Ռուբեն Գևորգյանց
Ռուբեն Ստեփանի Գևորգյանց (Կևորկով) (նոյեմբերի 30, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2017[1], Երևան, Հայաստան[2]), հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀՀ ժողովրդական արտիստ (2006)։ Ստեփան Կևորկովի որդին է, Գեորգի Կևորկովի եղբայրը, ռեժիսոր Վահե Գևորգյանցի հայրը։ Կենսագրություն1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1971 թվականին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-1989 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։ 2004 թվականից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ։ 2016 թվականի փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ[6]։ Կինոնկարներ
Մրցանակներ
Ծանոթագրություններ
|