Հողմաղացը (նկար, Ռեմբրանդ)
«Հողմաղացը», հոլանդացի բարոկկո ոճի նկարիչ Ռեմբրանդի ստեղծագործությունը, որը նա ստեղծել է 1645-1648 թվականներին։ Գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահի հավաքածուում[3]։ Երկար ժամանակ նկարը Ռեմբրանդին վերագրելը կասկածի տակ է եղել։ Վերջին տարիներին ստեղծագործությունը վերականգնվել է և համընդհանուր չի ընդունվել։ Նախապես կտավը գտնվել է Օռլեանների հավաքածուում։ Որոշ ժամանակ այն պատկանել է նաև Բրաուն Ուայդեներին[4]։ ՊատմությունՏասնիններորդ դարի գիտակները Ռեմբրանդտի «Հողմաղաց» կտավը համարել են նրա մեծագույն ստեղծագործություններից մեկը։ Մութ, փոթորկոտ երկնքի ֆոնին վեր է խոյանում հողմաղացը, որին ռոմանտիկ աուրա և ոսկեգույն տոներ հաղորդում է հենց խավար և անգույն լաքը։ Երբ 1977-1979 թվականներին կտավը վերականգնվում է, հեռացվում է հին լաքը, ինչը փոխում է կտավի խորհրդանշական բնույթը։ Կապտամոխրագույն երկնքի տակ դիտողի հայացքը կենտրոնանում է բարձունքին պատնեշով կանգնած հողմաղացի պտտանիվների վրա Հավանական է, որ Ռեմբրանդը կտավում պատկերել է հոր Լեյդենի հողմաղացը։ Նա երևակայորեն ստեղծել է հողմաղացի կերպարը որպես պահապան, որը պաշտպանում է իր հողներն ու բնակիչներին։ Ծանոթագրություններ
Արտաքին հղում
|