ՀակամասնիկներՀակամասնիկներ, տարրական մասնիկների համախումբ։ Յուրաքանչյուր տարրական մասնիկի համապատասխանում է հակամասնիկ՝ օժտված հակառակ նշանի քվանտային թվերով (էլեկտրական լիցք, լեպտոնային կամ բարիոնային թվեր, տարօրինակություն և այլն)։ Մյուս հիմնական բնութագրերը, ինչպիսիք են զանգվածը, կյանքի տևողությունը, սպինը, իզոսպինը (իզոտոպային սպին), մասնիկի և հակամասնիկի համար նույնն են։ Մասնիկ-հակամասնիկ զույգի օրինակներ են էլեկտրոնը և պոզիտրոնը, պրոտոնը և հակապրոտոնը, նեյտրոնը և հականեյտրոնը, նեյտրինոն և հականեյտրինոն, և մեզոնները և այլն։ Հակամասնիկներից շատերի գոյությունը հաստատված է փորձով։ ՓոխազդեցությունըՄասնիկ-հակամասնիկ զույգերը փոխազդելով կարող են անիհիլացվել՝ փոխարկվելով այլ մասնիկների չեզոք համակարգի կամ էլեկտրամագնիսական ճառագայթման։ Կան նաև մասնիկներ (ֆոտոն, , , , , , մեզոններ և այլն), որոնց համար վերը նշված բոլոր լիցքերը հավասար են զրոյի, ուստի նրանց հակամասնիկները համընկնում են հենց իրենց։ Դրանք կոչվում են իսկորեն չեզոք մասնիկներ։ Պատմական ակնարկՀակամասնիկների գոյությունն առաջինը ենթադրել է Պ. Դիրակը՝ 1/2 սպինով մասնիկների ռելյատիվիստիկ քվանտային նկարագրման ժամանակ ստացվող բացասական էներգիայով վիճակների մեկնաբանման համար։
|