Մարո Մարգարյանը ծնվել է Շուլավեր (այժմ՝ Շահումյան ավան՝ ՎրաստանիՄառնեուլի շրջանում)։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935 թ.։ 1967-1984 թթ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։
Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։
Շեֆը։ Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1943, 96 էջ։
Սերգեյ Միխալկով, Այնտեղ, ուր ապրում ես դու, Երևան, Հայպետհրատ, 1943, 8 էջ։
Սերգեյ Միխալկով, Մանուկների համար (թարգմանեցին Գևորգ Էմինը և Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1949, 67 էջ։
Պավլո Տիչինա, Հատընտիր (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 152 էջ։
Արևին ընդառաջ։ Ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 172 էջ։
Ստեփան Շչիպաչյով, Պավլիկ Մորոզով, Երևան, Հայպետհրատ, 1953, 64 էջ։
Ուկրաինական քնար (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1954, 406 էջ։
Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 112 էջ։
Վերա Զվյագինցևա, Ձմեռային աստղ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 60 էջ։
Վրաց գրականության ընտիր էջեր (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 648 էջ։
Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի։ Ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
Չեխ և սլովակ բանաստեղծներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Հայաստան», 1966, 238 էջ։
Լեսյա Ուկրաինկա, Լիրիկա (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Հայաստան», 1971, 119 էջ։
Համաստեղություն։ Ռուս և եղբայրական մյուս հանրապետությունների բանաստեղծների Ստեղծագործությունները հայ բանաստեղծների թարգմանությամբ (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 272 էջ։
Գրիգոլ Աբաշիձե, Ծովը և ծիծեռնակը (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 165 էջ։
Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 302)։