Սիբիրյան թառափ
Սիբիրյան թառափ (լատին․՝ Acipenser baerii), ճառագայթալողակ ձկների ենթադասի մորեակերպերի կարգին պատկանող ձկնատեսակ։ Ունի արդյունագործածական նշանակություն։ Միջին արդյունագործածական քաշը կազմում է համապատասխանաբար 5-16 և 2-3 կգ։ ՏարածվածությունՀանդիպում է Արևելյան Սիբիրի գետերում և լճերում։ Հանդիպում է ամբողջ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական և արևելյան շրջաններում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում։ Կենտրոնական Ասիայում հանդիպում է Ղազախստանում, Մոնղոլիայում և Թուրքմենստանում։ Առաջացնում է կիսագաղթող գետային տարատեսակներ։ Աճում է դանդաղ և ապրում է շուրջ 60 տարի։ ՆկարագրությունՄիջին չափի ձուկ է։ Առավելագույն երկարությունը կազմում է 200 սմ, իսկ քաշը՝ 210 կգ; Ապրում է մոտավորապես 60 տարի։ Արուները սեռահասուն են դառնում 15-18, իսկ էգերը՝ 18-20 տարեկան հասակում։ Օբ գետում և Բայկալ լճում նրանք կշռում են 180-200 կգ, իսկ Լենա գետում՝ 60 կգ[1]։ Ծանոթագրություններ
|