Պրոպրանոլոլ, վաճառքային անվանումն Ինդեռալ, բետա-պաշարիչ դեղ[1]։ Այն օգտագործվում է բարձր արյան ճնշման, մի շարք անկանոն սրտային կծկումների, թիրեոտոքսիկոզի, մազանոթային հեմանգիոմաների, անհանգստացնող ցուցանիշների և էսենցիալ ցնցումների բուժման համար[1][2][3]։ Այն օգտագործվում է միգրենի գլխացավերի կանխարգելման համար, ինչպես նաև կանխարգելում է հետագա սրտային խնդիրները նրանց մոտ, ով տարապում է ստենոկարդիայով կամ նախորդող սրտային նոպաներով։ Այն կարելի է ընդունել պերօրալ կամ ներերակային[1]։ Այն ձևը, որը օգտագործվում է պերօրալ, ներկայացվում է կարճ և երկար ազդեցության տարբերակներով[1]։ Պրոպրանոլոլը հայտնվում է արյան մեջ 30 րոպե անց և ունենում է առավելագույն ազդեցություն 60-90 րոպե հետո՝ պերօրալ ընդունման դեպքում[1][4]։
Պրոպրանոլոլը արտոնագրվել է 1962 թվականին եւ հաստատվել է բժշկական օգտագործման համար 1964 թվականին[7]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում, որպես առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոցներ, անհրաժեշտ առողջապահության համակարգում[8]։ Պրոպրանոլոլը արտադրվում է որպես համընդհանուր դեղ[1]։ Զարգացող երկրներում մեծածախ գները 2014 թ.-ի դրությամբ կազմում են ամսական $ 0.24-ից $ 2.16-ը[9]։ ԱՄՆ-ում այն արժե մոտավորապես 15 $ ամսական՝ տիպային դեղաչափով[1]։ 2016 թ.-ին այն 43-րդն էր Միացյալ Նահանգներում դեղատոմսերի քանակով, ավելի քան 18 միլիոն դեղատոմսով[10]։
Որոշ ժամանակ առաջ առաջին գիծ հիպերտոնիայի բուժումը,որը պայմանավորված է եղել բետա-պաշարիչներով, Միացյալ Թագավորությունում 2006 թ. Հունիսին նրանց դերը իջեցվել է չորրորդ գիծ, քանի որ դրանք ոչ այնքան արդյունավետ են, որքան մյուս դեղերը, հատկապես տարեց մարդկանց,և կա մեծ քանակի ապացույց,նրա, որ առավել հաճախ օգտագործվող բետա-պաշարիչները նորմալ դեղաչափով ունեն երկրորդային դիաբետի առաջացման անընդունելի ռիսկի[11]։
Պրոպրանոլոլը խորհուրդ չի տրվում հիպերտոնիայի բուժման համար 8-րդ համատեղ ազգային կոմիտեի կողմից (ՋՆՍ 8), քանի որ մեկ ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է բարձր հաճախություն առաջնային բարդացված ելքի՝ սիրտ-անոթային մահացութան, սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի, համեմատած անգեոտենզինի ընկալիչի պաշարիչի հետ ։
Հոգեբուժական
Պրոպրանոլոլը երբեմն օգտագործվում է վախը հասարակությունից բուժելու համար[2]։ Այլ անհանգստության խանգարումների դեմ օգտագործելու համար քիչ պաստեր կան[12] : Որոշ փորձեր անցկացվել են այլ հոգեբուժական տարածքներում[13]։
Պրոպրանոլոլը հետազոտվում է որպես ՀՎՍԽ- ի պոտենցիալ բուժում[17][18]։ Պրոպրանոլոլը միջամտում է նորադրենալինի, նեյրոտրանսմիտերի գործողությանը, որն ամրապնդում է հիշողությունը։ Ոչ մեծ ուսումնասիրության ընթացքում հիվանդները, որոնք վնասվածքից անմիջապես հետո պրոպրանոլոլ են ստացել, ավելի քիչ սթրեսային ախտանիշներ են զգացել եւ ավելի ցածր ցուցանիշներ ՀՎՍԽ ի, քան համապատասխան հսկող խմբերը, որոնք չեն ստացել դեղը[19]։ Քանի որ հիշողությունները եւ նրանց հուզական բովանդակությունը վերականգնվում են մի քանի ժամվա ընթացքում, որոնք կրկին զգացել են,պրոպրանոլոլը կարող է նաեւ նվազեցնել արդեն ձեւավորված հիշողությունների զգացմունքային ազդեցությունը. այդ պատճառով էլ այն ուսումնասիրվում է որոշ ֆոբիաների բուժման մեջ, ինչպիսիք են արախնոֆոբիան, ատամնաբուժական վախ եւ սոցիալական ֆոբիան[20]։
Բարձրացվել են էթիկական և հեղինակային հարցեր, կապված պրոպրանոլոլի հիմքի վրա դեղերի օգտագօրծման ՝ որպես հիշողության արգելակիչ,որը այդ թվում նաև առաջացնում է հիշողության փոփոխություններ, հետաքննության ժամանակ առաջացած հիշողությունների, վարքային պատասխանների փոփոխությունները կապված անցյալի հետ (թեեւ տրավմատիկ), թմրամիջոցներով այդ կարգավորումը և այլն[21]։ Սակայն, Հոլը եւ Քերերը պնդում են, որ շատ նման առարկություններ «հիմնված են հեգնական չափազանցված եւ անիրատեսական սցենարների վրա, որոնք անտեսում են պրոպրանոլոլի սահմանափակ ազդեցությունը հիշողության վրա, թերագնահատում են ՀՎՍԽ- ի խոցելի ազդեցությունները դրանով տառապողներին, եւ չեն ճանաչում այն չափը, որտեղ թմրամիջոցներն՝ ինչպիսիք են ալկոհոլը, արդեն օգտագործվում են այդ նպատակով »[22]։
Պրոպրանոլոլը կարող է օգտագործվել ծանր մանկական հեմանգիոմաների (ՄՀ) բուժման համար։ Այս բուժումը ցույց է տալիս, որ ՄՀ- ի բուժման մեջ կորտիկոստերոիդների նկատմամբ խոստումնալից գերակայություն է նկատվում։ Ընդլայնված կլինիկական ապացույցներն ու փոքր վերահսկվող ուսումնասիրությունը հաստատում են դրա արդյունավետությունը[27]։
Հակացուցումներ
Պրոպրանոլոլը կարող է հակացուցված լինել այն մարդկանց, որոնք ունեն[28]
Պրոպրանոլոլը, ինչպես այլ բետա-պաշարիչները դասակարգվում են, ինչպես հղիության դասակարգում C ԱՄՆ-ում ևայնպես էլ ԱԴԵՑ-ի C դասակարգում Ավստրալիայում։ β- պաշարիչները հիմնականում կրճատում են ընկերքի պերֆուզիան, որը կարող է հանգեցնել անբարենպաստ ելքի նորածինների համար, ներառյալ թոքերի կամ սրտի բարդությունները կամ վաղաժամ ծնունդը:Նորածինները կարող են ունենալ լրացուցիչ կողմնակի բարդություններ, ինչպիսիք են արյան ցածր շաքարը եւ դանդաղ կծկումները, քան սովորական սրտինը[30]։
Շատ β-պաշարիչների մասնիկներ հայտնվում են կերակրող կանանց կաթի մեջ։ Այնուամենայնիվ, պրոպրանոլոլը սերտորեն կապված է արյան սպիտակուցների հետ և կրծքի կաթի մեջ լուծված է շատ քիչ մակարդակով[31]։ Չեն ակնկալվում, որ այս ցածր մակարդակները կարող են ներկայացնել որևէ ռիսկ կրծքով կերակրվող երեխայի համար, և ամերիկյան մանկաբուժության ակադեմիան կարծում է,որ պրոպրանոլոլի թերապիան «ընդհանուր առմամբ համատեղելի է կրծքով կերակրելու համար[30][31][32][33]։
Արյուն-ուղեղաին պատնեշի բարձր թապանցելիության հետևանքով լիպոֆիլ բետա-պասարիչները, ինչպիսիք են պրոպրանոլոլը և մետապրոլոլը, ավելի հավանական են թափանցելու համար, քան ավելի քիչ լիպոֆիլ բետա-պաշարիչները, որոնք առաջացնում են քնի խանգարումներ, ինչպիսիք են անքնություն եւ վառ երազներ եւ մղձավանջներ[34]։ Երազները (արագ աչքի շարժում, քնել, REM) նվազել են եւ արթնանալը ուժեղացել է[35]։
Պրոպրանոլոլի գերդոզավորումը կապված է ցնցումների հետ[33]։ Սրտի կանգ կարող է առաջանալ պրոպրանոլոլի գերդոզավորման ժամանակ,հանկարծակի ծագած փորոքային առիթմիաների և կարդիոգեն շոկի հետևանքով, որոնք առաջանում են բրադիկարդիկ PEA[34]: Պրոպրանոլոլը պետք է օգտագործվի ծայրահեղ զգուշությամբ, դեպրեսիայի կամ ատիպիկ դեպրեսիայի ենթարկված հիվանդների մոտ, հնարավոր ինքնասպանության գաղափարներով։
Փոխազդեցություններ
Քանի որ բետա-պաշարիչները հայտնի են նրանով, որ թուլացնում են սրտի մկանները եւ սեղմում են հարթ մկանները, բետա-ադրեներգիկ հակազդիչները, այդ թվում պրոպրանոլոլը, մեծ ազդեցություն են ունենում այլ դեղերի վրա, որոնք նվազեցնում են արյան ճնշումը կամ նվազեցնում սրտի կծկումները կամ հաղորդունակությունը։ Կլինիկական առումով նշանակալի փոխազդեցություններ են առաջանում[29]
Որքան փոքր է արժեքը, այդքան այդքան մեծ է խնամակցությունը ընկալիչների հանդեպ
Պրոպրանոլոլը դասակարգվում է մրցակցային ոչ կարդիոսելեկտիվ սիմպատիկ բետա-պաշարիչ, որը անցնում է հեմատոէնցեֆալիկ պատնեշով։ Այն ճարպալույծ է և հաճախ պաշարում է նատրիումական անցուղիները։ Պրոպրանոլոլը բետա-ադրեներգիկ ընկալիչների ոչ սելեկտիվ անտագոնիստ է կամ բետա-պաշարիչ[54]. այսինքն ` պաշարում է էպինեֆրինի (ադրենալին) և նորէպինեֆրինի (նորադրենալին) ազդեցությունը β1 և β2 ադրենընկալիչների վրա։ Այն ունի ցածր ներքին սիմպաթոմիմետրիկ ակտիվություն, սակայն ունի ուժեղ թազանթ կայունացնող գործունեություն (միայն արյան մեջ բարձր կոնցենտրացիաների դեպքում, ինչպիսիք են գերդոզավորումը)[20]։ Պրոպրանոլոլը կարող է թափանցել հեմատոէնցեֆալիկ պատնեշը և ազդեցություն թողնել ԿՆՀ-ի վրա, և դրան ավելացված ծայրամասային ակտիվությունը[21]։
Ի հավելում ադրեներգիկ ընկալիչների պաշարման պրոպրանոլոլն ունի շատ թույլ արգելակիչ ազդեցություն նորադրենալինի տրանսպորտի վրա և/կամ թույլ խթանում է նորադրենալինի արտազատումը (այսինքն, նորադրենալինի կոնցենտրացիան սինապսում ավելանում է )[52][55]։ Քանի որ պրոպրանոլոլը պաշարում է β-ադրենընկալիչները, սինապսային նորադրենալինի աճը հանգեցնում է միայն α-ադրենընկալիչների ակտիվացմանը եւ α1-ադրենընկալիչը հատկապես կարեւոր է կենդանիների մոդելներում դիտվող ազդեցությունների համար[52][55]:Հետեւաբար, այն կարելի է համարել որպես թույլ անուղղակի α1-ադրենընկալիչի համազդիչ, ի հավելումն ուժեղ β-ադրենընկալիչի հակազդիչ.[52][55] : Բացի անդրեներգիկ համակարգի ազդեցությունից, գոյություն ունեն ապացույցներ, որ պրոպրանոլոլը կարող է հանդես գալ որպես մի շարք սերոտոնինային ընկալիչների, այսինքն `5-HT1A, 5-HT1B եւ 5-HT2B ընկալիչների թույլ հակազդիչ.[43][56][57] : Վերջինս կարող է կապված լինել պրոպրանոլոլի արդյունավետության հետ՝ միգրենի բուժման համար, բարձր դեղաչափով[43]։
Պրոպրանոլոլի երկու ենհանթիոմերներ ունեն տեղային անզգայացնող ազդեցություն, որը սովորաբար միջնորդվում է պոտենցիալ կախյալ նատրիումական անցուղիների շրջափակումով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պրոպրանոլոլը կարող է արգելափակել նատրիումային անցուղիները, վերահսկվող սրտի լարվածությունը, նեյրոնները եւ կմախքը, հաշվի առնելով նրա հայտնի թաղանթային կայունացնող ազդեցությունը եւ կենտրոնական նյարդային համակարգի հակառիթմիկ եւ այլ ԿՆՀ ազդեցություններ[58][59][60]։
Ազդեցության մեխանիզմ
Պրոպրանոլոլը սրտում հանդիսանում է բետա-1-ադրենընկալչների մրցակցային հակազդիչ[61]։ Այն մրցում է սիմպաթոմիմետիկ նեյրոտրանսմիտրների հետ ընկալիչների հետ կապման համար, որը արգելկակում է սրտի սիմպատիկ խթանումը։ Բետա-1-ընկալիչների պաշարումը նեյրոտրանսմիտորներով կարդիոմիոցիտներում ընկճում են ադրենիլատ ցիկլազի ակտիվացմանը, ինչը, իր հերթին, ընկճում է ցԱՄՖ-ի սինթեզին, ինչը հանգեցնում է ՊԿԱ արտադրության նվազմանը։ Սա հանգեցնում է կալցիումի ներհոսքի փոքրացմանը կարդիոմիոցիտներ Լ-տեսակի պոտենցիալ կախյալ կալցիումական անցուղիները ղեկավարելով, ինչը նշանակում է սրտի բջիջների վրա սիմպաթիկ ազդեցության նվազում,որն էլ բերում է հիպոտենզիվ ազդեցության, այդ թվում սրտի կծկումների հաճախականության և զարկերակային ճնշման նվազման[62]։
Ֆարմակոկինետիկա
Պրոպրանոլոլը արագ և լիովին ներծծվում է, իսկ արյան պլազմայում ամենաբարձր մակարդակին հասնում է ընդունումից հետո, 1-3 ժամում։ Դեղի ավելի քան 90% -ը կապված է պլազմային սպիտակուցների հետ[62]։ Սննդամթերքի հետ միասին կիրառումը, կարծես, բարձրացնում է բիոմատչելիությունը[63]։ Չնայած լիակատար կլանմանը, պրոպրանոլոլը փոփոխական բիոմատչելիություն ունի լայնածավալ առաջին անցման լյարդային նյութափոխանակության պատճառով։ Հետեւաբար, լյարդի անբավարարությունը մեծացնում է բիոմատչելիությունը։ Հիմնական մետաբոլիտ 4-հիդրոքսիպրոպրանոլոլը ունի ավելի երկար կիսատրոհման պարբերություն (5,2-7,5 ժամ ),քան ելակետային միացությունը (3-4 ժամ),նաև ֆարմակոլոգիապես ակտիվ է։ Մետաբոլիտների մեծ մասը դուրս է գալիս մեզով[62]։
Պրոպրանոլոլը բարձր լիպոֆիլությամբ դեղ, որը ուղեղում հասնում է բարձր կոնցենտրացիաների։ Շարունակական ազդեցությունը միանվագ պերօրալ դեղաչափի կարող է գերազանցել կիսատրոհման պարբերությանը և կարող է կազմել մինչև 12 ժամ, եթե միայն մեկ դեղաչափը բավականաչափ բարձր է (օրինակ, 80 մգ)[64]։ Արդյունավետ պլազմայի կոնցենտրացիաները տատանվում են 10-ից մինչեւ 100 մգ / լ։ [Պահանջվում է ցուցում] Թունավորության մակարդակը կապված է պլազմայում կոնցենտրացիայի հետ `ավելի բարձր, քան 2000 մգ / լ։
Պատմություն
Բրիտանացի գիտնական Ջեյմս Ուայթսը հայտնաբերել է պրոպրանոլոլը 1960-ականներին[65]։ 1988 թ.-ին նա այս հայտնագործության համար պարգևատրվել է բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակով։ Պրոպրանոլոլը ներշնչված է եղել վաղ β-ադրեներգիկ հակազդիչներ դիքլորիզոպրենալինով և պրոնետալոլով։ Հիմնական տարբերությունը, որը հիմնականում գտել է բոլոր հետագա բետա-պաշարիչների համար, պրոնետալոլի արիլային եւ էթանոլամինային հատվածների միջեւ ներառված է օքսիմեթիլենային խումբ (-O-CH2-), ինչը զգալիորեն ավելացրել է կապի ակտիվությունը։ Սա նաեւ ակնհայտորեն վերացրեց կենդանիների մոդելներում պրոնեթալոլով հայտնաբերված քաղցկեղածնությունը։
1987 թ.-ին Սիմֆոնիկ եւ Օպերայի երաժիշտների միջազգային կոնֆերանսի անցկացրած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հարցման մասնակիցների 27% -ը խոստովանել է, որ նրանք օգտագործում են բետա-պաշարիչներ, ինչպիսիք են պրոպրանոլոլը, երաժշտական ներկայացումների համար[66]։ Կատարողների մոտ 10-16 %-ի բեմից վախի մակարդակը համարվում է ախտաբանական[66][67] :Պրոպրանոլոլը օգտագործվում է երաժիշտների, դերասանների եւ հրապարակախոսների կողմից `սիմպաթիկ նյարդային համակարգի պատճառած անհանգստության նշանների բուժման ունակության համար[68]:Այն նաեւ օգտագործվում է որպես դեղամիջոց, որը բարելավում է սպորտում կատարված աշխատանքը, որտեղ բարձր ճշտություն է պահանջվում, այդ թվում `նետաձգություն,կրակոցներ, գոլֆ[69] եւ բիլիարդ[69]։ 2008 թ. Ամառային օլիմպիական խաղերում50 մետրանոց ատրճանակի արծաթե մեդալակիր եւ 10 մետրանոց օդային ատրճանակի բրոնզե մեդալակիր Քիմ Յոնգ Սունի մոտ պրոպանոլոլի հայտաբերման համար կատարված թեստը դրական արդյունք է տվել և նրան զրկել են մեդալներից[70]։
Ապրանքանիշեր
Բնօրինակ պրոպրանոլոլը վաճառվել է 1965 թվականին Ինդեռալ ֆիրմային անվանմամբ եւ արտադրված ԻՑԻ Դեղագործության (այժմ ԱստրաԶենեկա) կողմից։ Պրոպրանոլոլը նաեւ վաճառվում է Ավլոկարդիլ, Դեռալին, Դոկիտոն, Ինդեռալիցի, ԻննոՊրան XL, Սումիալ, Անապրիլին եւ Բեդրանոլ ՍՌ (Սանդոզ) ապրանքանիշերի տակ։ Հնդկաստանում այն վաճառվում է Կիպլա եւ Կիպլար ԼԱ- ի կողմից,Կիպլա- ի կողմից։ Հեմանգիոլ, պրոպրանոլոլի լուծույթը, 4.28 մգ / մլ կոնցենտրացիայով, նշվում է հարաճող մանկական հեմանիգոմայի բուժման համար[71]։
Հետազոտություն
Կլինիկական ուսումնասիրություն է կատարվել, պարզելու, թե արդյոք պրոպրանոլոլը կարող է օգտակար լինել որոշակի տեսակների քաղցկեղի բուժման համար[72]։
↑ 2,02,1Davidson, JR (2006). «Pharmacotherapy of social anxiety disorder: what does the evidence tell us?». The Journal of Clinical Psychiatry. 67 Suppl 12: 20–6. PMID17092192.
↑Kornischka J, Cordes J, Agelink MW (2007 թ․ ապրիլ). «[40 years beta-adrenoceptor blockers in psychiatry]». Fortschritte der Neurologie · Psychiatrie (German). 75 (4): 199–210. doi:10.1055/s-2006-944295. PMID17200914.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Thibaut F, Colonna L (1993). «[Anti-aggressive effect of beta-blockers]». L'Encéphale (French). 19 (3): 263–7. PMID7903928.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Vieweg V, Pandurangi A, Levenson J, Silverman J (1994). «The consulting psychiatrist and the polydipsia-hyponatremia syndrome in schizophrenia». International Journal of Psychiatry in Medicine. 24 (4): 275–303. doi:10.2190/5WG5-VV1V-BXAD-805K. PMID7737786.
↑Kishi Y, Kurosawa H, Endo S (1998). «Is propranolol effective in primary polydipsia?». International Journal of Psychiatry in Medicine. 28 (3): 315–25. doi:10.2190/QPWL-14H7-HPGG-A29D. PMID9844835.
↑ 21,021,1Kolber, Adam J. (2006). «Therapeutic Forgetting: The Legal and Ethical Implications of Memory Dampening». Vanderbilt Law Review, San Diego Legal Studies Paper No. 07-37. 59: 1561.
↑Hall, Wayne; Carter, Adrian (2007). «Debunking Alarmist Objections to the Pharmacological Prevention of PTSD». American Journal of Bioethics. 7 (9): 23–25. doi:10.1080/15265160701551244. PMID17849333.
↑Lima, AR; Bacalcthuk, J; Barnes, TR; Soares-Weiser, K (2004 թ․ հոկտեմբերի 18). «Central action beta-blockers versus placebo for neuroleptic-induced acute akathisia». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD001946. doi:10.1002/14651858.CD001946.pub2. PMID15495022.
↑Hogeling, M. (2012). «Propranolol for Infantile Hemangiomas: A Review». Current Dermatology Reports. 1 (4): Online-first. doi:10.1007/s13671-012-0026-6.
↑ 29,029,1[No authors listed] (2007). "Propranolol". In: Drugs and Lactation Database. U.S. National Library of Medicine Toxicology Data Network. Retrieved 25 February 2013.
↑Roth, BL; Driscol, J. «PDSP Ki Database». Psychoactive Drug Screening Program (PDSP). University of North Carolina at Chapel Hill and the United States National Institute of Mental Health. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
↑Hamon M, Lanfumey L, el Mestikawy S, Boni C, Miquel MC, Bolaños F, Schechter L, Gozlan H (1990). «The main features of central 5-HT1 receptors». Neuropsychopharmacology. 3 (5–6): 349–60. PMID2078271.
↑ 38,038,138,238,3Toll L, Berzetei-Gurske IP, Polgar WE, Brandt SR, Adapa ID, Rodriguez L, Schwartz RW, Haggart D, O'Brien A, White A, Kennedy JM, Craymer K, Farrington L, Auh JS (1998). «Standard binding and functional assays related to medications development division testing for potential cocaine and opiate narcotic treatment medications». NIDA Res. Monogr. 178: 440–66. PMID9686407.
↑Tsuchihashi H, Nakashima Y, Kinami J, Nagatomo T (1990). «Characteristics of 125I-iodocyanopindolol binding to beta-adrenergic and serotonin-1B receptors of rat brain: selectivity of beta-adrenergic agents». Jpn. J. Pharmacol. 52 (2): 195–200. doi:10.1254/jjp.52.195. PMID1968985.
↑Elliott JM, Kent A (1989). «Comparison of [125I]iodolysergic acid diethylamide binding in human frontal cortex and platelet tissue». J. Neurochem. 53 (1): 191–6. doi:10.1111/j.1471-4159.1989.tb07313.x. PMID2723656.
↑Yagaloff KA, Hartig PR (1985). «125I-lysergic acid diethylamide binds to a novel serotonergic site on rat choroid plexus epithelial cells». J. Neurosci. 5 (12): 3178–83. doi:10.1523/JNEUROSCI.05-12-03178.1985. PMID4078623.
↑Barnes JM, Barnes NM, Costall B, Ironside JW, Naylor RJ (1989). «Identification and characterisation of 5-hydroxytryptamine 3 recognition sites in human brain tissue». J. Neurochem. 53 (6): 1787–93. doi:10.1111/j.1471-4159.1989.tb09244.x. PMID2809591.
↑Boyajian CL, Leslie FM (1987). «Pharmacological evidence for alpha-2 adrenoceptor heterogeneity: differential binding properties of [3H]rauwolscine and [3H]idazoxan in rat brain». J. Pharmacol. Exp. Ther. 241 (3): 1092–8. PMID2885406.
↑ 47,047,1Schotte A, Janssen PF, Gommeren W, Luyten WH, Van Gompel P, Lesage AS, De Loore K, Leysen JE (1996). «Risperidone compared with new and reference antipsychotic drugs: in vitro and in vivo receptor binding». Psychopharmacology. 124 (1–2): 57–73. doi:10.1007/bf02245606. PMID8935801.
↑ 48,048,1Fraundorfer PF, Fertel RH, Miller DD, Feller DR (1994). «Biochemical and pharmacological characterization of high-affinity trimetoquinol analogs on guinea pig and human beta adrenergic receptor subtypes: evidence for partial agonism». J. Pharmacol. Exp. Ther. 270 (2): 665–74. PMID7915318.
↑Kovachich GB, Aronson CE, Brunswick DJ, Frazer A (1988). «Quantitative autoradiography of serotonin uptake sites in rat brain using [3H]cyanoimipramine». Brain Res. 454 (1–2): 78–88. doi:10.1016/0006-8993(88)90805-0. PMID2970277.
↑ 52,052,152,252,352,4Tuross N, Patrick RL (1986). «Effects of propranolol on catecholamine synthesis and uptake in the central nervous system of the rat». J. Pharmacol. Exp. Ther. 237 (3): 739–45. PMID2872325.
↑Zobrist RH, Mecca TE (1990). «[3H]TA-3090, a selective benzothiazepine-type calcium channel receptor antagonist: in vitro characterization». J. Pharmacol. Exp. Ther. 253 (2): 461–5. PMID2338642.
↑Naish, Jeannette; Court, Denise Syndercombe (2014). Medical sciences (Second ed.). էջ 150. ISBN978-0702052491.
↑ 55,055,155,2Young, Richard; Glennon, Richard A. (2008). «S(−)Propranolol as a discriminative stimulus and its comparison to the stimulus effects of cocaine in rats». Psychopharmacology. 203 (2): 369–382. doi:10.1007/s00213-008-1317-2. ISSN0033-3158. PMID18795268.
↑Davids E, Lesch KP (1996). «[The 5-HT1A receptor: a new effective principle in psychopharmacologic therapy?]». Fortschr Neurol Psychiatr (German). 64 (11): 460–72. doi:10.1055/s-2007-996592. PMID9064274.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Hoyer D, Clarke DE, Fozard JR, Hartig PR, Martin GR, Mylecharane EJ, Saxena PR, Humphrey PP (1994). «International Union of Pharmacology classification of receptors for 5-hydroxytryptamine (Serotonin)». Pharmacol. Rev. 46 (2): 157–203. PMID7938165.
↑Desaphy J. F.; Pierno S.; De Luca A.; Didonna P.; Camerino D. C. (2003). «Different ability of clenbuterol and salbutamol to block sodium channels predicts their therapeutic use in muscle excitability disorders». Mol. Pharmacol. 63 (3): 659–670. doi:10.1124/mol.63.3.659. PMID12606775.
↑ 66,066,1Fishbein M, Middlestadt SE, Ottati V, Straus S, Ellis A (1988). «Medical problems among ICSOM musicians: overview of a national survey». Med Probl Perform Artist. 3: 1–8.