Լենինական (խուտոր)
Լենինական (ռուս.՝ Ленинакан), հայաբնակ խուտոր Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում, Դոնի Ռոստովից 8 կմ հյուսիս, Նովոշախտինսկ տանող ճանապարհի վրա։ Գտնվում է Սուխոյ Չալթիր գետի ջրահավաք ավազանի տարածքում։ Մտնում է Կարմիր Ղրիմի գյուղական համայնքի կազմի մեջ և համարվում է Մյասնիկովի շրջանի ամենափոքր խուտորը։ Բնակչություն1978 թվականին գյուղն ուներ 430 (90 ընտանիք) բնակիչ, հիմնականում հայեր և 7 ընտանիք ռուսներ։ 2010 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 500 մարդ[1]։ ՊատմությունԳյուղը հիմնադրվել է 1925 թվականին, նույն շրջանի Թոփթի գյուղից տեղափոխված 25 ընտանիքների կողմից։ 1980 թվականի դրությամբ, Լենինականի գլխավոր փողոցները կրում էին Սարգիս Լուկաշինի և Բագրատ Ղարիբջանյանի անունները։ ՏնտեսությունԲնակիչներն զբաղվում են հողագործությամբ (ցորենի, բանջարեղենի մշակություն) և անասնապահությամբ (կովաբուծություն)։ Գյուղում գործում են ակումբ, գրադարան։ Ծանոթագրություններ
|