22-րդ (XXII) դար, ըստ Գրիգորյան օրացույցի՝ 2101 թվականի հունվարի 1-ից մինչև 2200 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։
Սպասվող իրադարձություններ
2100-ական թվականներ
- Աշխարհի բնակչությունը կհասնի 11 միլիարդ մարդու[1]։
- Դարասկզբին մինչև 100 տարեկան ապրած մարդկանց քանակը ավելանալու է 26 միլիոնով։ Բնակչության ընդհանուր թվում կավելանա տարեց մարդկանց մասնաբաժինը[2]։
- 2103 թվականին կլրանա Սանկտ Պետերբուրգի 400-ամյակը։
- 2147 թվականին կլրանա Մոսկվայի 1000-ամյակը։
Սպասվող աստղագիտական իրադարձություններ
- 22-րդ դարում սպասվում է Լուսնի 238[3] և Արեգակի 235[4] խավարում։
- 2113 թվականի օգոստոս՝ Պլուտոնը հայտնաբերման պահից ի վեր առաջին անգամ կհասնի աֆելիին։
- 2117 թվականի ապրիլի 2՝ Հնդկական օվկիանոսի հարավային մասում կնկատվի արեգակի օղակաձև խավարում[4]։
- 2117 թվականի սեպտեմբերի 26՝ Արեգակի ամբողջական խավարում կլինի Խաղաղ օվկիանոսում։ Ընդհանուր փուլը կդիտվի Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիներից 2600 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում[4]։
- 2117 թվականի դեկտեմբերի 11՝ Վեներան կանցնի Արեգակի սկավառակով՝ 2012 թվականից հետո առաջին անգամ[5]։
- 2123 թվական՝ Մարս-Յուպիտեր եռակի միացում։
- 2123 թվականի սեպտեմբերի 14՝ ժամը 15։28-ին UTC, Վեներան կփակի Յուպիտերը (Յուպիտերի ծածկումը Վեներայի կողմից)։
- 2125 թվականի դեկտեմբերի 8՝ Վեներան կանցնի Արեգակի սկավառակով։
- 2126 թվական՝ Սվիֆթ-Թաթլյա գիսաստղը կթռչի Երկրի վրա՝ 0,15 ա․ մ․ հեռավորության վրա։
- 2126 թվականի հուլիսի 29՝ ժամը 16։08-ին UTC, Մերկուրին կփակի Մարսը (Մարսի ծածկումը Մերկուրիի կողմից)։
- 2126 թվականի հոկտեմբերի 16՝ Արեգակի ամբողջական խավարում, որը հնարավոր է՝ նկատվի Մոսկվայում[6]։
- 2130 թվականի մարտի 10՝ ժամը 07։32-ին UTC, Արեգակը կանցնի արեգակնային համակարգի բարիկական կենտրոնի միջով։
- 2133 թվականի դեկտեմբերի 3՝ ժամը 14։14-ին UTC, Մերկուրին կծածկի Վեներան։
- 2136 թվական՝ Հալլեյի գիսաստղի պերիգելիա։
- 2148 թվական՝ Մարս-Սատուրն եռակի միացում։
- 2170 թվական՝ Մարս-Յուպիտեր եռակի միացում։
- 2178 թվականի հունվարի 21՝ Պլուտոնն իր հայտնաբերման պահից ի վեր (1930 թվականի փետրվարի 18) առաջին անգամ կավարտի Արեգակի շուրջ ամբողջական պտույտը։
- 2182 թվական՝ մեծ է Բեննի աստերոիդի (101955)՝ Երկիր ընկնելու հավանականությունը[7]։
- 2185 թվական՝ Մարս-Սատուրն եռակի միացում։
- 2187 թվական՝ Մարս-Սատուրն եռակի միացում։
- 2197 թվականի սեպտեմբերի 2՝ Վեներան կծածկի Սպիկային (առաջին անգամ՝ 1783 թվականի նոյեմբերի 10-ին)։
Ծանոթագրություններ