Սոմալիլենդ, պաշտոնապես Սոմալիլենդի Հանրապետություն, ինքնահռչակ, չճանաչված պետություն, միջազգայնորեն ճանաչված Սոմալիի ինքնավար շրջան[4][8]։
Դե ֆակտո անկախ պետության կառավարությունը համարում է իրեն Բրիտանական Սոմալիլենդ պրոտեկտորատի հաջորդը, որը ունենալով կարճատև անկախություն որպես Սոմալիլենդի Պետություն, միացավ Սոմալիլենդի Հավատարմագրված տարածքին (նախկին Իտալական Սոմալիլենդ) որպեսզի կազմի Սոմալի Հանրապետությունը[9]։
Սոմալիլենդը գտնվում է Սոմալիայի հյուսիս-արևմտյան հատվածում, Ադենի ծոցի հարավային ափի շրջակայքում։ Սահմանակցում է Սոմալիին արևելքից, Ջիբութիին հյուսիս-արևմուտքից, Եթովպիային հարավից և արևմուտքից։