Հորս
Հորս, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, Սելիմագետի աջակողմյան Հորս վտակի ափին, Սելիմագետ և Եղեգիս գետերի գետախառնուրդից 6-7 կմ հյուսիս-արևմուտք։ ԱշխարհագրությունԳյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1650 մ բարձրության վրա։ Գյուղից վերև Գնդասար լեռն է՝ 2960 մ բարձրությամբ։ Գնդասար և հարակից լեռների աղբյուրները ջրով ապահովում են գյուղը։ Գյուղը սահնմանակից է Շատին, Սալլի և Թառաթումբ համայնքներին, հեռավորությունը մարզկենտրոնից 20 կմ է։ ԿլիմաՁմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։ ՊատմությունՎայոց ձոր մարզի Հորս գյուղը վերաբնակեցվել է 1918 թվականին Նախիջևանի Մեծոփ կամ Օծոփ (այժմ՝ Բադամլու) գյուղից ներգաղթած ընտանիքներով։ Խոսում է Վայոց ձորի և Հյուսիսային Նախիջևանի տեղաբնիկ բարբառով՝ Ճահուկ-Վայքի միջբարբառով։ Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում կառուցված զարդաքանդակներով, սրբատաշ պատերով, 13–րդ դարի կիսավեր «Չեսարի Դարպաս» կառույցը և հարակից՝ վարդագույն քարերով կերտած եկեղեցիական համալիրը։ ԲնակչությունԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հորսի մշտական բնակչությունը կազմել է 321, առկա բնակչությունը՝ 257 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
ՏնտեսությունԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ և ծխախոտագործությամբ։ Պատմամշակութային կառույցներՀորսում պահպանվել են XIII-XIV դարերի խաչքարեր և XIV դարի եկեղեցի։ Հասարակական կառույցներԳյուղն ունի մշակույթի տուն, հիմնական դպրոց, բուժկետ։ Տես նաևԾանոթագրություններ
Արտաքին հղումներ
|