրիկոլոր»), Les Glorieux («Լե Գլորիո»), Les Habitants («Լե Հաբիտանտ») և Le Grand Club («Լե Գրանդ Կլաբ»)։ Անգլերենում, խմբի գլխավոր մականունը Habs («Հաբս») է, ինչ որ կրճատում է "Les Habitants"-ի («Լե Հաբիտանտ»). Հիմնված 1909 թվականին, «Մոնրեալ Կանադիենսը» ամենահին պրոֆեսիոնալ հոկեյի խումբն է և միակ ակումբը լիգայում, որ ավելի հին է քան հենց լիգան։ «Կանադիենսը» նաև ամենահին հյուսիսամերիկյան սպորտային ակումբներից մեկն է։ Համարվում է «Սկզբնական Վեց» կոչվող խմբերից, ինչը նկարագրություն է, որն օգտագործվում է ՀԱԼ-ի այն ակումբների համար, որոնք լիգայի մաս են կազմել 1942 թվականից մինչև 1967-ի ընդարձակումը։ «Քեբեկ Նորդիքի» անկումից հետո (1995), «Կանադիենսը» միակ ՀԱԼ-ի խումբն է Քեբեկում։ Վերջին անգամ ակումբը հաղթել է Սթենլիի գավաթը 1993 թվականին։ Ընդհանուր առմամբ՝ ակումբը հաղթել է Սթենլիի գավաթը 24 անգամ (առաջին գավաթը 1916 թվականի ներառյալ, ՀԱԼ-ի հիմնումից առաջ)՝ ամենաշատը լիգայում։ 2010 թվականից հաշված, ակումբը շահել է բոլոր Սթենլիի գավաթի առաջնությունների 25%-ը, որի շնորհիվ համարվում է Հյուսիսային Ամերիկայի չորս գլխավոր սպորտային լիգաների (NHL, NFL, NBA և MLB) ամենահաջող պրոֆեսիոնալ սպորտային ակումբներից մեկը։ Ցուցակը գլխավորում են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բոստոն Սելտիքսը» (28%) և Բեյսբոլի բարձրագույն լիգայի «Նյու Յորք Յանկիսը» (25%)։ 1996 թվականից ի վեր, «Կանադիենսը» տան խաղերն անցկացնում է «Բելլ կենտրոնում», որը մինչև 2003 թվականը կոչվել է «Մոլսոն կենտրոն»[3]։ Աղբյուրներ
Արտաքին հղումներ
|