Հովիկ Զավենի Մուսայելյան (հունիսի 3, 1958(1958-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, Հանրային խորհրդի անդամ[1][2][3]։
1980 թվականից աշխատել է Էջմիածնի տնաշինական կոմբինատում՝ որպես ավագ ինժեներ, բաժնի պետ, ապա կոմբինատի արտադրության պետ։ 1988-1989 թվականներին եղել է «Էջմիածինշին» տրեստի հատուկ էքսպերիմենտալ բյուրոյի պետ։ 1989-1992 թվականներին զբաղվել է մասնավոր բիզնեսով։ 1993-1995 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետի օգնական, արտաքին կապերի գլխավոր մասնագետ։ 1996-1997 թվականներին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ։ 1998-2003 թվականներին՝ «Լեդա Սիսթեմս» ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն։ 2004 թվականից առ այսօր «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրենն է։ 2019 թվականի հունվարի 23-ին ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ[1][2][3]։
Գիտական կոչումներ
1989 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2011 թվականին արժանացել է Հայաստանի Եվրոպական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչման։
Հանրային գործունեություն և Անդամակցություն
ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի հանձնաժողովի նախագահ,
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող,
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ,
Երևանի քաղաքապետարանի «Երևան՝ խելացի քաղաք» հանձնաժողովի նախագահ,
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի անդամ,
Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ,
Տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամ,
«Հայ Թեք կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ,
ՀՀ կրթության և գիտության նախարարության կոլեգիայի հասարակական խորհրդի անդամ,
Հայաստանի և Ռուսաստանի Ճարտարագիտական ակադեմիաների անդամ,
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ,
Հանրային խորհրդի անդամ,
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ,
ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ։
Պարգևներ, մրցանակներ
2006 թվականին ՀՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։
2008 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե մեդալով։
2008 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով։
2008 թվականին՝ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից «Մերկուրի» մրցանակով։
2009 թվականին՝ ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով։
2009 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով։
2011 թվականին՝ Արցախի Հանրապետության անկախության 20-ամյակի հուշամեդալով։
2012 թվականին՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի Երախտագիտության շարք անվանակարգով՝ «Ֆրիտյօֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով։
2012 թվականին՝ Հայաստանի գործարարների միության ոսկե մեդալով։
2012 թվականին՝ Եվրոպական ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի ոսկե մեդալով։
2013 թվականին՝ Երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ ունեցած ավանդի համար՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով։
2014 թվականին՝ Մանկավարժական համալսարանի ոսկե մեդալով։
2014 թվականին՝ ՀՀ անկախության 23-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Երախտագիտություն մեդալով։