Հնդիկներ
Հնդիկներ, (հինդի՝ भारत के लोग) Հնդկաստանի ժողովուրդների մեծ մասն են։ Ամենաշատ թվով հնդիկներ ապրում են Հնդկաստանում։ Մեծ թվով հնդիկներ կան նաև ԱՄՆ-ում, Մյանմայում, Սաուդյան Արաբիայում, Միացյալ Թագավորությունում և այլ երկրներում։ Հնդիկները խոսում են հինդիով, սակայն պաշտոնական լեզու է համարվում անգլերենը, որը տարածվել է Միացյալ Թագավորության գաղութացման շրջանում։ Կրոն
Հնդկաստանը համարվում է հինդուիզմի, բուդդայականության, ջայնիզմի և սկիհիզմի հայրենիքը[14]։ Դրանք բոլորն էլ համարվում են Հնդկաստանի կրոններ։ Առավել տարածված են հինդուիզմը և բուդդայականությունը, որոնք աշխարհի երրորդ և չորրորդ խոշորագույն կրոններն են և ունեն համապատասխանաբար 2 և 2,5 մլն հետևորդներ[15][15][16][17][18]։ Հնդկաստանը նաև համարվում է Ջայնիզմի որոշ հավատալիքների ծննդավայր։ Հնդկաստանը աշխարհի ամենաբազմազան կրոններ ունեցող երկրներից մեկն է։ Կրոնը այս երկրում իր հստակ դերը ունի երկրի մշակույթի, և հասարակության կյանքում։ Հնդիկների 80 %-ը դավանում են հինդուիզմ։ Հնդիկների 13 %-ը դավանում են իսլամ, իսկ 7 %-ը այլ հավատքներ (բուդդայականություն, ջայնիզմ, սինտոիզմ, քրիստոնեություն, աթեիզմ)։ Հնդկաստանում կան նաև զրադաշտներ, հուդդայականներ և բրահմաներ։ Այս կրոնների ներկայացուցիչները քիչ են և Հնդկաստանում ևս չնչին մաս են կազմում։ Հնդկական սփյուռքԲացի Հնդկաստանի բուն բնակչությունից, Հնդկաստանից դուրս ապրում են 12 մլրդ 20 մլն հնդիկներ։ Միացյալ ԹագավորությունՀնդկական խոշոր համայնք կա Մեծ Բրիտանիայում։ Հնդիկները այստեղ հաստատվել են վաղ ժամանակներից, սակայն առավել արագ բանկեցումը սկսվել է այն ժամանակ երբ Հնդկաստանը դարձավ Միացյալ Թագավորության դոմինիոն։ Հնդիկները կենտրոնացած են հիմնականում Անգլիայում (99.3%)։ Անգլիայից հետո Շոտլանդիայում։ Ընդհանուր հաշվարկով Մեծ Բրիտանիայում ապրում է 647,000 հնդիկ։ ԿանադաԿանադայում կա հնդկական համայնք։ Կանադայի բնակչության գրեթե 4 %-ը հնդիկ են, կամ ունեն հնդկական ծագում։ Հնդիկները այստեղ եկել են հիմնակում Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։ ՏանզանիաՏանզանիայում ապրում են 40,000 հնդիկներ։ Աշխարհի բնակչությունԱշխարհում ապրում են 1,250,000,000 հնդիկներ, որոնք կազմում են աշխարհի ամբողջ բնակչության 17.31%-ը[19]։ Ծանոթագրություններ
|