Ցիխլիդ-կոլիբրի
Ցիխլիդ-կոլիբրի[1] (լատին․՝ Labidochromis caeruleus), քաղցրահամ ջրերում ապրող ձուկ ցիխլիդների ընտանիքից՝ պերկեսանմանների խմբից։ ՆկարագրությունԳունավորումը շատ գրավիչ է. լողաթևը դեղին և սև եզրավորումով է, ասես երկու գծեր անցնում են վերևով և ներքևով։ Արուների մոտ սև գույնը հագեցած է, անտրացիտային, իսկ էգերի գունավորումը քիչ է արտահայտված։ Ակվարիումում սովորաբար հասնում են 12 սմ երկարությամբ չափերի, իսկ էգերը մանր են։ Որոշ պայմանների առկայությամբ կարող է աճել մինչև 15 սմ։ Բնակության վայրԲնակվում է Մալավի լճի ժայռոտ (քարքարոտ) շրջաններում։ Ջրի քիմիական բաղադրությունը. pH 7,2-8,5, ջրի կոշտությունը՝ 10-20 °dGH: Համարվում է Լիկոմա (շրջան) էնդեմիկ։ Պահպանումը ակվարիումումԱկվարիումում ցանկալի է տեղադրել ժայռեր, տեղադրել կողքի վրա պառկած ծաղիկների կճուճներ և այլն։ Ամենահամապատասխան ջերմաստիճանը 24-26 աստիճան է։ Ջրի քիմիական բաղադրությունը. pH 7,2-8,5, կոշտությունը՝ 10-20 °dGH: Կերակրելու ժամանակ պետք է հաշվի առնել այն, որ բուսական կերը ձկները օգտագործում են 30-ից 50 % (մեծերը)։ Կերը ձկների պետք է տալ նրա կեսը, ինչը նրանք կարող են ուտել սոված ժամանակ։ Փոքրերին պետք է կերակրել օրվա մեջ մի քանի անգամ։ Կարող են բազմանալ ընդհանուր ակվարիումում։ Գրականություն
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
|