Ռաբդոմիոլիզ, համախտանիշ, որը ներկայացնում է միոպաթիայի ծայրահեղ աստիճան և բնութագրվում է մկանային հյուսվածքի բջիջների վնասմամբ, կրեատինկինազայի և միոգլոբինի մակարդակի կտրուկ ավելացմամբ միոգլոբուրինուրիայով, սուր երիկամային անբավարարության զարգացմամբ։
Ռաբդոմիոլիզը կարող է առաջանալ երկարատև ծանր ֆիզիկական աշխատանքի հետևանքով, այդ թվում նաև գերտաքացման[1]։
Գերիշխող տարիք
Վնասվածքը և վարակները, ինչպես նաև այլ պատճառներ կարող են պատճառ դառնալ ռաբդոմիոլիզի։ Հիվանդությունը կախված է նաև կմախքային մկանների սուր նեկրոզի պատճառագիտություններից, ավելի երիտասարդ տարիքում կմախքային մկանների սուր նեկրոզի պատճառը հիմնականում ժառանգականության խանգարումներն են։ Հիվանդությունը հանդիսանում է տեղային վնասվածության ( օրինակ՝ մկանների վնասվածք, մկանների այտուց, սեղմվածություն ), ինչպես նաև համակարգային ազդեցությունների արդյունք, ի պատասխան կենսաքիմիական թույների և կենսակտիվ նյութերի, բժշկական դեղորայքի, ինչպես նաև թերթթվածնաքաղցի ( հիպօքսիա )։
Միոգլոբինով երիկամների ախտահարում, որի պատկերը հիշեցնում է այլ պատճառագիտության սուր գլանիկային նեկրոզի
Կլինիկական պատկեր
Կլինիկական պատկերը կախված է ռաբդոմիոլիզի ծանրության աստիճանից։ Թեթև ծանրության դեպքում մկաններում փոփոխություններ չեն հայտնաբերվում, բայց ամեն դեպքում հիվանդությունը հնարավոր է ախտորոշել արյան հետազոտությամբ։ Ավելի ծանր ախտաբանության ժամանակ հնարավոր է նկատել ցավ մկաններում, թուլություն և մկանների այտուցվածություն[2]։ Եթե այտուցվածությունը արագ է զարգանում ( օրինակ երկարատև ճնշման համախտանիշի դեպքում ) հեղուկը արյունից անցնում է մկանային բջիջներ և հանգեցնում է շրջանառվող արյան ծավալի նվազեցման և շոկի։ Մկանների քայքայման արդյունքները ներթափանցում են արյուն և հանգեցնում են էլեկտրոլիտային խանգարումների առաջացման, որը պատճառ է դառնում սրտխառնոցի, փսխումների, անհանգստության, կոմայի և սրտի ռիթմի խանգարումների։ Մեզը կարող է լինել մուգ (թեյի գույն), որը պայմանավորված է միոգլոբինի առկայությամբ։ Երիկամների ախտահարման դեպքում նվազում կամ բացակայում է միզագոյացումը, սովորաբար մկանների վնասումից 12-24 ժամ հետո[3][4]։
Երիկամային անբավարարության նշաններն ու ախտանիշները նույն են ինչ այլ ծագման սուր երիկամային անբավարարության նշանները։
Տարբերակիչ ախտորոշում
Հիվանդություններ, որոնք հարուցում են նեկրոտիկ գլանիկային փոփոխություններ երիկամներում
Հեմոգլոբինային գունակներով երիկամների վնասումներ։
Կարևոր է տարբերակել մեզի կարմիր գունավորման պատճառները։ Մեզի գունավորման հավանական պատճառներն են
Խախտումներ հարուցող կմախքային մկանների նեկրոզի ժամանակ, երբեմն ցուցված է վիրաբուժական միջամտություն
Ծանր երիկամային անբավարարության ժամանակ անհրաժեշտ է դիալիզ
Հիպոկալցեմիայի բուժում
Ֆիզիկական ակտիվություն- ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է բերել կմախքային մկանների սուր նեկրոզի, հատկապես մետաբոլիկ միոպաթիայով մարդկանց մոտ։
Դիետա- Սուր երիկամային անբավարարության ժամանակ պարտադիր է սննդում սահմանափակել սպիտակուցներ (որպեսզի իջնի ազոտի մակարդակը արյունում ) և կալիում պարունակող մթերքները։
Դեղորայքային բուժում
Կմախքային մկանների սուր նեկրոզի դեպքում երիկամային անբավարարության զարգացումը կանխելու համար ցուցված է մեզի արտազատումը բարձրացնել մինչև 150 մլ / ժամ ( 3 մլ /կգ )
Bosch X, Poch E, Grau JM. «Rhabdomyolysis and acute kidney injury.» N Engl J Med. 2009 Jul 2;361(1):62-72. PMID 1957128(անգլ.)
Ron D, Taitelman U, Michaelson M, Bar-Joseph G, Bursztein S, Better OS. «Prevention of acute renal failure in traumatic rhabdomyolysis.» Arch Intern Med. 1984 Feb;144(2):277-80.PMID 6696564(անգլ.)
Davidov T, Hong JJ, Malcynski JT. «Novel use of acetazolamide in the treatment of rhabdomyolysis-induced myoglobinuric renal failure.» J Trauma. 2006 Jul;61(1):213-5. PMID 16832275(անգլ.)