Ջոն Տրավոլտա
Ջոն Ջոզեֆ Տրավոլտան (անգլ.՝ John Joseph Travolta, փետրվարի 18, 1954[1][2][3][…], Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պարող և երգիչ։ Ջոն Տրավոլտան Գրեմիի և Ոսկե Գլոբուսի դափնեկիր է։ ԿենսագրությունՋոն Տրավոլտան ծնվել է բազմանդամ ընտանիքում։ Նրա հայրը իտալիացի ֆուտբոլիստ էր, մայրը իռլանդացի երգչուհի։ Մանուկ հասակում սովորում է չեչոտկա պարել Ջին Քելլիի եղբոր մոտ և ամբողջ երիտասարդ տարիները նվիրում է իրեն պարարվեստին։ Առաջին մեծ դերը կինոյում Սթիվեն Քինգի գրվածքի հիման վրա 1976 թվականին Բրայան դե Պալմայի նկարահանած «Քերրի» սարսափ ֆիլմն էր։ 1977 թվականին նրա գլխավոր դերակատարմամբ «Շաբաթ երեկոյան օրվա տենդ» ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունենում ԱՄՆ-ում և Տրավոլտան դառնում է այդ ժամանակի միլիոնավոր դիսկո սիրող երիտասարդների ամենասիրված դերասանը։ «Բրիոլին» ֆիլմ-մյուզիքլը նույնպես մեծ հաջողություն է ունենում մանավանդ կինովարձույթում, իսկ ֆիլմում նրա կատարմամբ հնչած երգերը դառնում են հիթեր։ Դրանից հետո սակայն դերասանի ժողովրդականությունը նվազում է և նրա մասնակցությամբ ֆիլմերը չեն ունենում մեծ հաջողություն։ Նրան կրկին մեծ ճանաչում է բերում Քվենտին Տարանտինոյի կուլտային դարձած «Քրեական ընթերցվածք» (ռուսերեն «Криминальное чтиво») ֆիլմը։ Դրան հաջորդած ռեժիսոր Ջոն Վուի «Առանց դեմքի» (Նիկոլաս Քեյջի ընկերակցությամբ)) «Կոտրված նետը» մարտաֆիլմերը, «Խենթ քաղաք» (Դասթին Հոֆմանի ընկերակցությամբ), «Բարակ կարմիր գիծ», «Մայքլ», «Գեներալի աղջիկը» և «Քլեյթոն բազան» ֆիլմերը նույնպես դառնում են սիրված։ Սակայն 2000-ական թթ. սկզբին նրա մասնակցությամբ «Նշանաբանը «Թրաձուկ» և «Ճակատամարտի վայրը՝ Երկիր» մեծ բյուջեով ֆիլմերը սառն են ընդունվում հանդիսատեսի և կինոքննադատների կողմից։ 1991 թվականին ամուսնանում է դերասանուհի Քելլի Պրեստոնի հետ, ում հետ հանդիպել էր 1989 թվականին «Մասնագետները» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ունեցել են երկու որդի և մեկ դուստր։ Մեծ որդին՝ Ջեթ Տրավոլտան, մահացել է 16 տարեկան հասակում Կավասակի հիվանդության նոպայի ժամանակ։ Տրավոլտան 1975 թվականից այցելում է եկեղեցի և հանդիսանում Սաենտոլոգիայի Եկեղեցու ակտիվ մասնակից և քարոզիչ։ Նա նաև ավիացիայի մեծ սիրահար է և ունի օդաչուի արտոնագիր։ Ունի սեփական մի քանի ինքնաթիռ, որոնց կոչել է իր երեխաների անվանումով։ Որպես օդաչու ակտիվ մասնակցություն է ունեցել Հայիթի երկրաշարժից տուժածների օգնության հարցում։ ՖիլմերԽաղացել է 60-ից ավելի ֆիլմերում։ 32 տարբեր կինոմրցանակների դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 31 մրցանակի՝ այդ թվում 2 Օսկարի։ Առավել նշանավոր ֆիլմերն են ՍկավառակագրությունԱլբոմներ
Սինգլներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|