Նյու Յորք Յանկիս
«Նյու Յորք Յանկիս» (անգլ.՝ New York Yankees), պրոֆեսիոնալ բեյսբոլի ամերիկյան ակումբ։ Հանդես է գալիս Բեյսբոլի բարձրագույն լիգայի (MLB) Ամերիկյան լիգայի Արևելյան դիվիզիոնում։ Տեղակայված է Նյու Յորք քաղաքի Բրոնքս թաղամասում։ Հիմնադրվել է 1901 թվականին՝ Բալթիմոր քաղաքում (Մերիլենդ նահանգ)` կրելով «Բալթիմոր Օրիոլս» անվանումը[2]։ Երկու տարի անց ակումբը տեղափոխվել է Նյու Յորք և վերանվանվել «Նյու Յորք Հայլենդերս»։ «Յանկիս» անվանումը թիմն ընտրել է 1913 թվականին[3]։ Համարվում է մասնագիտական սպորտաձևերի պատմության ամենահաջող ակումբներից մեկը։ Գոյության ընթացքում «Յանկիսը» նվաճել է ռեկորդային 18 դիվիզիոն տիտղոս, Ամերիկյան լիգայի 40 հուշադրոշ, և հաղթանակ տարել 27 Համաշխարհային սերիայում[4]։ Պատմության ընթացքում «Յանկիսում» հանդես եկած 44 բեյսբոլիստ և 11 մենեջեր առաջադրվել են Բեյսբոլի ազգային փառքի սրահ[5]։ Թիմում ելույթ են ունեցել այնպիսի անվանի բեյսբոլիստներ, ինչպիսիք են Բեյբ Ռութը, Լու Գեյրիգը, Ջո ԴիՄաջջիոն, Միկի Մենթլը և այլք։ Տան հանդիպումները թիմն անցկացնում է «Յանկի սթեդիում» մարզադաշտում[6]։ Ըստ «Ֆորբս» հանդեսի, «Նյու Յորք Յանքիսը» համարվում է Միացյալ Նահանգների ամենաթանկարժեք սպորտային թիմը։ «Յանկիսի» արժեքը գնահատվում է մոտավորապես 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար[7]։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|