Share to:

 

Գանթիադ (Գագրայի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանթիադ (այլ կիրառումներ)
Քաղաքատիպ ավան
Գանթադ
განთიადი
ԵրկիրՎրաստան Վրաստան/Աբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ԵրկրամասԱբխազիայի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանԳագրայի շրջան
ՂեկավարԱլբերտ Տարկիլ[1]
Բնակչություն5,170 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր` 55.9%
Աբխազներ` 19.6%
Ռուսներ` 18.4%
Ուկրաինացիներ` 0.9%
Վրացիներ և հույներ` 0.7%
Կրոնական կազմՔրիստոնեություն
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ6729[2]
Գանթիադ (Գագրայի շրջան) (Վրաստան)##
Գանթիադ (Գագրայի շրջան) (Վրաստան)
Գանթիադ (Գագրայի շրջան) (Աբխազիա)##
Գանթիադ (Գագրայի շրջան) (Աբխազիա)

Գանթիադ (վրաց.՝ განთიადი, [gɑntʰiɑdi]  ( լսել), Цандрыҧшь), քաղաքատիպ ավան Սև ծովի ափին, իրավականորեն՝ Վրաստանի Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գագրայի շրջանում, Ռուսաստանի Դաշնության սահմանից 5 կմ հեռավորության վրա։

Անվանում

Գանթիադը պատմական ժամանակներում հայտնի է եղել Սաուչի անվանումով (ռուս.՝ Саучи): Այնուհետև, 1944 թվականին Ալեքսեյ Պետրովիչը Երմոլովի պատվին կոչվել է Երմոլով։

1944-1991 թվականներին բնակավայրը հայտնի է եղել Գանթիադ անվանումով (վրաց.՝ განთიადი, ռուս.՝ Гантиади): Բնակավայրի անվանումը ծագել է վրացական լուսաբաց բառից (վրաց.՝ განთიადი): 1992-1993 թվականի պատերազմից հետո, երբ բնակավայրը անցավ Աբխազիայի իշխանությունների վերահսկողության ներքո Գանթիադը վերանվանվեց Ցանդրիպուշ։

Չնայած սրա, մինչ օրս էլ առավել տարածված է համարվում Գանթիադ քաղաքանվանումը։

Պատմություն

Քաղաքի հիմնադրման մասին հիշատակումներ չկան։ Նախկինում եղել է Սանիգայի միավորման մայրաքաղաքը[3]։ Այստեղ է գտնվել նաև Խորհրդային Միության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի անձնական նստավայրը։

Բնակչություն

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Գանթիադի բնակչությունը կազմում է 5,170 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը (55.9%) կազմում են հայերը։

Հայերից բացի, Գանթիադում բնակվում են նաև մեծ քանակությամբ ռուսներ (18.4%) և աբխազներ (19.6%): Ուկրաինացիները կազմում են բնակչության 0.9%-ը, իսկ վրացիները և պոնտոսի հույները միասին՝ 0.7%[4]:

Տեսարժանություններ

Այստեղ է գտնվում 6-րդ դարի ճարտարապետական հուշարձաններից Գանթիադի վանքը[5]։

Ծանոթագրություններ

  1. «Գագրայի շրջանի քաղաքներ և գյուղերի վարչություն». Գագրայի շրջանի ադմինիստրացիա. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  2. Վրաստանի փոստ — 1805.
  3. Պաշկով, Օ.Վ, (2010). Գանթիադ քաղաք (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. 2011 թվականի մարդահամարի տվյալներ
  5. V. Jaoshvili, R. Rcheulishvili, Վրացական սովետական հանրագիտարան, V. 2, p. 680, Թբիլիսի, 1977.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանթիադ (Գագրայի շրջան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 685
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya