Հրաքոտ-Պերոժ
Հրաքոտ-Պերոժ (Հրաքոտպերոժ կամ Ռոտստակ), գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնը եղել է Փայտակարան քաղաքը, որը համապատասխանում է ժամանակակից Ադրբեջանի տարածքում գտնվող Բեյլագանին, այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ ԱշխարհագրությունՀրաքոտ-Պերոժը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը։ Որոշ ուսումնասիրողներ առանձնացրել են Հրաքոտը և Պերոժը որպես գավառներ։ Հարավում սահմանակցել է Ռոտիբաղա, հարավ-արևմուտքում՝ Վարդանակերտ, իսկ արևմուտքում՝ Յոթնփորակյան Բագինք գավառներին։ Լինելով սահմանային վարչական միավոր՝ հյուսիսում Կուր գետից այն կողմ, սահմանակցել է Աղվանքին։ Ունի հարթավայրային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար, քանի որ դրա տարածքով էր անցնում Արաքս և Կուր գետերի դելտաները՝ նախքան Արաքսի հունի փոփոխումը և Կասպից ծովի ջրի մակարդակի իջեցումը։ Որպես գավառ՝ իր սահմաններով հեռու է Կասպից ծովից, քանի որ ջրերի մակարդակի իջոցման հետևանքով ցամաքն ընդլայնվել է։ Տարածքով է անցել Աղվանքն ու Ատրպատականը իրար կապող ճանապարհը, իսկ կենտրոն Փայտակարանը, որը եղել է նաև նահանգի կենտրոնը, կառուցված էր Արաքսի գետաբերանին՝ Կասպից ծովի ափին։ Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի մի մասին։ ՊատմությունԳավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։ Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) Փայտակարանի մեծագույն մասի հետ անջատվում է Իրանից, հայտնվում նախ Ռուսական կայսրության, ապա՝ Ադրբեջանի կազմում։ Գրականություն
|