Սիգ
Սիգ (լատին․՝ Coregonus), սաղմոնների ընտանիքի ձուկ։ ՆկարագիրՄարմինը տափակ է՝ կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ։ Գլուխը փոքր է, դունչը՝ սուր։ Թեփուկները համեմատաբար խոշոր են։ Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով։ Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ։ Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ մանր պուտերով են, լողակները՝ մոխրագույն, կրծքային և փորային լողակները՝ երբեմն բաց նարնջագույն։ Սեռահասուն է դառնում 2–3 տարեկանում։ Այդ շրջանում արուների կողքերի թեփուկների վրա հայտնվում է շատ փոքրիկ մաշկային բրգիկ։ Բազմանում է նոյեմբեր–դեկտեմբերին՝ լճի առափնյա տարածքներում՝ 1–8 մ խորություններում։ Ձկնկիթը (մինչև 35 հզ. հատ) դնում է լճի ավազոտ հատակին՝ ափին մոտ։ Մատղաշն սկզբում սնվում է պլանկտոնային օրգանիզմներով, սեռահասունները՝ ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, երբեմն՝ սեփական ձկնկիթով և այլն։ ՀայաստանումՀայաստանում ամենատարածված ձկնատեսակն է։ Սևանա լիճ է ներմուծվել 1924-1927 թվականներին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից։ Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը։ Ունի արդյունագործական նշանակություն։ ՀՀ առանձին ջրամբարներում վերաբնակեցնելու փորձեր են արվում՝ արհեստական բուծման ճանապարհով։
|