Մրրկային էլեկտրական դաշտ
Ինչպես հայտնի է էլեկտրամագնիսական մակածման երևույթը առաջանում է մագնիսական հոսքի փոփոխման պատճառով։ Երբ այս երևույթը պայմանավորված է միայն մագնիսական դաշտի B ինդուկցիայի փոփոխմամբ, ապա կողմնակի ուժերի դեր կատարում է փոփոխվող մագնիսական դաշտը։ Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ ժամանակի մեջ փոփոխվող մագնիսական դաշտը առաջացնում է լարվածությամբ էլեկտրական դաշտ ։ Այս դաշտի լարվածության վեկտորի շրջապտույտը կամայական փակ կոնտուրով, ի տարբերություն անշարժ լիցքերի ստեղծած Էլեկտրաստատիկ դաշտի ,զրոյից տարբեր է և հավասար է՝ մակածման ԷլՇՈՒ-ին։ Մրրիկային էլեկտրական դաշտի հիմնական բանաձևի արտածումըՄակածման ԷլՇՈՒ-ն մյուս կողմից արտահայտվում է հետևյալ բանաձևով ՝ և : Օգտագործելով Ստոքսի օրենքը ,ստանում ենք ՝ , որտեղից հետևում է ՝ : Ստացված արտահայտությունները ցույց են տալիս, որ փոփոխվող մագնիսական դաշտը ստեղծում է մրրիկային էլեկտրական դաշտ։ Ընդհանուր դեպքում կամայական էլեկտրական դաշտը կարող է լինել պոտենցիալային և մրրիկային դաշտերի գումար `: Այդ դեպքում և քանի որ էլեկտրաստատիկ դաշտի համար վերջնականապես ստանում ենք `: Հարկ է նշել ,որ այս ինտեգրալային և դիֆերենցիալ տեսքով գրված հավասարումը Մաքսվելի ի էլեկտրամագնիական դաշտի տեսության հիմնական հավասարումներից մեկն է։ |