Ըստ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի՝ ԵՆԱԲ-ը չի դիտվում որպես ԱՄՀ-ի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պոտենցիալ մրցակից։ Այնուամենայնիվ, փորձագետները ԵՆԱԲ-ը դիտարկում են որպես ԱՄՆ-ում տեղակայված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի հավանական մրցակից։ ԵՆԱԲ-ի հաջողությունների մասին հաղորդումներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն զգուշացրել է, որ ԱՄՆ-ում միջազգային ֆինանսական կազմակերպություններին, ինչպիսիք են ՀԲ-ն և ԱՄՀ-ն, վստահության կորուստ է սպառնում[2][3]։
Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը գլխավորել են կազմակերպությունը` հայտնվելով ձայների խոշորագույն սեփականատերերի եռյակում։ Ընդ որում, ՉԺՀ-ն կարևորագույն որոշումների վրա վետոյի փաստացի իրավունք ունի[4]։
Պատմություն
ԵՆԱԲ-ի մասին առաջին լուրերը հայտնվել են 2013 թվականի հոկտեմբերին։ Ինդոնեզիա կատարած այցի ընթացքում Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոյի հետ բանակցությունների ժամանակ Չինաստանի Նախագահ Սի Ցզինպինը առաջարկել է ստեղծել ԵՆԱԲ` ասիական տարածաշրջանի զարգացմանն ու տնտեսական ինտեգրմանը նպաստելու համար[5][6]։ Չինաստանը հիասթափված էր բարեփոխումների ցածր տեմպերից և այլ խնդիրներից այնպիսի համաշխարհային ֆինանսական կազմակերպություններում, ինչպիսիք են ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը։ Բացի այդ` հաշվի է առնվել, որ դրանք առաջին հերթին գործում են ի շահ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի[7]։ ԱԶԲ-ն գնահատել է, որ տարածաշրջանը 2010-2020 թվականների ընթացքում կպահանջի շուրջ 8 տրիլիոն դոլարի ենթակառուցվածքային ներդրումներ` տնտեսական զարգացումը պահպանելու համար[7][8]։ Հույսեր կան, որ նոր բանկը Չինաստանին թույլ կտա ֆինանսավորել նման նախագծերը և մեծացնել նրա դերը տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում[9]։
2014 թվականի հունիսին Չինաստանն առաջարկել է կրկնապատկել բանկի կանոնադրական կապիտալը` այն 50 մլրդ դոլարից հասցնելով 100 մլրդ դոլարի, եւ Հնդկաստանին հրավիրել է մասնակցելու նախագծին[10][11][12]։
Հաջորդ փուլը՝ կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրի մշակումն ու համաձայնեցումը (անգլ.՝ Articles of Agreement, AOA), մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերի 27-28-ը Կունմինում մասնակից երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպման ժամանակ։ 2015 թվականի հունվարի 15-16-ին` Մումբայում կայացած երկրորդ հանդիպման ժամանակ, նախապատրաստական աշխատանքները շարունակվել են, իսկ 2015 թվականի մարտի 30-31-ը Ալմաթիում կայացած երրորդ հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ համաձայնագրի տեքստը վերջնականապես պատրաստվելու է և ստորագրման է առաջարկվելու հավանական հիմնադիր անդամներին 2015 թվականի հունիսին։ Համաձայնագրի ստորագրման ընթացակարգը կարող է ավարտվել 2015 թվականի վերջին[16][17]։
Ճապոնիան, որը Ասիայի առաջատար երկրներից մեկն է, հրաժարվել է մասնակցել ԵՆԱԲ-ի ստեղծմանը[18] ԱՄՆ ճնշման ներքո[19], այնուամենայնիվ ԱՄՆ-ը աջակցել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի և Համաշխարհային բանկի համագործակցությանը[20]։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը աջակցել է ԵՆԱԲ-ի ստեղծման գաղափարին[21]։
Թայվանը պատրաստակամություն է հայտնել միանալու Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին, եթե նման հրավեր ստանա ԵՆԱԲ-ից[22], սակայն 2015 թվականի մարտի 31-ին Թայվանն ինքն է հայտ ներկայացրել միանալու բանկին[23]՝ օգտագործելով Չինական Թայբեյ անվանումը։ Սի Ցզինպինը նաև պնդել է, որ Մետաքսի ճանապարհի հիմնադրամը և Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը կսատարեն «նոր տիպի տնտեսական փոխկապակցմանն ու արդյունաբերականացմանը և կնպաստեն բոլոր երկրների ընդհանուր զարգացմանը, ինչպես նաև զարգացման պտուղների համատեղ օգտագործմանը»[24][24]։
Կառուցվածք
Եռաստիճան կառավարման համակարգ, որը բաղկացած է[25][26]՝
Կառավարիչների խորհրդից (Board of Governors), յուրաքանչյուր անդամ երկիր ներկայացված է մեկ տեղով,
Տնօրենների խորհրդից (Board of Directors), 12 տեղ,
Գործադիր մարմիններից (Bank’s Management):
Նախագահից
Փոխնախագահներից
Այլք։
Մասնակից երկրներ
Որպես կազմակերպիչ երկիր հանդես է գալիս Չինաստանը, որն առաջարկում է ձևավորել ապագա կազմակերպության կապիտալի կեսը, բայց չի հավակնում լինել նրա աշխատանքի առաջատարը[2]։ Սկզբում "փոխըմբռնման հուշագիրը" ստորագրել են 21 երկրների ներկայացուցիչներ, այնուհետև դրանց ավելացել են այլ պոտենցիալ հիմնադիր անդամներ։
2022 թվականի դրությամբ կազմակերպության անդամ է 89 պետություն (որոնցից 57-ը հիմնադիրներ են)[27]։
Չեխիան, Նիգերիան, Իրաքը և Ուկրաինան քննարկում են Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու հնարավորությունը։ Կոլումբիան, Ճապոնիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները միանալու անմիջական մտադրություն չունեն։ ԿԺԴՀ-ն մերժվել է Չինաստանի կողմից որպես ԵՆԱԲ-ի անդամ։ Մարտի 31-ին Թայվանը «Չինական Թայբեյ» անվամբ Թայվանի գործերի գրասենյակի միջոցով ԵՆԱԲ-ին միանալու դիմում է տվել հիմնադիր անդամի կարգավիճակով, սակայն ապրիլի 13-ին Չինաստանի կողմից մերժվել է՝ առանց առանց հստակեցնելու պատճառները։ Այնուամենայնիվ, Չինաստանն ավելի ուշ թույլատրել է Թայվանի անդամակցությունը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Խուա Չունյին հայտարարել է, որ Թայվանը պետք է խուսափի «երկու Չինաստան» կամ «մեկ Չինաստան, մեկ Թայվան» բնույթ ունեցող հայտարարություններից։
Աղյուսակային նշում
Տարածաշրջանային անդամները ներառում են նաև Ասիայի պետությունները, որոնք մասամբ տեղակայված են Եվրոպայում (Ռուսաստան, Ղազախստան և Թուրքիա), Ասիայի երկրները, որոնք պատկանում են Եվրոպային պատմամշակութային և քաղաքական դրդապատճառներով (Ադրբեջան, Վրաստան և Կիպրոս), ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին պատկանող երկրները (Ավստրալիա և Օվկիանիայի պետություններ):
2015 թվականի մարտի 28-ին Ռուսաստանը որոշել է անդամակցել Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկին (ԵՆԱԲ), որը ստեղծվել է Չինաստանի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել Է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ողջունել է Չինաստանի կողմից ստեղծվող Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (Asian Infrastructure Investment Bank, AIIB) անդամակցելու Ռուսաստանի որոշումը, հայտարարել է Չինաստանի ֆինանսների նախարար Լոու Ցզիվեյը[48]։
2015 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանը դարձել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի պոտենցիալ հիմնադիր անդամ[15]։
2015 թվականի հունիսի 29-ին Պեկինում 57 երկրների ներկայացուցիչներ համաձայնագիր են ստորագրել բանկի ստեղծման մասին։ Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը երեք խոշորագույն բաժնետերերն են` ստանալով համապատասխանաբար 26,06 %, 7,5% և 5,92% ձայն[փա՞ստ]:
2016 թվականի հունվարին հայտարարվել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Ուլյուկաևը միացել է Կառավարիչների խորհրդին[25]։
2016 թվականի փետրվարի 5-ին հայտարարվել է բանկի փոխնախագահների նշանակման մասին. Ռուսաստանի ներկայացուցիչ Նրանց թվում չի եղել[49]։ Ընդգրկվել են Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Գերմանիայի, Ինդոնեզիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները։
Արձագանք
Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը դրական է արտահայտվել նոր բանկի ստեղծման մասին[50]։ Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոն նշել է, որ Ասիային անհրաժեշտ են ենթակառուցվածքային ներդրողներ և պատրաստակամություն է հայտնել համագործակցություն հաստատել ԱԶԲ-ի և ԵՆԱԲ-ի միջև[51][52]։
Բնապահպանական ռեկորդ
Քանի որ բանկը դեռևս իր գոյության սկզբնական փուլում է, այն չունի բնապահպանական նվաճումներ։ Այնուամենայնիվ, մի քանի կազմակերպություններ մտահոգություն են հայտնել առաջարկվող բանկի բնապահպանական քաղաքականության վերաբերյալ` բանկի բիզնեսում Չինաստանի մեծ մասնաբաժնի պատճառով։ Չնայած առաջարկվող բանկը հայտարարել է, որ «ԵՆԱԲ-ը կսովորի աշխարհի լավագույն փորձից և կընդունի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային չափանիշները», Օքսֆորդի տնտեսագիտության և էներգետիկ քաղաքականության գիտնական Յուգե Ման պնդել է, որ դա կարող է դժվար լինել Ասիայի զարգացող երկրներում[53]։
↑«Китайская альтернатива Всемирному банку получит $100 млрд». РБК. 25.06.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին. «Уставный капитал международного банка, который создается под эгидой КНР, может составить до $100 млрд. Об этом 24 июня сообщила газета The Financial Times со ссылкой на анонимные источники.»