Արտաշեսը, Համանն ու Եսթերը (նկար)
«Արտաշեսը, Համանն ու Եսթերը» (հոլ.՝ Ahasveros en Haman aan het feestmaal van Esther ), հոլանդացի գեղանկարիչ, օֆորտանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանդ վան Ռեյնի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1660 թվականին։ Յուղաներկերով կտավի չափերն են՝ 73 × 94 սմ։ «Արտաշեսը, Համանն ու Եսթերը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)։ Սյուժե«Արտաշեսը, Համանն ու Եսթերը» կտավի սյուժեն Ռեմբրանդ վան Ռեյնը վերցրել է Աստվածաշնչի Հին Կտակարանի «Եսթեր» գրքի 7-րդ գլխից։ Հրեուհի Եսթերը դառնում է պարսից Արտաշես (Արտաքսերքսես I) արքայի կինը։ Եսթերին հաջողվում է ամուսնուն համոզել, որպեսզի խնջույք կազմակերպի պալատական Համանի հետ, որն ատում էր հրեաներին.
ՆկարագիրԿոմպոզիցիոն առումով «Արտաշեսը, Համանն ու Եսթերը» ստեղծագործության երեք հերոսները բաժանված են երկու խմբի։ Կտավի աջ հատվածում նկարված են Արտաշես արքան և շքեղաշուք հանդերձանքով Եսթերը[5]. նրանց Ռեմբրանդը նկարել է լուսավորված։ Ամուսինների ահյակ հատվածում՝ ստվերի մեջ պատկերված է Համանը։ Նկարում պատկերված է դրամայի կուլմինացիոն հատվածը։ Եսթերը հենց նոր ավարտել է իր խոսքը և նույնիսկ չի հասցրել իջեցնել ձեռքը։ Արտաշեսը պատկերված է շրթունքները փակած և գայիսոնը վստահորեն սեղմած. հիմա նա ոտքի կկանգնի և մոլեգնած կհեռանա։ Համանն արդեն հասկացել է, որ դատապարտված է ու վշտացած խոնարհել է հայացքը[5]։ Ոսկե սկուտեղի վրա նկարիչը պատկերել է խնձոր, որն ավելի մոտ է Համանին։ Արտաքսերքսեսի և Եսթերի դիմաց խաղողի ողկույզ է նկարված։ Ռեմբրանդ վան Ռեյնը այլաբանորեն է մրգերը պատկերել. խնձորը մեղանչման խորհրդանիշն է, իսկ խաղողը՝ կյանքի և պտղաբերության։ Ռեստավրացիա«Արտաշեսը, Համանն ու Եսթերը» ստեղծագործությունը զգալիորեն տուժել է XVIII դարում բռնկված հրդեհից։ Դրանից հետո անընդհատորեն ներկի շերտը քայքայվում էր։ Այդ պատճառով նկարը ենթարկվել է քառակի խորը վերականգնման։ Նկարն ի վերջո տեղափոխվել է նոր կտավի վրա։ Վերականգնումները կատարվել են 1819, 1900 թվականներին և երկու անգամ էլ խորհրդային տարիներին։ Ռեստավրացիա անող վարպետներից էին Պավել Կորինը, Վասիլի Յակովլևն ու Ս.Ս. Չուրակովը։ Նկարի ճակատագիր«Արտաշեսը, Համանն ու Եսթերը» նկարը Ռեմբրանդի սակավ ստեղծագործություններից, որի մասին գրեթե ամեն ինչ հայտնի է պրովենանսին։ Հայտնի է, որ 1662 թվականին այն գտնվել է Յան Հինլոփենի հավաքածուում՝ Ամստերդամում, հետո այն անցել է դստերը՝ Սառա Հինլոփենին[6]։ 1760 թվականին կտավը վաճառվել է աճուրդի ժամանակ այն գնում է Յոհան Էռնստ Գոցկովսկին[7]։ Մի քանի տարի անց՝ 1764 թվականին Եկատերինա II կայսրուհին այն վերցնում է պարտքի դիմաց և նկարը հայտնվում է Էրմիտաժում։ 1862 թվականին «Արտաշեսը, Համանն ու Եսթերը» ստեղծագործությունը տեղափոխվում է Ռումյանցևի թանգարան, որտեղից 1924 թվականին Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, ուր ցայսօր էլ պահպանվում և ցուցադրվում է։ Ծանոթագրություններ
Գրականություն
|