Վարակային հիվանդություններ, հիվանդությունների խումբ, հարուցված ախտածին (պաթոգեն) միկրոօրգանիզմների, վիրուսների և պրիոնների[1] օրգանիզմ ներթափացմամբ։ Որպեսզի ախտածինմանրէն օրգանիզմում հարուցի հիվանդություն այն պետք է ունենա վիրուլենտություն (թունայնություն լատին․՝ virus — թույն ), այսինքն ունենա ունակություն օրգանիզմի դիմադրությունը հաղթահարելու և թունավոր ազդեցություն ցուցաբերելու[2]։ Որոշ ախտածին մանրէներ օրգանիզմի թունավորում առաջացնում են իրենց կենսագործության ընթացքում սինթեզված էկզոտոքսիններով (արտաթույներ), օրինակ՝ դիֆթերիան, փայտացումը, ուրիշները դուրս են թողնում թույներ (էնդոտոքսիններ) իրենց օրգանիզմի ոչնչացման հետևանքով, օրինակ՝ խոլերա, որովայնային տիֆ։
Ինֆեկցիոն հիվանդությունների յուրահատկություններից է գաղտնի շրջանի առկայությունը, այսինքն այն ժամանակահատվածը, որը ընդգրկում է վարակվելուց մինչ առաջին կլինիկական դրսևորումների ի հայտ գալը։ Այս ժամանակահատվածի տևողությունը կախված է վարակի ձևից և ախտածնի տեսակից ու կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տարի (վերջինս՝ հազվադեպ)։
Այն վայրը որտեղից միկրոօրգանիզմները մուտք են գործում տիրոջ օրգանիզմ կոչվում է վարակի մուտքի դուռ։ Յուրաքանչյուր ինֆեկցիոն հիվանդության հարուցչի մուտքի դուռը տարբեր է, այսպես, օրինակ խոլերայի վիբրիոնը մուտք է գործում տիրուջ օրգանիզմ բերանի միջոցով և ունակ չէ ներթափանցել մաշկի միջոցով։
Դասակարգում
Ինֆեկցիոն հիվանդությունների դասակարգման մի շարք տարբերակներ կան։ Ամենաշատ օգտագործվող դասակարգման եղանակը ինֆեկցիոն հիվանդություների դասակարգումն է ըստ Լ.Վ. Գրոմաշևսկու.
Ստորև ներկայացված աղյուսակում թվարկված են այն վարակային հիվանդությունները. որոնցից ըստ ԱՀԿ-ի տվյալների 2002 թվականին մահացել են ավելի քան հարյուր հազար մարդ։ Համեմատության համար վերցված են 1993 թվականի տվյալները։
Աշխարհում մահվան թվերը, որոնց պատճառները վարակային հիվանդություններն են[4][5]
Прим.: Այլ պատճառներ են համարվում մայրական և մանկածնական մահացությունը (5.2%), անբավարար սնուցումը (0.9%), ոչ վարակային հիվանդությունները (58.8%), և վնասվածքները (9.1%).</small
Համավարակը (կամ համաշխարհային համաճարակը) հիվանդություն, որը տարածվում է երկրագնդի հսկայական տարածքի բնակչության վրա։
Հուստինիանոսի ժանտախտ, ժանտախտի պատմության մեջ արձանագրված առաջին համաճարակը։ Բյուզանդական կայսրությունում տարածվել է Հուստինիանոս Ա-ի օրոք (որտեղից էլ անունը), և ակտիվ եղել մոտ երկու դար՝ 541-750 թթ.։ Հետագայում համաճարակը տարածվեց հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում, Արաբիայում, կենտրոնական և հարավային Ասիայում, սակայն չտարածվեց արևելյան Ասիայում։ Ըստ պատմիչների 544 թ-ին Կոստանդնուպոլիս քաղաքում օրական մահանում էր 5-10 հազար բնակիչ։ Ընդհանուր առմամբ հիվանդության հետևանքով Արևելքում մահացավ 100.000.000, Եվրոպայում՝ 25.000.000 բնակիչ (բնակչության 50-60 %-ը), իսկ Կոստանդնուպոլսում բնակչության 40 %-ը[9]։
Սև մահ-1347-1352թվականներին Եվրոպայում 5 տարում սպանել է 25 միլիոն մարդու։ 14-րդ դարում ժանտախտը Հին Աշխարհի բնակչությունը կրճատեցմոտ 450 միլիոնից մինչև 3503-375 միլիոն մարդու։
15-16-րդ դարերում Կենտրոնական և Հարավային Ամերիկայի տարածքում ըստ եվրոպական հետազոտողների բնական ծաղիկը, կարմրուկը և որովայնային տիֆը համավարակի պատճառ են դարձել աբորիգենային բնակչության շրջանում։ 1515 թվականից մինչև 1560 թվականը վարակային հիվանդությունների համավարակը հանգեցրել է Մեքսիկայի բնակչության նվազեցմանը՝ 20 միլիոնից հասցնելով 3 միլիոնի[10]։
1556 և 1560 թվականներին Եվրոպայում տեղի ունեցավ գրիպի առաջին համաճարակը։ Մահացությունը կազմում էր 20%[10]։
Կարանտինը վարակի տարածումը դադարացնելու միջոցառումների մի շարք է։ Սա ներառում է հիվանդի մեկուսացում, բնակության վայրի ախտահանում, հիվանդի հետ սերտ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացում, սոցիալական հեռավորության ապահովում և այլն։