Կամենկա (քաղաք, Ուկրաինա)
Կամենկա (ուկրաիներեն՝ Камянка), քաղաք Ուկրաինայի Չերկասիի մարզի Կամենկայի շրջանում, շրջկենտրոն։ Տարբեր թվականներին Կամենկա կալվածքը պատկանել է լեհական մագնատ Լյուբոմիրսկուն, Ուկրաինայի հետման Խմելնիցկուն և ռուս գեներալ-ֆելդմարշալ Գ. Ա. Պոտյոմկին Տավրիչեսկուն։ Նրա տիրությունների բաժանման ժամանակ դրանց մի մասն անցել է նրա զարմուհի Եկատերինա Դավիդովային։ Կամենկա բնակավայրի հետագա պատմությունը կապված է 1812 թվականի Հայրենական մեծ պատերազմի հերոսներ Ն. Ն. Ռաևսկու և Ա.Պ. Երմոլովի, բանաստեղծ-պարտիզան Դենիս Դավիդովի, Հարավային հասարակության դեկաբրիստների ակտիվ գործունեության (Վ. Լ. Դավիդով, Ս. Գ. Վոլկոնսկի, Մ. Ֆ. Օրլով, Ի. Դ. Յակուշկին և այլք) անունների հետ։ Քաղաքը դարձել է դեկաբրիստական շարժման կենտրոններից մեկը։ Այստեղ էին իջևանում Ա. Ս. Պուշկինը (մի քանի անգամ 1820-ական թվականներին) և Պ. Ի. Չայկովսկին (պարբերաբար, սկսած 1863 թվականից)։ Հարավային աքսորի ժամանակ Պուշկինը Կամենկայում գրել է մի քանի հայտնի բանաստեղծություններ, ավարտել է «Կովկասյան գերին» պոեմը։ Քաղաքը հիշատակվում է «Եվգենի Օնեգին» ստեղծագործության 10-րդ գլխում։ Տեսարժան վայրերԱյսօր քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է համարվում Պետական պատմա-մշակութային արգելոցը, որն ներառում է մի քանի գործող թանգարանային էկսպոզիցիաները, հուշային տուն-կալվածքը, այլ պատմական կառույցներ, ճարտարապետական հուշարձաններ, արձաններ, 18-րդ դարի զբոսայգի, ինչպես նաև արխիվային և գրադարանային ֆոնդերը։ Տնտեսություն1820 թվականին Կամենկայում հայտնաբերվել է ստորգետնյա ջրերի հանքավայր։ Ակնաղբյուրը, որը յուրահատուկ բնական հատկություններ ունի, հետագայում խթան է հանդիսացել լյուկորի-օղու արտադրության և սպիրտի գործարանի կառուցման համար, որը տարածաշրջանում առաջիններից մեկն էր։ Կամենկայի օղու համար օգտագործվում է 220 մ խորության վրա գտնվող հորատանցքից ջուրը, որը հետագայում բազմակի անգամ մաքրվում է[2]։ 1936 թվականին քաղաքում բացվել է Կամենկայի մեքենաշինական գործարանը։ Բնակչություն2007 թվականի տվյալներով Կամենկա քաղաքում բնակվում էր 14 190 մարդ։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Գրականություն
|