Սթիվ Հոուի
Սթիվ Հոուի (անգլ.՝ Steven Michael Robert Howey, հուլիսի 12, 1977, Սան Անտոնիո), ամերիկյան կինոյի և հեռուստատեսության դերասան։ Առավել հայտնի է «Ռիբա» հեռուստասերիալում խաղացած Վոնա Մոնթգոմերի դերով։ Խաղացել է նաև «Սուպեր վազք», «DOA: Ողջ կամ մահացած» և «Հարսնացուների պատերազմ» ֆիլմերում։ Նկարահանվել է «Անամոթներ» հեռուստասերիալում՝ Քևին Բոլի դերում։ ԿենսագրությունՀոուին տեղափոխվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի միջնակարգ դպրոց։ Սովորել է Կոլորադո նահանգի Սթերլինգ քաղաքի Northeastern Junior քոլեջում[1][2][3]։ ԿարիերաՀոուն իր հեռուստատեսային կարիերան սկսել է «Շտապ օգնություն» և «Դրյու Քերիի շոուն» ֆիլմերում խաղացած էպիզոդիկ դերերով։ 2001 թվականին նա ստացել է մշտական դեր «Ռիբա» հեռուստասերիալում, որտեղ նկարահանվել է մինչև 2007 թվականին նրա փակվելը։ 2005 թվականին Քեյ Սի Քարլայլի դերում նկարահանվել է «Սուպեր վազք» մարտաֆիլմում։ 2006 թվականին «DOA: Ողջ կամ մահացած» ֆիլմում ստացել է Վեզերբիի դերը։ 2009 թվականին Էն Հեթուեյի և Քեյթ Հադսոնի հետ միասին նկարահանվել է «Հարսնացուների պատերազմ» ֆիլմում։ Այդ նույն թվականին ստացել է գլխավոր դեր «Սթան Հելսինգ» ֆիլմում[4]։ 2010 թվականին խաղացել է «Պայծառատես» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում։ 2010 թվականի ամռանը միացել է «Անամոթներ» հեռուստասերիալի դերասանական կազմին՝ խաղալով Քևին Լեթի դերը[5]։ 2012 թվականին հայտնի է դարձել, որ Զոի Կազանի և Մարկ Ֆոյերսթինի հետ խաղալու է «Քո աչքերի մեջ» ֆիլմում[6]։ 2013 թվականին Ջեքսի դերով խաղացել է «Նորեկը» հեռուստասերիալի էպիզոդում[7]։ Անձնական կյանքՀոուն ամուսնացած է դերասանուհի Սառա Շահի հետ։ Զույգը նշանադրվել է 2007 թվականին Հավայան կղզիներում արձակուրդի ժամանակ և ամուսնացել՝ 2009 թվականի փետրվարի 7-ին Լաս Վեգասում։ 2009 թվականի հուլիսի 8-ին զույգը ունեցել է որդի՝ Ուիլյամ Վուլֆը[8]։ 2015 թվականի մարտի 1-ին զույգը ունեցել է երկվորյակներ՝ դուստր՝ Վիոլետ Մոու Հուոն և որդի՝ Նոքս Հոուն[9]։ Ֆիլմագրություն
Ծանոթագրություններ
|