Կալկաթայի հոգևոր հովվությունԿալկաթայի հոգևոր հովվություն[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Ասիայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է հնդկահայության հոգևոր կյանքը[2] կազմավորվել է 17-րդ դարում։ Կենտրոնը՝ Սուրբ Նազարեթ եկեղեցի։ ՊատմությունՀնդկաստանի առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1547 թվականին, Մադրասում, Սուրբ Թովմայի բլրի վրա, 1562 թվականին եկեղեցի է կառուցվել Ագրայում։ Ագրայի գերեզմանատանը պահպանվել են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Սուրբ Մարտիրոսի մատուռը։ Կալկաթայում պահպանվել են հայերեն գրություններով տապանաքարեր (թվագրվում է 1630, 1646)։ 1695-1697 թվականներին Չինսուրայում կառուցվել է սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (կանգուն էր մինչև 19-րդ դարի կեսը)։ Մադրասում 1712 թվականին կառուցվել է Սուրբ Աստվածածինը։ Եկեղեցու բակում է թաղված հայ առաջին պարբերականի՝ «Ազդարար» խմբագիր, հրատարակիչ Հարություն քահանա Շմավոնյանը։ Բոմբեյում 1796 թվականին կառուցվել է սուրբ Պետրոս Առաքյալ եկեղեցին։ 1712 թվականին Մադրասում (Չեննայ) կառուցվել է սուրբ Աստվածածին եկեղեցին, 1724 թվականին՝ Կալկաթայի սուրբ Նազարեթ եկեղեցին (1734 թվականին եկեղեցուն կից ավելացել է զանգակատուն), 1757 թվականին՝ Սայդաբադի սուրբ Մարիամ եկեղեցին։ 1823 թվականին Կալկաթայում կառուցվել է Սուրբ Երրորդություն մատուռը, 1909 թվականին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1867 թվականին՝ Տինգրայի սուրբ Երրորդություն եկեղեցին։ Հայ համայնքը ղեկավարել է եկեղեցական վարչությունը (ընտրվել է 4 տարին մեկ), որն առաջնորդվել է իր կանոնադրությամբ։ 1821 թվականին եկեղեցական վարչության հովանավորությամբ բացվել է Հայոց մարդասիրական ճեմարանը (գործում է ցայսօր)[3]։ 1928 թվականին ճեմարանին կից բացվել է Արարատյան գրադարանը (ունի հայերեն ձեռագրեր, հայագիտական գրքեր, պարբերական մամուլի հարուստ հավաքածու)։ Կալկաթայի հոգևոր հովիվն է Ղևոնդ աբեղա Ղևոնդյանը (2000 թվականից)։ Տես նաևԾանոթագրություններ
|