Ագարակաձոր
Ագարակաձոր, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]։ ԱշխարհագրությունԱգարակաձոր գյուղը գտնվում է Արփա գետի ձախ ափին՝ Ագարակաձոր վտակի գետաբերանի շրջանում, ծովի մակարդակից 1120 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 3 կմ դեպի հարավ-արևելք, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 119 կմ։ ԿլիմաԿլիման մերձարևադարձային է՝ չոր, ցամաքային, ամառները՝ շոգ, ձմեռները՝ ցուրտ։ Տարեկան տեղումների քանակը 300-350 մմ է։ ՊատմությունԳյուղը ներկայիս կառուցվածքով հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին։ Ընդհանուր առմամբ հիշատակվում է դեռևս 12-ից 13-րդ դարերից։ Այն եղել է Օրբելյանների կալվածքը։ Տնտեսական կյանքի և առևտրի զարգացման համար մեծ մշանակություն տալով ճանապարհաշինությանը՝ Տարսայիճ Օրբելյանը (13-րդ դար) կառուցել է մի քանի քարավանատներ և կամուրջներ, այդ թվում նաև՝ Ագարակաձորի կամուրջը, որը կանգուն է և գործում է մինչ այսօր։ Պատմամշակութային հուշարձաններԱգարակաձոր գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով[3]։ 2003 թվականի տվյալներով բնակավայրի տարածքում հաշվառվել է 12 անուն հուշարձանախումբ ընդհանուր 52 անուն հուշարձան, որոնք ընդգրկված են պետության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[3]։ ԲնակչությունԱգարակաձորի բնակչությունը ներգաղթել է 1828-1829 թվականներին Խոյ, Սալմաստ գավառներից, ինչպես նաև Մակուից։ Ստորև ներկայացված է Ագարակաձոր գյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների[4].
Հասարակական կառույցներԱգարակաձոր համայնքում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց։ ՏնտեսությունՀամայնքն ունի 340 տնտեսություն։ Համայնքի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Այստեղ կլիման նպաստավոր է այգեգործության և խաղողագործության համար։ Մշակում են հացահատիկ, կերային մշակաբույսեր և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, բուծելով խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Արոտավայրերը զբաղեցնում են 912 հա տարածք։ Պահուստային հողերը յուրացվում և օգտագործվում են որպես վարելահողեր։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ և չոր տափաստաններ են, որոնք վերամշակվել են՝ վերածվելով կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։ Արդյունաբերության հիմքը սննդի արդյունաբերությունն է։ Գյուղում գործում են «Ջերմուկ» հանքային ջրերի մեկ գործարան, երկու քարի մշակման արտադրամաս, որոնք օգտագործում են Գնիշիկից և Սիսիանից բերված հումքը։ Օգտակար հանածոներՀամայնքի տարածքում հայտնաբերված է տուֆի հանքավայր, բայց այն ունի պահուստային նշանակություն և չի շահագործվում։ Ծանոթագրություններ
|