Նեպալ
Նեպալ, պաշտոնապես՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (նեպալերեն नेपाल)։ Պետությունը գտնվում է Հիմալայներում, Հարավային Ասիայում։ Սահմանակից է Հնդկաստանին և Չինաստանին։ ԱշխարհագրությունՏեղադրությունՆեպալը գտնվում է Ասիայում և սեղմված է աշխարհի ամենաշատ բնակեցված երկու պետությունների միջև։ Նրանից հյուսիս գտնվում է Տիբեթը՝ ՉԺՀ-ի ինքնավար մարզը, իսկ հարավային սահմանում, արևմուտքից արևելք Նեպալը սահմանակից է Ուտտարանչալ, Ուտար Պրադեշ, Բիհար, Արևմտյան Բենգալիա, Սիկքիմ հնդկական նահանգներին։ Հյուսիսում Նեպալը սահմանակից է Մեծ Հիմալայան լեռնաշղթային, որը հայտնի է 8000 մ-ից բարձր մի քանի գագաթներով։ Նրանցից ամենաբարձրն է Էվերեստը (8848 մ)՝ ամենաբարձր լեռը աշխարհում։ Նեպալի ամենացածր կետը գտնվում է 70 մ բարձրության վրա։ Նեպալի տարածքի ավելի քան 40 %-ը գտնվում է ավելի քան 3000 մետր բարձրության վրա։ Դրա համար էլ Նեպալը համարվում է ամենաբարձրադիրը աշխարհում։ Բնակչություն
Մշակութա-էթնիկական Նեպալը ներկայացնում է իրենից հարյուրավոր ազգերի և կաստաների խառնուրդ։ Կաստաների սահմանները, ինչպես կանոն, թափանցիկ են և որևէ կաստային սահմանի պատկանելիությունը կախված է նաև դիտորդի ընդունված ավանդույթներից։ Նեպալի բնակչությունը խոսում է յոթանասուն տարբեր լեզուներով ու բարբառներով։ ԱզգագրությունՆեպալի ժողովուրդները հիմնականում պատկանում են սինո-տիբեթյան (տիբեթո-բիրմայան խումբ) և հնդեվրոպական ընտանիքների խմբերին։ Քիչ չեն այն ժողովուրդները, որոնք հանդիսանում են փախստականներ, նվաճողներ կամ վերաբնակներ։ Բնակչության 49 %-ի մայրենի լեզուն է հանդիսանում նեպալերենը։ Մյուս տարածված լեզուներից են մայթհին (12,4 %), բհոջպուրին (7,6 %), տհարուն (5,9 %), տամանգը (5,2 %), նևարին (3,6 %) և մագարին (3,4 %)։ ԿրոնԸստ պաշտոնական տվյալների բնակչության 90 %-ը դավանում է հինդուիզմ։ Ըստ անկախ հաշվարկների, հինդուիզմի կողմնակիցներ են նրանց միայն 70 %-ը կամ ավելի քիչ։ Սա շեղում է այն պատճառով, որ կան բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, որոնք, թեև պաշտոնապես հայտարարում են հավատարմություն հինդուիզմին, բայց իրականում ընդունում են կամ անիմիզմ, կամ բուդդայականություն։ Այնուամենայնիվ, հինդուիզմը Նեպալի գերիշխող կրոնն է։ Բնակչության 11 %-ը իրեն համարում է բուդդայական, հատկապես Մուստանգի թագավորությունում։ Գոյություն ունեն նաև փոքրամասնություններ, որոնք դավանում են իսլամ, կիրանտ և պատկանում են առանձին անիմիստական հավատալիքների։ Ծանոթագրություններ
|