Չիկագո Բլեքհոքս
«Չիկագո Բլեքհոքս» (անգլերեն՝ Chicago Blackhawks), ամերիկյան պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) արևմտյան կոնֆերենցիայի Կենտրոնական դիվիզիոնում։ Տեղակայված է Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ)։ Հիմնադրվել է 1926 թվականին և ընդհանուր առմամբ 5 անգամ նվաճել Սթենլիի գավաթը՝ 1933, 1937, 1960, 2010, 2013 և 2015 թվականներին։ «Բոստոն Բրուինսի», «Դետրոյթ Ռեդ Ուինգզի», «Մոնրեալ Կանադիենսի», «Նյու Յորք Ռենջերսի» և «Տորոնտո Մեյփլ Լիֆսի» հետ մտնում է NHL-ի «օրիգինալ վեցյակի» մեջ։ Տան հանդիպումները «Բլեքհոքսն» անցկացնում է «Յունայթեդ սենթր» մարզապալատում։ Թիմի անվանումը բխում է Առաջին աշխարհամարտին մասնակցած ամերիկյան 86-րդ հետևակային դիվիզիայի 333-րդ գնդացրային գումարտակի «Սև բազեների դիվիզիա» ("Blackhawk Division") մականունից, որն էլ իր հերթին ստացված էր բնիկ ամերիկացի առաջնորդ Սև Բազեի անունից[1]։ ԾանոթագրություններԱրտաքին հղումներ
|