Տղվարչել (վրաց.՝ ტყვარჩელი, աբխազ.՝ Тҟәарчал), քաղաք Աբխազիայի Ինքնավար Հանրապետության։ Տղվարչելի շրջանի վարչական կենտրոնն է։
Ղալիձղա գետի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 24800 բն․ (1975)։ Կա քարածխի արդյունահանում, հարստացուցիչ ֆաբրիկա, շինանյութերի գործարան, երկաթբետոնե շինվածքների արտադրություն, ՊՇԷԿ։ Տ․ բալնեոլոգիական առողջարան է։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 20 °C), ձմեռը՝ չափավոր մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ –6 °C), տարեկան տեղումները՝ 2000 մմ։ Բուժիչ միջոցները թույլ ռադիոակտիվ հանքային աղբյուրներն են՝ հետևյալ բաղադրությամբ․ ... (օգտագործվում է լոգանքների համար)։ Բուժվում են հենաշարժական ապարատի և նյարդային համակարգի հիվանդություններով տառապողները։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 22)։
|