Հովհաննես Զանազանյան
Հովհաննես Հարությունի Զանազանյան (դեկտեմբերի 10, 1946, Աթենք, Հունաստան - հոկտեմբերի 4, 2015[1], Երևան, Հայաստան[2]), խորհրդային և հայ նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ Սպորտի վարպետ (1970)։ Միջազգային կարգի սպորտի վարպետ (1972)։ Կրթություն
ԿարիերաՖուտբոլ սկսել է պարապել 1959 թվականին, Երևանի «Սպարտակում», մարզիչ Ղազարոս Թեքնեջյանի մոտ։ 1965 թվականին տեղափոխվել է Ղափանի «Լեռնագործ», առաջնության երկրորդ խմբի «Բ» դասում և դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ 1966 թվականի մրցաշրջանի վերջում տեղափոխվել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող Երևանի «Արարատ», (ավագ մարզիչ Ա.Ֆալյան), որի կազմում շարունակել մրցելույթները մինչև 1975 թվականը։ ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում մասնակցել է 243 խաղի, խփել 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, գավաթակիր, արծաթե մեդալակիր։ Թիմի անփոխարինելի ավագն էր։ 1976 թվականին խաղացել է Մոսկվայի «Սպարտակում»։ Կարիերան ավարտել է ՖԻՄԱ և «Ղարաբաղ» թիմերում։ 1971-1972 թվականներին խաղացել է ԽՍՀՄ հավաքականում։ 1972 թվականի Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի Երիտասարդական հավաքականը, «Սպարտակ» և «Բանանց» ակումբները։ 2005 թվականից «Բանանց» ակումբի փոխնախագահն է։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչ։ 2009 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ Պարգևներ և կոչումներ
Վախճանվել է 2015 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո։ ՆվաճումներՈրպես ֆուտբոլիստ
Որպես մարզիչ
Ծանոթագրություններ
|