Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն[1] կամ Առաքելական Աթոռ Սրբոց Յակովբեանց Յերուսաղեմ, Հայ առաքելական եկեղեցու պատրիարքությունն է Սուրբ Երկրում։ Պատրիարքն ունի արքեպիսկոպոսի աստիճան, նրա նստավայրն է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը՝ Երուսաղեմի հայկական թաղամասում։ Ներկա պատրիարքն է Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը սկսած 2013 թվականից[2]։
Պատմություն
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը հիմնադրվել է VII դարում։ Պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազար քմ)։ Աթոռանիստը Սուրբ Հակոբյանց վանքն է։ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո են Իսրայելի հայկական եկեղեցիները և Հորդանանի հոգևոր հովվությունը։ Պատրիարքը Սուրբ Հակոբյանց վանքի հոգևոր և վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջև հայ համայնքի ներկայացուցիչը։ Նրան ընտրում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որին և հաշվետու է։ Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Երուսաղեմի վրա իշխող պետության ղեկավարը[3]։
Ծանոթություն. շեղատառով նշված կաթողիկոսությունները, թեմերը և հոգևոր հովվությունները, որոնց դիմաց դրված է նաև «†» նշանը, չգործող կրոնական կազմակերպություններ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 643)։