Արասխ
Արասխ, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է Շնավհ բնակավայրը, որը համապատասխանում է ժամանակակից Իրանի տարածքում գտնվող Օշնավիե քաղաքին, այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել[2]։ ԱնվանումԱրասխ անվան ստուգաբանությունը հայտնի չէ․ այդ անունն է կրում նաև Ուրմիո (Կապուտան) լիճ թափվող գետը։ Գավառը հայտնի էր եղել նաև «Ովեա» անվամբ։ ԱշխարհագրությունԱրասխը եղել է Պարսկահայքի ինը գավառներից մեկը, միակ սահմանային վարչական միավորը[3]։ Հյուսիսում սահմանակցել է Մարի գավառին, իսկ հյուսիս-արևելքում Ուրմիո (Կապուտան) լիճն էր։ Լինելով սահմանային ծայրագավառ՝ հարավում և հարավ-արևելքում՝ Արասխ գետից այն կողմ, սահմանակցել է Ատրպատականին, իսկ արևմուտքում՝ Կոտուր-Վասպուրականի լեռներից այն կողմ՝ Ադիաբենեին (Նիխորական գավառ)։ Հելլենիստական շրջանում երկուսն էլ պատկանում էին Պարթևստանին, ապա՝ դրա իրավահաջորդ Սասանյան Պարսկաստանին։ Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։ Ամենաբարձր կետը Զարասպ լեռն է 3497 մ, որն այժմ կոչվում է «Սիահ Քուհ»[4] (պարս.՝ سیاه کوه՝ սև լեռ)։ Այստեղ էր գտնվում Զարասպ լեռնանցքը, որով Մարաստանը և Հյուսիսային Միջագետքը կապվում էին իրար։ Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Օսնավիեի (պարս.՝ شهرستان اشنویه) և Նաղադեի (պարս.՝ شهرستان نقده) շրջաններին։ ՊատմությունԳավառը Պարսկահայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Պարսկահայքի կենտրոնական և հարավային գավառները, այդ թվում Արասխը, ինչպես նաև Հյուսիսային Միջագետքի երեք գավառներ (Նիխորական, Դասն և Մահկերտ տուն), կարճ ժամանակով անցել են Արշակունիների հպատակության Նոր Շիրականի բդեշխության կազմ[5]։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։ Ինչպես գավառը, այնպես էլ Պարսկահայք նահանգի կենտրոնական և հարավային բոլոր այլ գավառները, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող մարերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, իսկ ասորիները մնացել են քրիստոնյա, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի և ազարիների ներհոսք։ Ծանոթագրություններ
Գրականություն
|