Share to:

 

Գաբիթյան

Գաբիթյան, գրաբար՝ Գաբիթեան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում, Կապուտան լճից հյուսիս-արևմուտք, Կոտուրի լեռնաշղթայից արևելք, Զարեվանդ և Շավարշավան գավառների սահմանակցությամբ[1]։

Պատմություն

Մ․թ․ա․ 8-րդ դարում ասորեստանական սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Սանգիբտու (Սան-գավիթ) անվանումով, որպես Ուրարտուի արքունական տիրույթ և ռազմատնտեսական խոշոր հենակետ՝ շուրջ 80 բնակավայրով։ Ասորեստանի Սարգոն II թագավորն իր արձանագրություններում պատմում է, որ մ․թ․ա․ 714 թվականին ավերել է այդ գավառի բազմաթիվ բնակավայրեր, ինչպես նաև Սարդուրի Բ և Ռուսա Ա արքաների ջանքերով ստեղծված տնտեսական և ռազմական համալիրներ։

Տես նաև

Գրականություն

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 632
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya