c-քվարկ , հմայված քվարկ (որտեղից էլ նշանակումը՝ անգլ. ՝ charm ՝ հմայք , ըստ զանգվածի մեծության երրորդ քվարկը , տարրական մասնիկ ։ Հմայված քվարկները հայտնաբերվել են հադրոններում ՝ քվարկներից կազմված ներատոմային մասնիկներում ։ Հմայված քվարկ պարունակող հադրոններից են ψ -մեզոնը, D-մեզոնը , հմայված սիգմա-բարիոնը և այլն։
Տարօրինակ քվարկի հետ միասին հմայված քվարկը պատկանում է տարրական մասնիկների երկրորդ սերնդին ։ Էլեկտրական լիցքը +2 ⁄3 e է, զանգվածը ՝ մոտ 1.29 ԳէՎ/c2 [ 1] ։ Մյուս բոլոր քվարկների նման հմայված քվարկը ½ սպինով ֆերմիոն է և մասնակցում է բոլոր չորս հիմնարար փոխազդեցություններին ՝ գրավիտացիային , էլեկտրամագնիսականությանը , թույլ և ուժեղ փոխազդեցություններին։ Հմայված քվարկի հակամասնիկը հմայված հակաքվարկն է (անգլիալեզու գրականության մեջ կոչվում է նաև հակահմայված քվարկ կամ պարզապես հակահմայք ), որը տարբերվում է նրանից միայն որոշ մեծությունների նշանով։
Այս չորրորդ քվարկի գոյությունը մոտ 1964 թ. կանխագուշակել են մի շարք գիտնականներ (օրինակ՝ Ջեյմս Բյորկենը և Շելդոն Գլեշոուն[ 4] ), սակայն կանխատեսումը սովորաբար վերագրվում է Շելդոն Գլեշոուին , Իոանես Իլոպուլոսին և Լուչիանո Մայանիին 1970 թ. (ԳԻՄ-մեխանիզմ)[ 5] ։ Հայտնաբերված առաջին հմայված մասնիկը (հմայված քվարկ պարունակող մասնիկը) փսի-մեզոնն էր, որը հայտնաբերվեց Ստանֆորդի գծային արագացուցչային կենտրոնում (SLAC), Բերթոն Ռիխտերի ղեկավարությամբ[ 6] , մեկ ուրիշ հայտնաբերում գրանցվեց Բրուքհեյվնի ազգային լաբորատորիայում (BNL), Սամուել Թինգի ղեկավարությամբ[ 7] ։
1974 թ. փսի-մեզոնի, հետևաբար (հմայված քվարկի) հայտնագործումը սկիզբ դրեց մի շարք կարևորագույն հայտնագործությունների, որոնք միասին հայտնի են ֆիզկայի Նոյեմբերյան հեղափոխություն անունով։
Հմայված քվարկ պարունակող հադրոններ
Հմայված քվարկ պարունակող հադրոններից են՝
Տես նաև
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1
K. Nakamura et al. (Particle Data Group) (2011). «PDGLive Particle Summary 'Quarks (u, d, s, c, b, t, b', t', Free)' » (PDF) . Particle Data Group. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8–ին-ին .
↑
Carl Rod Nave. «Transformation of Quark Flavors by the Weak Interaction» . Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6–ին-ին . «The c quark has about 5% probability of decaying into a d quark instead of an s quark.»
↑
K. Nakamura; և այլք: (2010). «Review of Particles Physics: The CKM Quark-Mixing Matrix» (PDF) . J. Phys. G . 37 (75021): 150.
↑
B.J. Bjorken, S.L. Glashow; Glashow (1964). «Elementary particles and SU(4)». Physics Letters . 11 (3): 255–257. Bibcode :1964PhL....11..255B . doi :10.1016/0031-9163(64)90433-0 .
↑
S.L. Glashow, J. Iliopoulos, L. Maiani; Iliopoulos; Maiani (1970). «Weak Interactions with Lepton–Hadron Symmetry». Physical Review D . 2 (7): 1285–1292. Bibcode :1970PhRvD...2.1285G . doi :10.1103/PhysRevD.2.1285 . {{cite journal }}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link )
↑
J.-E. Augustin; Boyarski, A.; Breidenbach, M.; Bulos, F.; Dakin, J.; Feldman, G.; Fischer, G.; Fryberger, D.; Hanson, G.; Jean-Marie, B.; Larsen, R.; Lüth, V.; Lynch, H.; Lyon, D.; Morehouse, C.; Paterson, J.; Perl, M.; Richter, B.; Rapidis, P.; Schwitters, R.; Tanenbaum, W.; Vannucci, F.; Abrams, G.; Briggs, D.; Chinowsky, W.; Friedberg, C.; Goldhaber, G.; Hollebeek, R.; Kadyk, J.; Lulu, B. (1974). «Discovery of a Narrow Resonance in e + e − Annihilation». Physical Review Letters . 33 (23): 1406. Bibcode :1974PhRvL..33.1406A . doi :10.1103/PhysRevLett.33.1406 .
↑
J.J. Aubert; և այլք: (1974). «Experimental Observation of a Heavy Particle J ». Physical Review Letters . 33 (23): 1404. Bibcode :1974PhRvL..33.1404A . doi :10.1103/PhysRevLett.33.1404 .
Գրականություն
R. Nave. «Quarks» . HyperPhysics . Georgia State University, Department of Physics and Astronomy. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին .
A. Pickering (1984). Constructing Quarks . University of Chicago Press. էջեր 114–125. ISBN 0-226-66799-5 .