Անառակ որդին պանդոկում
Անառակ որդին պանդոկում («Ինքնադիմանկար կնոջ՝ Սասկայի հետ, որ նստել է ծնկներին»), Ռեմբրանտի ինքնադիմանկարը կնոջ Սասկայի հետ, որտեղ նրանք ներկայանում են որպես հերոսներ աստվածաշնչյան Անառակ որդու առակի։ Ցուցադրվում է Դրեզդենյան թանգարանում։ Նկարի ստեղծման ժամանակաշրջանը համընկնում է Ռեմբրանտի կյանքի ամենաերջանիկ շրջանի հետ, երբ նա հասել էր ճանաչման որպես նկարիչ, նրա պատվերները շատացել էին, հայտնվել էին աշակերտներ։ Նա երջանիկ էր և ընտանիքում, և որոշեց ստեղծել իր ընտանիքի դիմանկարը։ Դա Ռեմբրանտի ամենահայտնի աշխատանքն է, որտեղ նա նկարել է իրեն Սավսկիայի հետ (նաև օֆորտ աշխատանք «Ինքնադիմանկար Սավսկայի հետ», որն թվագրվում է 1636 թվականով)։ Գոյություն ունեն վարկածներ, որ նախնական նկարում եղել են և այլ կերպարներ, բայց հետո նկարիչը որոշել է թողնել իրեն և Սավսկային, և կտավը ձախակողմյան հատվածից կտրվել է Ռեմբրանտի կողմից։ Անառակ որդու թեմային նկարիչը կվերադառնա մեկ տարի անց «Անառակ որդու վերադարձը» օֆորտով, և 31 տարի անց վերջին նկարում «Անառակ որդու վերադարձը»։ ՆկարագրությունՆկարը պատկերազարդում է Ղուկասի 15։13 ավետարանի հայտնի առակի։
Նկարում Ռեմբրանտը ներկայանում որպես անառակ որդի, ով վատնում է «իր ունեցվածքը անառակների հետ», նկարում վեհաշուհ հագած վերարկուն և սուրը, փետուրով գլխարկը, բարձր բարձրացրած գինով հախճապակե բաժակը նստծ է Ռեմբրանտը։ Նրա ծնկներին նստած է Սասկիան, նույնպես հարուստ հանդերձանքով անառակ կնոջ կերպարում։ Սեղանին երևում է սիրամարգերով ճաշատեսակը, որն խորհրդանշում է ունայնությունը։ Չնայած ուրախությանը, նկարում պատկերված, Ռեմբրանտը այնուամենայնիվ նկարում հիշեցրել է, ինչպիսի շարունակություն է ունեցել աստվածաշնչյան պատմությունը։ Պատին երևում է գրատախտակ - որը խորհրդանշում է, որ ուշ թե շուտ նա պիտի հատուցում տա։ ԾանոթագրություններԱղբյուրներ
|