Պլանկի մասնիկՊլանկի մասնիկ, հիպոթետիկ տարրական մասնիկ։ Սահմանվում է որպես սև խոռոչ, որի Կոմպտոնի ալիքի երկարությունը հավասար է իր Շվարցշիլդի շառավղին[1]։ Անվանումը ստացել է Մաքս Պլանկի պատվին։ Պլանկի մասնիկի զանգվածը մոտավորապես հավասար է Պլանկի զանգվածին, իսկ Շվարցշիլդի շառավիղը՝ Պլանկի երկարությանը[2]։ Երբեմն Պլանկի մասնիկը կիրառվում է Պլանկի զանգվածը և Պլանկի երկարությունը սահմանելու համար[3]։ Տիեզերքի էվոլյուցիայի որոշ մոդելներում դրանք հանդես են գալիս Պլանկի դարաշրջանի ընթացքում[4]։ Պլանկի մասնիկը խիստ փոքր է՝ համեմատած, օրինակ, պրոտոնի հետ (քանի որ շառավիղը հավասար է Պլանկի երկարությանը, որը պրոտոնի շառավղի մոտ 10−20 մասն է կազմում), բայց ծանր է (քանի որ Պլանկի զանգվածը պրոտոնի զանգվածից 1019 անգամ մեծ է)[5]։ ԱրտածումՊլանկի մասնիկի ճշգրիտ սահմանման վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Ըստ ամենատարածված սահմանման՝ Պլանկի մասնիկն այն մասնիկն է, որի Կոմպտոնի ալիքի երկարությունը հավասար է իր Շվարցշիլդի շառավղին։ Արդյունքում տեղի ունի հետևյալ առնչությունը՝
որտեղից այդպիսի մասնիկի զանգվածը՝
Այս զանգվածը անգամ մեծ է Պլանկի զանգվածից, այսինքն՝ Պլանկի մասնիկը 1,772 անգամ ծանր է Պլանկի միավոր զանգվածից։ Շառավիղը կլինի Կոմպտոնի ալիքի երկարությունը՝
ՉափականություններԿիրառելով վերը բերված սահմանումը՝ կարող ենք տեղադրել h, G և c հիմնարար հաստատունների արժեքները և որոշել մասնիկի զանգվածը և շառավիղը։ Ենթադրելով, որ խոսքը համասեռ խտություն ունեցող գնդի շառավղի մասին է, կարող ենք որոշել նաև մասնիկի ծավալը և խտությունը։
Պլանկի մասնիկը հիպոթետիկ մասնիկ է։ Վերը բերված մեծությունները որևէ հայտնի ֆիզիկական օբյեկտի կամ նյութի չեն համապատասխանում։ Տես նաևԾանոթագրություններ
Արտաքին հղումներ
|