Վալենտին Գեորգիի Պոդպոմոգով (ապրիլի 29 , 1924 (1924-04-29 ) , Երևան , Հայկական ԽՍՀ , ԱԽՖՍՀ , ԽՍՀՄ - հուլիսի 18 , 1998 (1998-07-18 ) , Երևան , Հայաստան ), նկարիչ , ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ 1967 [ 1] , ռեժիսոր [ 2] ։
Կենսագրություն
Վալենտին Պոդպոմոգովը ծնվել է Երևանում[ 3] [ 4] ։ Մայրը հայ է, հայրը՝ ուկրաինացի։ Սովորել է Ա. Պուշկինի անվան դպրոցում [ 5] ։ 1940 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում որպես նկարիչ[ 2] ։ 1960 -ականներին նպաստել և մեծ ավանդ է ունեցել հայկական մուլտֆիլմի զարգացման գործում[ 6] [ 7] [ 8] ։ 1972 թվականին նկարահանվել է Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմում (բազմազավակ պրոֆեսոր)[ 6] [ 9] ։ Նկարահանվել է նաև դրվագներում` «Մորգանի խնամին» (Մորգանի դերը)[ 10] [ 11] , «Մարդն «Օլիմպոսից»» և « Կարինե» ֆիլմերում[ 7] [ 12] ։ Եղել է Երևանի քաղխորհրդի գլխավոր նկարիչը[ 1] ։ Գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 50 տարեկան հասակում[ 13] [ 14] ։
Ստեղծագործություններ
Աշխատել է հետևյալ ֆիլմերում՝
« Լեռնային լճի գաղտնիքը» , 1954
« Ուրվականները հեռանում են լեռներից» , 1955
«Առաջին սիրո երգը» (բեմադրող նկարիչ), 1958
« Սիրտն է երգում» , 1958
«01-99» (բեմադրող նկարիչ), 1959
« Լուսաբացից առաջ» , 1961
« Ճանապարհ դեպի կրկես» , 1963
« Դժվար անցում» , 1964
« Արտակարգ հանձնարարություն» , 1965
« Կարինե» , 1967
« Մորգանի խնամին» , 1970
«Լուսաբացից մեկ ժամ առաջ» [ 15] , 1973
« Սգավոր ձյուն» , 1978
« Վերադարձի գինը» , 1983
« Ու՞ր ես գնում, զինվոր» [ 16] , 1985
Էկրանավորել է մուլտֆիլմեր `
Կախարդական գորգ, 1948
Քայլերգ, 1966
«Մի կաթիլ մեղր» , 1968
« Ջութակը ջունգլիներում» [ 17] , 1969
« Շերտավոր վագրեր» , 1969
«Փարվանա»[ 18] , 1971
«Պույ-պույ մկնիկը» , 1971
« Լուր դա լուր» , 1972
Գրականություն
Сергей Капков. Энциклопедия отечественной мультипликации. - М.: Алгоритм, 2006. - С. 518. - 816 с. - 3 000 экз. - ISBN 5-9265-0319-4 .
Պատկերասրահ
«Հավերժական կրակ» (Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման համար զոհված մարտիկների հուշարձան), ճարտարապետ`
էդուարդ Սարապյան , նկարիչ` Վալենտին Պոդպոմոգով։ Գտնվում է Երևանի 2750-ամյակին նվիրված զբոսայգում, «Բուլվար»
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 Վալենտին Պոդպոմոգով - Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
↑ 2,0 2,1 «Վալենտին Պոդպոմոգով - zarkfoundation.com» .
↑ «Валентин Подпомогов» . podpomogov.am . Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Валентин Подпомогов» . Кинозал (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին .
↑ «Պատվավոր Պուշկինցիներ» . pushkinschool.am . Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին .
↑ 6,0 6,1 «Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Подпомогов Валентин Георгиевич» . www.animator.ru . Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին .
↑ 7,0 7,1 «ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎ – 90. Լուսավոր այդ մարդը՝ дядя Валя-ն» . Kinoashkharh . 2014 թ․ փետրվարի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին .
↑ «Valentin Podpomogov» . arm-cinema.am . Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 1-ին .
↑ «Տղամարդիկ» . www.arm-cinema.am . Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Մորգանի խնամին» . www.arm-cinema.am . Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին .
↑ LLC, Helix Consulting. ««Մեր կինոն». Մորգանը, հարբած խնամին և Ավետ Ավետիսյանի վերջին կադրերը (բացառիկ լուսանկարներ) - Life Panorama» . life.panorama.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Մարդն «Օլիմպոսից»» . www.arm-cinema.am . Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին .
↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, 1983 .
↑ «Վալենտին Պոդպոմոգով» . www.akumb.am . Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին .
↑ «Լուսաբացից մեկ ժամ առաջ» . www.arm-cinema.am . Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին .
↑ «Ո՞ւր ես գնում, զինվոր - Wikiwand» . www.wikiwand.com . Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին .
↑ Скрипка в джунглях (1969) , Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին
↑ «Легенда об озере Парвана» . smult.ru . Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին .