ԻնքնասպանությունԻնքնասպանություն, սուիցիդ (լատին․՝ sui՝ ինքն իրեն և caedare՝ սպանել բառերից), իբրև երևույթ, իբրև անձի ինքնարտահայտման ձև, վարքային դրսևորում, ախտաբանական վիճակ։ Ռիսկի գործոններից են հոգեկան խանգարումները, ինչպիսիք են՝ երկբևեռ խանգարումները, շիզոֆրենիան, ինչպես նաև ալկոհոլիզմը ու բենզոդիազեպինների չարաշահումը[1][2], սթրեսային վիճակները, ֆինանսական դժվարությունները, միջանձնային հարաբերությունները, բուլիինգը[1][3]։ Հասկացությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան որ երկրի վրա ապրում է մարդը։ Ինքնասպանության հիմնահարցն ուսումնասիրվում է սուիցիդալոգիա գիտության շրջանակներում։ Սուիցիդալոգիա գիտությունը, որն ուսումնասիրում է այդ համամարդկային խնդիրը, դասակարգում և լուծման ուղիներ է առաջարկում, սակայն մինչ օրս չի կարողացել լիովին լուծել այդ խնդիրը։ Ինքնասպանության հիմնախնդրին անդրադարձել են հոգեբանության գրեթե բոլոր տեսությունները և հոգեբանները, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցրել հոգեբանություն գիտության զարգացման մեջ, քանի որ սուիցիդալ վարքը մեծապես հանդիսանում է հենց հոգեբանության ուսումնասիրությանը ենթարկվող խնդիր, իհարկե այն ոչ միայն հոգեբանական խնդիր է․ այլ գիտություններ նույնպես ուշադրության կենտրոնում են պահում ինքնասպանության հիմնահարցը, պատճառները և դրդող ուղիները, այն կդիտարկվի հատկապես հոգեբանություն գիտության տեսանկյունից։ԵՍ ԻՆՔՆԱՍԽԱՆԵՄ ԼԻՆԵԼՈՒ Հասկացության հիմնական սահմանումներԻնքնասպանության կանխարգելման ջանքերն ուղղված են ինքնասպանության մեթոդների սահմանափակմանը՝ հրազենի, թմրանյութի, հոգեկան խանգարումների, թմրամոլության բուժմանը, ինչպես նաև հասարակության՝ լրատվության միջոցով պատշաճ տեղեկացմանը[1]։ Չնայած թեժ գծերի հասանելիությանը, դրանց արդյունավետության վերաբերյալ քիչ փաստեր կան[4]։ Տարբեր երկրներում ինքնասպանության ամենատարածված մեթոդները տարբերվում են, կապված արդյունավետ միջոցների առկայության հետ[5]։ Ինքնասպանության ընդհանուր մեթոդները ներառում են կախվածությունը, թունաքիմիկատներով թունավորումը և հրազենները[1][6]։ Ինքնասպանությունը 2015 թվականին 828,000, իսկ 1990 թվականին 712,000 մարդու մահվան պատճառ է դարձել[7]։ Աշխարհում ինքնասպանությունը համարվում է մահվան 10-րդ պատճառ[2][8]։ Սուիցիդոլոգիան հոգեբանության այն ուղղությունն է, որն ուսումնասիրում է աուտոագրեսիվ (ինքնասպանության), մարդկային գործունեության տեսական ու գործնական կողմերը, ինքնասպանության պատճառները և մշակում է մեթոդներ դրա կանխարգելման համար։ Սուիցիդը, ըստ էության, զուտ մարդուն բնորոշ երևույթ է։ Ժան-Պոլ Սարտրը նշել է․ - «Մարդը կենդանիներից տարբերվում է նրանով, որ կարող է ընդհատել իր կյանքն ինքնասպանությամբ»[9]։ Ըստ Ալվարեսի, սուիցիդ հասկացությունն առաջին անգամ հիշատակվել է Թոմաս Բրաունի «Religio Medici» գրքում, որը հրատարակվել է 1642 թվականին։ Այն առաջին անգամ տեղ է գտել Օքսֆորդյան բառարանում 1651 թվականին, սակայն օգտագործվել է հազվադեպ։ Սուիցիդը հոգեբանական առումով ներկայացնում է գիտակցված կամ իմպուլսիվ ձևով անձի կողմից իրականացվող գործողություն, որը հանգեցնում է մահվան։ Շնեյդմանը ինքնասպանությունը սահմանում է որպես կանխամտածված մահ, այսինքն՝ իրեն կյանքից զրկելուն ուղղված նպատակադրված և գիտակցված գործողություն։ Այս սահմանման շնորհիվ մենք տեսնում ենք երևույթի արմատական տարբերությունը սպանությունից (որի մեջ բացակայում է ինքնուրույնության տարրը) և դժբախտ պատահարից (որտեղ դոմինանտում է պատահականությունը)։ Ադլերը գտնում էր, որ ինքնասպանությունն անձնային հիմնախնդիր է, սակայն ունի սոցիալական պատճառներ և հետևանքներ։ Միլովանովիչը ինքնասպանությունը սահմանում է որպես սեփական կյանքի գիտակցված և նպատակաուղղված ոչնչացում։ Իրավաբանները ինքնասպանությունը դիտարկում են որպես մեղսունակ վիճակում սեփական կյանքի ընդհատում։ Դյուրկհեյմը տվել է ինքնասպանության հետևյալ սահմանումը. Համաձայն այս տարբերակման՝ ինքնասպանը պետք է գիտակցի իր գործողությունը և նրա հետևանքները։ Այսպիսի սահմանման ոչ լիարժեքությունը ակնհայտ է, քանի որ հաշվի չի առնվում անձի անգիտակցականի ազդեցությունը։ Ըստ առողջապահության միջազգային կազմակերպության` սուիցիդը ինքնասպանության գործողությունն է լետալ ավարտով։ Այս դեպքում միայն առկա է այդպիսի գործողության հաստատումը և ոչ ավելին[10][11]։ Ելնելով սուիցիդ հասկացության վերը նշված բազմաթիվ սահմանումներից` կարելի է ընդհանրացնել, որ ինքնասպանությունը սեփական կյանքի կանխամտածված ընդհատումն է արտաքին տեսանելի կամ ներքին խորհրդավոր դրդապատճառների ազդեցության տակ, ռացիոնալ վիճակում։ Ինքնասպանությունը հոգեբանական դեզադապտացիայի դրսևորման ձևերից է, երբ անձը հոգեկանի ախտաբանական կամ սահմանային վիճակում ինքնակամ (ներքին կամ արտաքին ազդակներից դրդված) դիմում է լետալ ավարտով աուտոդեստրուկտիվ գործողությունների։ Սա ինքնասպանության ընդհանրացված սահմանումն է, որ իր մեջ ամփոփում է և հոգեկան հիվանդների, և հոգեպես առողջ անձանց ինքնասպանությունները։ Հոգեպես առողջ անձանց ինքնասպանությունը գրականությունում սահմանվում է որպես շարունակական դեզադապտացիայի կամ աֆֆեկտի արդյունքում, անձի սահմանային հոգեվիճակում, լետալ ավարտով այնպիսի աուտոդեստրուկտիվ գործողություն, որի դեպքում այն դիտարկվում է որպես իրավիճակից դուրս գալու ելք, դիմացինին պատժելու միջոց, ուշադրություն գրավելու եղանակ, սակայն ոչ անգիտակից և անվերապահ ձգտում դեպի մահը[9]։ Եթե «ինքնասպանություն» ասելով հասկանանք գիտակցված և հոժարակամ կյանքից հրաժարվել, այլ կերպ ասած մահվան ցանկություն, ինչպես նպատակ այլ ոչ թե ինչ որ նպատակի հասնելու միջոց, ապա մենք իզուր կփորձենք կենդանիների մեջ ինքնասպանություն փնտրել։ Կենդանական աշխարհը այդպիսի երևույթ չգիտի։ Կենդանական աշխարհին հայտնի է «զոհ» ասվածը, բայց ոչ ինքնասպանությունը, և ոչ միայն կենդանական աշխարհը սկզբնական մարդկային տեսակը (ավելի ցածր զարգացվածության աստիճան ունեցողները՝ վայրենիներն ու բարբարոսները) գրեթե նույնապես չգիտեն, թե ինչ է ինքնասպանությունը։ Միայն մշակույթի ավելի բարձր մակարդակում ենք հանդիպում ինքնասպանություն երևույթին, ինչպես գիտակցված ձևով մահվան գերադասումը կյանքից։ Այսպիսի դեպքերում ինքնասպանի համար կյանքը դառնում է անպետք և անիմաստ։ Նա հրաժարվում է կյանքից ոչ թե, որովհետև «պարտավոր» է կամ «զոհում» է իր կյանքը այլ նա հրաժարվում է սեփական կյանքից՝ որպես իր տառապանքների և անիմաստությունից հրաժարվելու միակ ճանապարհ[12]։ Պատմական ակնարկԴեռևս հասարակական կյանքի վաղ փուլերում ինքնասպանության փաստը արդեն հայտնի էր։ Իրենց զարգացման վերջին փուլերում այդ մասին արդեն գիտեին հույներն ու հռոմիացիները։ Նորագույն ժամանակներում ինքնասպանությունների աճը շարունակվում է և բավական էր չնչին պատճառ ինքնասպանության գնալու համար։ Մեր օրերում ինքնասպանության մասին խոսելիս պետք է նշել դրա անբնական աճի մասին և որքան զարգացած է երկիրը, այնքան ինքնասպանությունների թիվը բարձր է։ Այս ամենը հիմք հանդիսացավ սուիցիդալոգյա գիտության առաջացման համար։ Սուիցիդալոգյա գիտության առաջացման համար հիմք է ծառայել սոցիալական հոգեբանությունը, այնուհետև կլինիկական հոգեբանության զարգացման հետ մեկտեղ զարգացում ապրեց նաև սուիցիդալոգյան։ Կլինիկական հոգեբանները ապացուցեցին, որ սուիցիդը չի համարվում հոգեկան հիվանդություն և այն կարող է կատարել ինչպես հոգեկան հիվանդ այնպես էլ հոգեպես լիովին առողջ անձը։ Կլինիկական հոգեբանության և հոգեվերլուծության զարգացման հետ մեկտեղ ավելի հստակ պատկերացում ստեղծվեց հոգեկանի նորմաների և պաթոլոգիաների վերաբերյալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերը և ցեղասպանություն վերապրած ազգերը ստիպեցին որպեսզի ինքնասպանությունը հայտնվի պրոֆեսյոնալների և հասարակության ուշադրության կենտրոնում։ Պատերազմական գործողություններից հետո Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում բացվեցին սուիցիդալ ծառայություններ և ճգնաժամային կենտրոններ, որոնց զարգացումը նպաստեց սուիցիդալոգյա գիտության տեսական և պրակտիկ զարգացմանը և կայացմանը որպես գիտություն։ Մարդկանց 0,5-1,4 %-ը ինքնասպան են լինում՝ մոտավորապես յուրաքանչյուր 12-րդը 100,000-ից[8][13]։ Ինքնասպանությունների 3/4-ը տեղի է ունենում զարգացող երկրներում[1]։ Զարգացող երկրներում տղամարդիկ ինքնասպանություն գործում են կանանցից 1,5 անգամ ավելի շատ, իսկ զարգացած երկրներում՝ 3,5 անգամ շատ[14]։ Ինքնասպանությունը ընդհանուր առմամբ առավել տարածված է 70 տարեկանից բարձր անձանց շրջանում, սակայն որոշ երկրներում 15-30 տարեկան անձիք ամենաբարձր ռիսկային խմբում են[14]։ 2015 թվականին Եվրոպան տարածաշրջանում ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշն է ունեցել[15]։ Ամեն տարի մոտ 10-20 միլիոն ոչ մահացու ինքնասպանության փորձ է կատարվում[16]։ Ոչ մահացու ինքնասպանության փորձերը կարող են հանգեցնել վնասվածքների և հաշմանդամության[13]։ Արևմտյան երկրներում ինքնասպանության փորձերը առավել հաճախ հանդիպում են երիտասարդների և աղջիկների շրջանում[13]։ Ինքնասպանության վրա լայն ազդեցություն են ունեցել կրոնը, պատիվը,և կյանքի իմաստը[17][18]։ Աբրահամական կրոնները ինքնասպանությունը համարում էին հանցանք Աստծո և կյանքի սրբության դեմ[19]։ Ճապոնիայում սամուրայների ժամանակաշրջանում ինքնասպանության մի ձև էր համարվում հարակիրին, որը ընդունվում էր որպես ձախողում կամ բողոքարկման ձև[20]։ Սատիի արարողակարգի համաձայն, Բրիտանական Հնդկաստանում հնդիկ այրին սպանում էր իրեն ամուսնու հուղարկավորության ժամանակ, որը անում էր կամ իր կամքով կամ ընտանիքի անդամների ճնշման տակ[21]։ Ինքնասպանությունը և ինքնասպանության փորձերը կատարվել են ապօրինաբար[22]։ Շատ երկրներում այն քրեական հանցագործություն է համարվում[23]։ 20-րդ և 21-րդ դարերում ինքնասպանությունը հազվագյուտ դեպքերում օգտագործվել է որպես բողոքի ձև, կամիկաձեն և ինքնապայթեցումը օգտագործվում են որպես ահաբեկչական մարտավարություն[24]։ Այսօր սուիցիդալոգիա գիտության խնդիրներն են.
Համաձայն վիճակագրական տվյալների ամեն րոպե աշխարհում ձեռնարկվում է ինքնասպանության փորձ։ Միջինում դրանցից 1500 վերջանում է մահվան ելքով։ Սակայն սուիցիդալ վարքի վիճակագրությունը այսօր վստահություն չի ներշնչում։ Սուիցիդալ վարքի շատ դրսևորումներ իրենց անուններով չեն անվանվում։ Որպես կանոն սուիցիդալ վարքի մեծ մասը թաքցվում է «դժբախտ պատահար» և «ավտոճանապարհային պատահարներ» անվանումների տակ։ Բացի այդ սուիցիդալոգիաում կա վարկած համաձայն որի գոյություն ունեն մարդիկ, որոնք համարվում են սուիցիդալ անձիք և նրանց վարքը հաճախ անգիտակցված ձևով ուղղված է ինքնաոչնչացման։ «Քրոնիկ սուիցիդալ վարքի» օրինակ կարող է հանդիսանալ ալկոհոլիզմը, թմրամոլություն, ալպինիզմով զբաղվելը և այլն[27]։ ԴասակարգումՏարիքային դասակարգումՍուիցիդալ վարքն ունի նաև տարիքային դրսևորման իր առանձնահատկությունները։ Մինչև հինգ տարեկան երեխաների մոտ սուիցիդալ վարքը հանդիսանում է բավականին հազվադեպ երևույթ։ Կրտսեր դպրոցական տարիքում հատկապես նկատվում է սուիցիդալ ակտիվություն։ Ավելի փոքր տարիքում ընդհանուր երեխաների սուիցիդալ վարքի ընդամենը 2,5% է հանդիպում։ Երեխաների սուիցիդալ վարքը հազվադեպ է կախված լինում լուրջ հոգեկան հիվանդությունների և ռեակտիվ ընկճվածության հետ։ Ճնշող մեծամասնության դեպքերում խոսքն իրավիճակային ռակցիայի մասին է՝ հիմնականում ընդդիմացող։ 80% դրանց դրդող ուժը հանդիսանում է ներընտանեկան կոնֆլիկտները։ Անցած 30 տարում 5-14 տարեկան երեխաների ինքնասպանության դեպքերը ավելացել են 8 անգամ։ Ամենից հաճախ երիտասարդները սուիցիդալ ելքի են դիմում 15-24 տարեկանում։ Մեկ սուիցիդալ ելքով դեռահասին համընկնում է 100 սուիցիդալ փորձ։ Սուիցիդալ ակտիվության երկրորդ պիկը սկսվում է 40–60 տարեկանում։ Այս տարիքին հատուկ հոգեբանական խնդիրը հանդիսանում է սոմատիկ առողջության վատթարացումը, հորմոնալ վերակազմավորում, արժեհամակարգի փոփոխությունները, որը հաճախ ուղեկցվում է ընկճախտներով, որոնք այս ժամանակահատվածի ամենահաճախ հանդիպող ընկճվածության տեսակն են։ Բացի այդ հենց այս ժամանակահատվածում են հասուն երեխաները լքում հայրենի տունը, իսկ ծնողները հիվանդանում և մահանում են։ Հաճախ հանդիպող խնդիրներից է նաև մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրները։ Վիճակագրության համաձայն այս տարիքի սուիցիդալ դեպքերը համեմատած 30 տարեկանների հետ երկու անգամ ավելի են, ընդ որում ավելի հաճախ տղամարդկանց մոտ են գրանցվում քան կանանց[28]։ Երրորդ սուիցիդալ ռիսկային գոտում գտնվում են մեծահասակները, նրանց մոտ սուիցիդալ դրսևորումները չորս անգամ ավելի են քան պոպուլյացիաներում։ Վիճակագրության համաձայն 65 տարեկանից բարձր տարիքային խմբերում սուիցիդի դեպքերը կազմում են ընդհանուր սուիցիդալ դրսևորումների 25%-ը այն դեպքում երբ այդ տարիքային խումբը կազմում է հասարակության ընդամենը 11%-ը։ Հատկանշական է նաև այն, որ հասուն տարիքի տղամարդկանց 76%-ը դիմում է բժշկի ինքնասպանությունից մեկ ամիս առաջ, 33%-ը մեկ շաբաթ, իսկ 10%-ը մեկ օր առաջ։ Գենդերային դասակարգումՍուիցիդալ վարքի դրսևորումը դասակարգվում է նաև ըստ սեռային պատկանելիության առանձնահատկության։ Ամբողջ աշխարհում կանանց ինքնասպանության դեպքերը զգալիորեն զիջում են տղանարդկանց ինքնասպանությանը 4:1-ի հարաբերությամբ։ Հասուն տարիքի տղամարդկանց և կանանց մոտ 9:1-ի հարաբերությամբ։ 15–40 տարեկանում կանանց սուիցիդալ վարքը գերազանցում է տղամարդկանց ինքնասպանության դեպքերին, իսկ հասուն տարիքում հակառակը։ Կանանց ինքնասպանությունը ավելի շատ ֆենոմենալ բնույթ է կրում, իսկ տղամանդկանց սուիցիդը ամեն տասնամյակ ավելի է աճում[26]։ Մասնագիտական դրսևորումներՍուիցիդալ վարքի դրսևորումը կարող է նաև կախված լինել տվյալ անձի մասնագիտությունից։ Ամենից հաճախ սուիցիդի են դիմում բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ։ Սուիցիդալ ռիսկային գոտում գտնվում են բժիշկները, որոնց շարքում առաջին տեղը գրավում են հոգեբույժները։ Ռիսկային գոտում գտնվում են նաև երաժիշտները, փաստաբանները։ Ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է նրանց աշխատանքում առկա հատուկ պայմանների մասնավորապես բարոյական գերծանրաբեռնվածությամբ և պետության կողմից ցույց տրվող հակադրությանը նրանց աշխատանքի նկատմամբ։ Սուիցիդալ վարքՍուիցիդալ վարքի հասկացման մոտեցումներՍուիցիդալ վարքն առավել լայն հասկացություն է, որն ներառում է սուիցիդալ ակտերը, որոնք չեն ունեցել լետալ (մահացու) ավարտ՝ անկախ սուիցիդենտի կամքից։ Ա.Ամբրումովան տարբերում է «ինքնասպանություն» (իրական սուիցիդ) և «ինքնասպանության փորձ» (անավարտ սուիցիդ) հասկացությունները։ Բրուկեբենկը խոսում է սուիցիդի և պարասուիցիդի մասին։ Նրա կարծիքով սուիցիդը նպատակադրված ինքնասպանություն է, իսկ պարասուիցիդը՝ նպատակադրված ինքնավնասման ակտ, որը չի հանգեցնում մահվան։ Վերջին տարիներին գործածական են դարձել նաև «պրեսուիցիդ» և «պոստսուիցիդ» հասկացությունները։ Հեղինակների մեծ մասը պրեսուիցիդ ասելով նկատի ունեն այն ժամանակահատվածը, որը նախորդում է սուիցիդալ ակտին, մյուսները՝ այն հոգեկան վիճակը, որը ունենում է սուիցիդենտը սուիցիդալ ակտի ժամանակ։ Սուիցիդոլոգների մեծ մասը պրեսուիցիդ ասելով հասկանում են անձի այն վիճակը, որը պայմանավորում է սուիցիդալ ակտի իրականացման բարձր հավանականությունը։ Այդպիսի տարակարծություն գոյություն ունի նաև «պոստսուիցիդ» հասկացության շուրջ։ Կոնդրաշենկոյի և նրա կողմնակիցների կարծիքով ավելի ճիշտ է օգտագործել այնպիսի տարբերակված հասկացություններ, ինչպիսիք են «պոստսուիցիդալ վիճակ» և «պոստսուիցիդալ շրջան» գրականության մեջ հաճախ հանդիպում են «աուտոտրավմատիզմ» և «աուտոագրեսիվ վարք» տերմինները, որոնք նույնացվում են սուիցիդալ գործողությունների հետ։ Ժամանակակից, հատկապես արևմտյան գրականության մեջ լայն տարածում է գտել «աուտոդեստրուկտիվ» կամ «ինքնաքայքայիչ» վարք հասկացությունները[11]։ Ամերիկացի հետազոտող Ն.Բ. Տաբաչնիկը ինքնաքայքայիչ վարք է համարում յուրաքանչյուր գործողություն, որը կատարվում է որոշակի իրական կամ պոտենցիալ կամային հսկողությամբ և նպաստում է ժամանակից շուտ ֆիզիկական մահվան ի հայտ գալուն։ Յուրաքանչյուր վարք, որը կրճատում է մարդու կյանքը, բացի վերոնշյալից, սահմանվում է որպես «մասնակի», «կիսամտածված», «թաքնված» ինքնասպանություն, «անգիտակցական սուիցիդալ վարք» կամ «սուիցիդալ էկվիվալենտ»։ Ամբրումովան գտնում է, որ գոյություն ունեն ինքնաքայքայիչ վարքի մի շարք ձևեր, որոնց ծայրահեղ դրսևորում է հանդիսանում սուիցիդը։ Ինքնաքայքայիչ վարքի թվին են դասվում ալկոհոլի, թմրանյութերի, ծխախոտի չարաշահումը, նպատակադրված աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, չբուժվելու համառ ցանկությունը, ավտոտրանսպորտային միջոցների արագ վարումը, հատկապես ոչ սթափ վիճակում, կյանքի համար մեծ վտանգ պարունակող սպորտի տեսակները։ Ավելի լայն առումով աուտոդեստրուկտիվ վարքի թվին են դասվում դաժան շահագործումը, հեղափոխությունները, պատերազմները, որոշ կրոնական ավանդույթները, որոնք ուղեկցվում են ինքնատանջանքներով, այսինքն գիտակցված այն բոլոր աուտո և հետերոագրեսիվ գործողությունները, որոնք հանգեցնում են մասսայական կամ անհատական ոչնչացման։ Սուիցիդալ վարքի ալկոհոլով պայմանավորվածությունՍուիցիդալ վարքի հավանականությունը շատ բարձր է նաև հարբեցողների մոտ, ընդհանուր հարբեցողությունը կազմում է ինքնասպանության պատճառների 25-30%-ը, անչափահասների մոտ այն կարող է հասնել մինչև 50%։ Ալկոհոլի երկարատև օգտագործումը նպաստում է դեպրեսիայի, մեղքի զգացման, հոգեկան ցավի խորացմանը, որոնք, ինչպես հայտնի է, նախասուիցիդալ վիճակներ են։ Ալկոհոլը ուժեղացնում է նաև ագրեսիվությունը, որը նույնպես կարող է հասցնել ինքնաքայքայման։ Հարբեցողները հաճախ մահվան են ձգտում ոչ գիտակցաբար, սակայն նրանց խրոնիկական հարբեցողությունը արդեն իսկ հանդիսանում է կյանքը կրճատող վարքագիծ։ Հաճախ ալկոհոլի օգտագործումը ուղեկցվում է թմրանյութերի կիրառմամբ, որոնք հանդիսանում են միասին լետալ կոմբինացիա։ Դրանք թուլացնում են մարդկային վարքի գիտակցական հսկողությունը, սրացնում են դեպրեսիան և նույնիսկ առաջացնում են պսիխոզներ։ Սուիցիդալ վարքի թմրանյութերով պայմանավորվածությունԹմրամոլությունը և ինքնասպանությունը սերտորեն կապված են մեկը մյուսի հետ։ Հոգեվերլուծության մեջ թմրամոլության, դեպրեսիվ վիճակների և տագնապի միջև եղած կապի ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ 1933 թ-ին Շ. Ռադոն ներմուծեց «ֆարմոկոթեմիա» ֆենոմենը՝ նկարագրելու համար մի վիճակ, երբ թմրանյութերը օգտագործվում են տառապանքներից ազատվելու, հոգեկան ցավը փարատելու համար։ Ռադոն նշում է, որ այդպիսի դեպքերում թմրանյութերին վերագրվում են գերբնական հատկություններ, որոնց շնորհիվ կարող է բարձրանալ թմրամոլների ինքնագնահատականը, մելանխոլիկ տրամադրությունը, վստահությունը սեփական ուժերի հանդեպ[29]։ Հիասթափված մարդիկ անհաղթահարելի թվացող դժվարությունների պատճառով իրենց կյանքը կարող են համարել անտանելի և անգիտակցաբար կարող են ձգտել մահվան։ Մարդիկ հաճախ սպանում են իրենց՝ չգիտակցելով արարքների լետալ բնույթը։ 1897 թվականին ֆրանսիացի սոցիոլոգ Է. Դյուրկհեյմը այս վարքագիծն անվանել է "սիմվոլիկ սուիցիդ": Իր հերթին Կ. Մենինգերը նկարագրում է «խրոնիկական սուիցիդը»՝ որպես «անուղղակի ինքնաքայքայիչ վարք», որը հյուծում է տվյալ անձի առողջությունը։ Կ. Ֆրեդերիկը նշում է անուղղակի սուիցիդի 7 հիմնական գծեր.
Սուիցիդալ վարքի ձևերԻնչպես յուրաքանչյուր վարքի տեսակ, այնպես էլ սուիցիդալ վարքն ունի իր ներքին և արտաքին ձերը։ Ներքին ձևերն իրենց մեջ ներառում են սուիցիդալ մտքերը, պատկերացումրը, ապրումներերը, ինչպես նաև սուիցիդալ ձգտումները, որոնք լինում են երկու տեսակ՝ սուիցիդալ մտայնություն և սուիցիդալ որոշում։ Վերոնշյալ հասկացություների շարքը մի կողմից արտացոլում է սուիցիդալ ֆենոմենի սուբյեկտիվ ձևակերպման տարբերությունները, մյուս կողմից ներկայացնում են մի սանդղակ, որտեղ հասկացությունները դասավորված են ըստ իրենց իմաստային խորության և սուիցիդալ վարքի ներքին ձևից արտաքին ձևին անցնելու հերթականության։ Նպատակահարմար է օգտվել այս սանդղակի երեք աստիճաններից՝ առանձնացնելով մի յուրահատուկ չտարբերակված հիմք՝ անտիվիտալ ապրումները։ Սրանց թվին են դասվում կյանքի արժեքի բացակայության մասին մտորումները, որոնք արտահայտվում են հետևյալ ձևերով՝ «ապրելն անիմաստ է», «չարժե այսքան տանջվել», «ոչ թե ապրում ես», այլ գոյություն ես պահպանում՚ և այլն։ Այստեղ դեռ չկան սեփական մահվան մասին հստակ պատկերացումներ, այլ ուղղակի առկա է կյանքի նկատմամբ նեգատիվ վերաբերմունքը։ Իրագործման աստիճաններՍուիցիդալ ակտն ունի իրագործման աստիճաններ։ Առաջին աստիճանը պասիվ սուիցիդալ մտքերն են, որոնք բնութագրվում են սեփական մահվան մասին երևակայական պատկերացումներով, սակայն դեռևս չկան իրեն կյանքից զրկելու մտքերը։ Երկրորդ աստիճանը սուիցիդալ մտայնություններն են, և այս փուլում մարդն ակտիվորեն ձգտում է սուիցիդի, որի խորությունը աճում է վերջինիս իրականացման պլանի մշակման աստիճանին համընթաց։ Երրորդ աստիճանն իրենից ներկայացնում է սուիցիդալ որոշումը, որը ենթադրում է սուիցիդալ մտայնության և կամածին բաղադրիչների միավորում։ Անձը, նպատակադրվելով կատարել ինքնասպանություն, ակտիվորեն սկսում է խոսել միջոցների մասին[29]։ Սուիցիդալ փորձՍուիցիդալ նպատակի առաջացումը և մոտիվացիան, որն ինչպես գիտենք, ունի մղիչ ուժ, պայմանավորված է դեզադապտացված մարդկանց կոնֆլիկտածին իրադրությամբ, այսինքն անձի համար ակտուալ պահանջմունքի բավարարման անհնարինությամբ։ Սա էլ իր հերթին նպաստում է, որ սուիցիդալ վարքը ներքին ձևից վերածվի արտաքին ձևի[31]։ Սուիցիդալ վարքի արտաքին ձևերն իրենց մեջ ներառում են սուիցիդի նախապատրաստումը, սուիցիդալ փորձը և ավարտված սուիցիդը։ Սուիցիդալ մտքերի առաջացումից մինչև իրականացման փորձը կոչվում է "նախասուիցիդալ շրջան՚" որը կարող է լինել սուր և խրոնիկական։ Սուիցիդալ փորձը նպատակաուղղված գործողություն է՝ ուղղված սեփական կյանքին վերջ տալուն, որն, ի տարբերություն ավարտված սուիցիդի, լետալ ավարտ չի ունենում։ Սուիցիդալ փորձն ու ավարտված սուիցիդը իրենց զարգացման ընթացքում անցնում են երկու փուլ.
և անդարձելի, որն ավարտվում է անհատի մահով։ Այս փուլերի խրոնոլոգիական (ժամանակագրական) չափանիշները կախված են սուբյեկտի որոշումից և ընտրված միջոցներից։
Դրա հիման վրա ընդունված է տարբերել հետսուիցիդալ շրջանի չորս տիպ.
Ըստ ժամանակային գործոնի առանձնացնում են հետևյալ դասակարգումը՝
Սուիցիդալ վարքի տեսակներՎարքի դասակարգումՀամաձայն ինքնասպանությունների տեսակների դասակարգման դասական ձևի դրանք բաժանվում է երեք տեսակի՝ իրական, թաքնված և դեմոնստրատիվ։
Ռ․Կ․ Մարտոնի դասակարգումՍուիցիդալ վարքի դասակարգման մեկ այլ տարբերակ է հանդիսանում հետևյալ դասակարգումը։ Այս դասակարգումը հիմնվում է անձնային գործոնների վրա այն առաջարկել է Է. Դյուրկհեյմը այնուհետև բարելավվել է Ռ.Կ. Մարտոնի կողմից։ Համաձայն այդ դասակարգմանը նման վարքը կարող է արտահայտել՝
Դյուրկհեյմի դասակարգում
Սուիցիդալ վարքի հայտնի փորձագետ Է.Դյուրգեյմը (1878) առանձնացրել է սուիցիդի չորս տարբեր տիպ՝ կապված սոցիումի հետ անձի ունեցած փոխհարաբերություններից։
Դյուրգեյմերի դասակարգումից հետո 1897 թ ավելացվեցին ևս երեք դասակարգում՝
Սուիցիդալ վարքի կանխարգելումԻնքնասպանությանը աջակցելը այն է, երբ մեկ այլ անձ օգնում է մյուսին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ( խորհուրդ տալով կամ միջոց տրամադրելով ), կյանքը դադարեցնելուն[33]։ Սա հակադրվում է էֆտանազիային, որտեղ մահը պայմանավորված է մարդու անմիջական միջամտությամբ[33]։ Ինքնասպանության գաղափարախոսությունը դրա մասին մտածելն է, բայց ոչ ակտիվ գործողություն իրականացնելը։ Սպանություն-ինքնասպանությունն այն է, երբ մարդը նպատակ ունի միևնույն ժամանակ վերացնելու ուրիշների կյանքը, որը իբրև մոտիվացնում է ինքնասպանություն գործելուն[34]։ Գիտական հոդվածներում և լրատվական աղբյուրներում օգտեգործվում է ինքնասպանություն գործել եզրույթը[35][36]։ Մի խումբ իրավաբաններ խորհուրդ են տալիս ինքնասպանության փոխարեն օգտագործել կյանքից զրկել, անձը սպանել եզրույթը[37][38][39][40]։ Մի մասն էլ պնդում են, որ այդ դեպքում այն կդիտվի որպես հանցագործություն, մեղք կամ բարոյական սխալ[41]։ Ռիսկի գործոննորՌիսկի գործոննորը ներառում են հոգեկան խանգարումները, թմրանյութերի չարաշահումը, ընտանեկան կարգավիճակը, սոցիալ տնտեսական իրավիճակը և գենետիկ գործոնը։ Հեգեկան խանգարումները և թմրանյութերի չարաշահումը հաճախ համընկնում են։ Ռիսկի գործոններում կարևորվում են նաև ինքնասպանություն գործելու միջոցը, ինքնասպանության ընտանեկան պատմությունը և ուղեղի տրավմատիկ վնասվածքների առկայությունը[43]։ Օրինակ ընտանիքներում հրազենով ինքնասպանության դեպքերը առանց հրազենային ինքնասպանության դեպքերի համեմատ ավելացել են[44]։ Տնտեսական խնդիրներից, ինչպիսիք են՝ գործազրկությունը, աղքատությունը, անօթևանությունը, խտրականությունը, կարող են հանգեցնել ինքնասպանության[45][46]։ Մարդկանց մոտ 15–40%-ը ինքնասպանության նշաններ են դրսևորում[47]։ Պատերազմի մասնակիցների մոտ ինքնասպանության վտանգը ավելի մեծ է, ստացած ծանր հոգեկան և ֆիզիկական վնասվածքներով պայմանավորված[48]։ Ինքնասպանությունների 38%-55% -ի մեջ հայտնաբերվել է գենետիկ գործոնի դերը[49]։ Քանի որ ինքնասպանության հիմնական պատճառը հանդիսանում է մեզ շրջապատող հասարակության միմյանց օգտակար լինելու պատրաստակամության պակասը, որը մարդու մոտ միայնության և լքվածության զգացում է առաջացնում, ապա որպես այդպիսին պայքարի ձև պետք է ընտրել այդ հասարակության փոփոխությունները ուղվածությունը դեպի մարդուն օգնելու պատրաստակամությունը, միմյանց նկատմամբ ավելի օգտակար լինելը, ուշադրությունը, մարդու կյանքի նկատմամբ անտարբերության իսպառ վերացումը։ Պետք է փոխել մեր հասարակությունը, որտեղ մարդիկ իրար նկատմամբ անբարյացկամ վերաբերմունք ունեն և չեն հետաքրքրվում միմյանց խնդիրներով։ Ներկայումս ինքնասպանության դեմ պայքարը պետք է կենտրոնացված լինի հետևյալ ուղղություններով՝
Հոգեկան խանգարումներԻնքնասպանությունների 27-90 % -ի մեջ ներառված են հոգեկան խանգարումները։ Ասիայում այս գործոնի դերն ավելի քիչ է քան Արևմտյան երկրներում[14]։ Հոգեբուժարան ընդունվածների 8.6%-ի մոտ կա ինքնասպանության վտանգ[13]։ Ինքնասպանություն գործածների կեսի մոտ կարող են հայտնաբերվել դեպրեսիվ խանգարումներ, աֆեկտիվ խանգարումներ և երկբևեռ խանգարումներ, որոնք մեծացնում են ինքնասպանության ռիսկը մոտ 20 անգամ[50]։ Դիտվող այլ խանգարումներից են շիզոֆրենիան(14%),անձնային խանգարումները (8%), Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը և Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը[13][50][51][52][53]։ Հնագույն ժամանակների հայտնի ինքնասպան եղածներըՀետաքրքիր փաստերԿիմ Ջոնգ Ունը ԿԺԴՀ-ում արգելել է ինքնասպանությունը՝ այն անվանելով «սոցիալիզմի դավաճանություն»[54]։ Տես նաևԳրականություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|