Ուոլդեն կամ կյանքն անտառում
Ուոլդեն կամ կյանքն անտառում (անգլ.՝ Walden; or, Life in the Woods) կամ կարճ՝ Ուոլդեն, ամերիկացի տրանսցենդենտալիստ գրող Հենրի Դեյվիդ Թորոյի գիրքն է, որի վրա հեղինակն աշխատել է ինը տարի։ Հրատարակվել է 1854 թ․։[1] Համառոտ նկարագիրԳրքում Թորոն նկարագրում է հասարակությունից հեռու՝ բնության մեջ միայնակ անցկացրած երկու տարիները (չնայած որ գրքում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեկ տարում)։ Նա այդ ընթացքում ապրում էր անտառում, Ուոլդեն լճի ափին (որտեղից էլ գրքի վերնագիրը)` իր ձեռքերով կառուցված խրճիթում։[2] «Ուոլդենը» չի պատկանում միայն մեկ գրական ժանրի։ Այն մի կողմից ունի ինքնակենսագրական բնույթ, մյուս կողմից գիրքն ավելի շատ հայտի է Թորոյի փիլիսոփայական և ներհայեցողական դիտարկումներով։ Թորոն նաև քննադատում է (հաճախ անուղղակիորեն) ամերիկյան շատ արժեքներ, մասնավորապես մասնավոր սեփականությունը և աշխատասիրությունը։ Որպես այլընտրանք նա առաջարկում է իր որդեգրած կենսակերպը։ Թորոն կատարում է բնության ճշգրիտ գիտական դիտարկումներ, ինչպես նաև բնական երևույթների փոխաբերական և բանաստեղծական օգտագործում: Նա նույնացնում է բազմաթիվ բույսերի և կենդանիների թե՛ հանրաճանաչ և թե՛ գիտական անուններով, մանրամասնորեն արձանագրում է տարբեր ջրային բույսերի գույնն ու հստակությունը, ճշգրիտ թվագրում և նկարագրում լճակի սառցակալման և հալվելու ժամանակը և նկարագրում է ենթադրաբար «անհատակ» Ուոլդեն լճի հատակի խորությունն ու ձևը չափելու իր փորձերը։ Արտաքին հղում
|