Նատաշա Հենսթրիջ
Նատաշա Հենսթրիջ (անգլ.՝ Natasha Tonya Henstridge, օգոստոսի 15, 1974[1], Springdale, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա), կանադացի դերասանուհի, նախկին ֆոտոմոդել։ ԿենսագրությունՆատաշա Հենսթրիջը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 15-ին Սփրինգդեյլ քաղաքում (Նյուֆաունդլենդ և Լաբրադոր)։ Մեծացել է նավթագործի ընտանիքում, ով իր ընտանիքը տեղավորել է Ալբերտա նահանգի Ֆորտ Մաքմուրեյ քաղաքում գտնվող վագոնում։ Բարձրահասակ և սլացիկ աղջիկը (հասակը՝ 177 սմ[2]) ակնհայտորեն ճնշվել է շրջապատից և 14 տարեկանում թողել է ուսումն ու հեռացել հայրենի քաղաքից, որպեսզի փորձի իրեն ֆոտոմոդելի կարիերայում։ Տեղափոխվելով Փարիզ, հետո` Նյու Յորք՝ նա հինգ տարի աշխատել է որպես ֆոտոմոդել։ 15 տարեկանում նրա նկարը հայտնվել է «Cosmopolitan» ֆրանսիական հրատարակության շապիկին։ Մոդելային բիզնեսին մասնակցելու տարիներին գովազդել է «Lady Stetson», «Olay», «Old Spice» ապրանքանիշերը։ 1994 թվականին Հենսթրիջը երեք ֆիլմի պայմանագիր է կնքել «Մետրո-Գոլդուին-Մայեր» ընկերության հետ։ Նրա առաջին` «Առանձնյակը» ֆանտաստիկ ֆիլմը, որում նա մարմնավորել է մարդու և Ուժ այլմոլորակայինի հիբրիդ, էկրան է բարձրացել 1995 թվականին։ Ֆիլմը գնահատվել է հանդիսատեսի կողմից, Նատաշան ստացել է իր կյանքի առաջին կինոմրցանակը՝ «MTV Movie Awards»-ը` «Լավագույն համբույր» անվանակարգում, իսկ պրոդյուսերները դերասանուհու մեջ տեսել են ֆանտաստիկայի ժանրի ֆիլմերի գեղեցիկ հերոսուհիների կատարողի։ Դրան հաջորդել է Քրիստոֆեր Լամբերտի մասնակցությամբ «Ադրենալին. հետապնդման վախը» (1996 թվական) և Ժան-Կլոդ Վան Դամի «Առավելագույն ռիսկ» ֆիլմերի մասնակցությունը։ Դրանց համար «Femme Fatale» ամսագիրը գիտաֆանտաստիկ մարտաֆիլմերում նկարահանված ամենասեքսուալ դերասանուհիների և դերասանների ցանկում Նատաշային առաջինն է համարել[3]։ Այնուհետև հետևել է դրամատիկ դերը. մարտաֆիլմերի շարքն ընդհատվել է օսկարակիր հայտնի բրազիլացի ռեժիսոր Ֆաբիո Բարետուի հետ աշխատանքով, որը Նատաշային հրավիրել է գլխավոր դեր խաղալու «Հիանալի Դոննա» մելոդրամայում, որին հաջորդել են դերեր հեռուստատեսության համար նկարահանված մի քանի սերիալներում և ֆիլմերում, ինչպես նաև մեծ բյուջե ունեցող ֆիլմերում։ Ամենաարդյունավետը 2000 թվականն էր՝ «Ուրիշի տոմս», «Ինը յարդ»։ 2001 թվականին վերադարձ եղավ կինոֆանտաստիկայի աշխարհ՝ ռեժիսոր Ջոն Կարպենտերի «Մարսի ուրվականները», որտեղ ռեժիսորը ընտրել է Նատաշային մեկ այլ հավակնորդի՝ Քորթնի Լավի փոխարեն։ 2007 թվականին Հենսթրիջը եղել է իրանական առաջին ամենամյա «Նուր» կինոփառատոնի դատավորը։ Անձնական կյանք1995-1996 թվականներին Հենսթրիջն ամուսնացած է եղել դերասան Դեմիան Չապայի հետ։ 1996 թվականից մինչև 2004 թվականը նա հանդիպել է դերասան Լիամ Ուեյթի հետ։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Տրիստան Ռիվեր Ուեյթը (ծնվ. 1998 թվականի հոկտեմբերի 12-ին) և Աշեր Սքայ Ուեյթը (ծնվ. 2001 թվականի սեպտեմբերին)[4]։ 2011-2018 թվականներին ամուսնացած է եղել երգիչ Դարիուս Դանեշի հետ[5]։ 2009 թվականի հունիսին Հենսթրիջը խոսել է նախկինում քաշի կորստի նպատակով ծայրահեղ դիետաների հետ համատեղ դիետիկ հաբերի օգտագործման մասին. նա ասել է, որ դա վնասել է իր նյութափոխանակությունը և հանգեցրել է քաշի ավելացման[6]։ 2017 թվականի նոյեմբերին` #MeToo շարժման գագաթնակետին, Հենսթրիջը միացել է վեց այլ դերասանուհիների, որոնք մեղադրել են ռեժիսոր Բրեթ Ռաթներին սեռական բռնության և ոտնձգության մեջ[7]. նա պնդել է, որ 1990-ականների սկզբին Ռաթները ստիպել է օրալ սեքսով զբաղվել իր հետ։ Նա նաև մեղադրել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ[8]։ Ընտրված ֆիլմագրություն
Մրցանակներ և անվանակարգեր
Ծանոթագրություններ
|