Սիլվեստր Ստալոնեն ծնվել է Նյու Յորքում։ Նրա հայրը՝ Սիցիլիայից ԱՄՆ գաղթած Ֆրենկ Ստալլոնեն մասնագիտությամբ վարսավիր էր, մայրը՝ Ժակլին Լեյբոֆիշը ֆրանսիական և հրեական ծագում ուներ արմատներով Օդեսայից։
Ստալոնեի հայրը՝ Ֆրենկը, հայտնի էր իր բուռն վարքով։ Ձիերովպոլո խաղի մոլի երկրպագու էր և կնամոլ։ Մայրը՝ Ժակլինը, ում հայրը փաստաբան էր, մասնագիտությամբ դերասանուհի էր։
Ստալոնեի ծնվելուց մայրը դժվարությամբ է նրան ծննդաբերել, և ծննդաբերության ժամանակ բժիշկները անփութորեն վիրահատական դանակով դիպչել են Ստալոների դեմքի մկաններին, ինչի հետևանքով նրա դեմքի մասը կաթված է ստացել[9][10], մասնավորապես դեմքի ստորին ձախ մասը կաթվածահարվել է, այդ թվում ներքևի շուրթը, լեզուն և կզակը, դա է նրա ձայնի մի փոքր ոչ լիարժեք արտահայտման պատճառը։
Ծնողները բաժանվեցին, երբ Ստալոնեն 15 տարեկան էր և նա սկսեց բնակվել մոր հետ։ Մայրը նրան ուղարկեց սովորելու դժվար դեռահասների համար նախատեսված հատուկ դպրոցում։
Հետո տեղափոխվել է սովորելու Շվեյցարիայում Ամերիկյան քոլեջում, միաժաման աշխատելով որպես մարզիչ և խաղալով թատրոնում։ Վերադառանալով ԱՄՆ հաստատապես որոշում է դերասան դառնալ։ Գնում է սովորելու Մայամիի համալսարանի դերասանական ֆակուլտետում, որից հետո վերադառանալով Նյու Յորք սկսում է խաղալ թատրոնում։
Կինոյում առաջին դերը 1970 թվականին նկարահանված «Երեկույթ Կիտտի ու Ստադի մոտ» պոռնոֆիլմում էր, (որի անվանումը ի դեպ «Ռոկկի» ֆիլմի հաջողությունից հետո 1976 թվականին վերանվանվեց «Իտալացի ձիուկը»), դրան հաջորդած մյուս ֆիլմերում նա նույնպես նկարահանվում էր նմանատիպ դերերով։ Առաջին անգամ 1974 թվականին նկարահանված «Լորդերը Ֆլետբուշից» ֆիլմում նրա խաղացած հերոսը խոսքեր ուներ։
Իսկ առաջին մեծ դերը, որը և մեծ հաջողություն ու լայն ճանաչում բերեց Ստալոնեին, «Ռոկկի» ֆիլմն էր, որի սցենարի հեղինակը հենց ինքն էր և նա այն վաճառեց կինոընկերությանը պայմանով, որ ինքը հանդես գա գլխավոր դերում։
Անձնական կյանք
Երեք անգամ ամուսնացած է եղել։
1974 թվականի ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Սաշա Զակի հետ, նրանից ունի 2 որդի։ 1985 թվականին ամուսնացել է դանիացի մոդել և դերասանուհի Բրիջիտ Նիլսենի հետ և նույնպես ամուսնալուծվել է։ 1997 թվականին ամուսնացել է ամերիկյան մոդել Ջենիֆեր Ֆլավինի հետ, ումից ունի 3 աղջիկ՝ Սոֆիա (ծն. 1997 թ.), Սիստին (ծն. 1999 թ.) և Սկարլետ (ծն. 2002 թ.)։
Նրա կրտսեր եղբայրը Ֆրենկ Ստալոնեն (անգլերեն Frank Stallone) մասնագիտությամբ դերասան և երգիչ է։
Մանուկ հասակում Ստալոնեն կակազություն ուներ և թույլ ու վտիտ մարմնով էր։
Նրա հասակը 177 սմ է
Համակարգչային «Call of Duty: Modern Warfare 2» խաղում կարելի է տեսնել Ստալոնեի մասնակցությամբ ֆիլմի գովազդ
Կինոյի պատմության մեջ ամենաշատ՝ 4 անգամ «Ոսկե Ազնվամորի»հակամրցանակ ստացած տղամարդ դերասանն է։ 9 անգամ առաջադրվել է նշված մրցանակին որպես վատագույն տղամարդ դերասան։
«Ռոկկի 4» ֆիլմի նկարահումներից հետո պառկել է հիվանդանոց, որովհետև Դոլֆ Լունդգրենին նա հանձնարարել էր իրական մարտի բռնվել իր հետ։ Դոլֆ Լունդգրենը այդ ժամանակ արդեն կարատեիԵվրոպայի չեմպիոն էր։ Հիվանդանոցում նա խաղընկերոջը շնորհակալութուն է հայտնել լավ դերակատարման համար։
Ստալոնեն ցանկանում է Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, նկարագրելով մասնավորապես Մուսա լեռան պաշտպանությունը
Լուսանկարներ
1983 թվական
Ռոնալդ Ռեյգանի, նրա կնոջ Նենսի Ռեյգանի և դերասանուհի Բրիջետ Նիլսոնի հետ, 1985 թվական
1988 թվականի լուսանկար
2005 թվականին՝ Ռոկկի ֆիլմի նկարահանումների ժամանակ