Որովայնային տիֆ
Որովայնային տիֆ, հայերեն ավանդաբար՝ ժանտատենդ - սուր աղիքային ինֆեկցիա է, որը բնութագրվում է թունավորումով, բակտերեմիայով, լյարդի և փայծաղի մեծացումով, բարակ աղիների ավշային ապարատի ախտահարումով։ Հարուցիչը սալմոնելաների ցեղին պատկանող սալմոնելա տիֆն է (D խմբի ) աէրոբն է։ Սպոր պատիճ չի առաջացնում, կայուն է, եռացնելուց ոչնչանում է։ Հարուցիչը արտադրում է կղանքով, մեզով և թքով։ Հենց հիվանդության գաղտնի շրջանից սկսած արտադրություն դուրս գալուց և ամբողջ հիվանդության ընթացքը նույնիսկ լավացումից հետո։ Որովայնային տիֆով վարակվում են օրալ ֆեկալ ճանապարհով (ջրով, սննդով) ինչպես նաև կենցաղային ճանապարհով հաճախ հիվանդանում են ամռանը և աշնանը 15-30 տարեկանում։ Հարուցիչը օրգանիզմ է թափանցում բերանով, հասնում է բարակ աղիքներ տեղակայվում է ավշային հանգույցներում, որտեղ էլ կատարվում է նրանց բազմացում, այդ տեղից էլ մտնում է արյուն առաջացնումբակտերեմիա։ Սալմոնելան ոչնչանալուց օրգանիզմում կուտակվում է էնդոտոքսին, որից էլ զարգանում է ինտոքսիկացիա։ Բակտերիաները արյան հետ տարածվում է ամբողջ օրգանիզմ և ախտահարում է տարբեր օրգաններ, հյուսվածքները, օրինակ՝ լյարդը, փայծախը։ ԿլինիկանՀիվանդության գաղտնի շրջանը 3 ժ 25 օր է։ Հիվանդությունը ընթանում է շրջանով։
Տիֆի բարդությունները լինում են սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ։ Սպեցիֆիկ բարդությունները կախված են հիվանդության զարգացման հետ, 2-4 շաբաթում։ Դրանք են՝աղիքային արյունահոսությունը, աղիքի թափածակումը՝պերֆորացիա և ինֆեկցիոն տոքսիկ շոկը։
Հիվանդի վիճակը շատ վատանում է, պուլսը դառնում է թելանման, ճնշումները, զարգանում է անուրիա։ Ոչ սեպտիկ բարդությունները պայմանավորված են երկրորդնային ինֆեկցիայով, թոքաբորբ, պելիոնեֆրիտ և այլն։ Որովայնային տիֆը ախտորոշում են կլինիկայով, էպիդերմիոլոգիայով, և լաբորատոր հետազոտություններով։ Արյան անալիզը լինում է լեյկոպենիա, լիմֆոցիտոզ, բարձր ROЭ։ Բակտերիոլոգիական քննության համար վերցնում են արյունը, կղանքը, մեզը, ստամոքսահյութը։ Հետազոտում են նաև արյան շիճուկը վիդալի ռեակցիայով, հայտնաբերում են հակամանրէ։ ԲուժումՏիֆով հիվանդները բուժվում են ինֆեկցիոն բաժանմունքում։ Պետք է խիստ անկողնային ռեժիմ։ Մաշկի և լորձաթաղանթի խիստ խնամք է պետք, պարկելախոցերը և ստոմատիտը կանխելու համար։ Հիվանդներին նշանակում են լիարժեք սնունդ, սեղան N4, յուղոտ և սուր կերակրատեսակներ չի կարելի մի քանի ամիս։ 1-ին օրերին հիվանդներին բացի շատ ջրից ոչինիչ չեն տալիս ուտելու։ Փորկապության դեպքում չի կարելի լուծողական։ Անհրաժեշտության դեպքում ցուցված է հոգնա։ Մեթեորիզմի դեպքում ածխաջրերը սահմանափակում են։ Հիվանդներին նշանակում են անտիբիոտիկներ, ամբողջ տենդի շրջանում և ևս 10 օր նորմալանալուց հետո։ Նշանակում են լեվոմիցիտին, ամպիցիլին, ամոքսացիլին, ցիտրոֆլոքսացին, բակտիզմ և այլն։ Դեզինտոքսիկացիայի համար նշանակում են ն/ե հեղուկ։ Հիվանդներին դուրս են գրում հիվանդանոցից լրիվ առողջանալուց մեզի կրկնակի BAK անալիզից հետո, բայց ոչ շուտ քան ջերմությունը իջնելուց 21-րդ օրը։ Դուրս գրվելուց հետո 3 ամիս գտնվում է դիսպանսեր հսկողության տակ։ Պարատիֆ A, պարատիֆ B՝սրանք սուր ինֆեկցիոն հիվանդություններ են, որոնք իրենց էպիդեմիոլոգիայով, պաթոգենոզով և կլինիկայով նման են որովայնային տիֆին։ Ավելի թեթև ընթացք ունեն։ Ծանոթագրություններ
|