Զեդեա
Զեդեա (նախկին անվանումը՝ Զեյթա), գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 17 կմ հարավ-արևելք, Վայքի լեռների հյուսիսային փեշերին։ Վերանվանվել է Զեդեա 1991 թ. ապրիլի 3-ին[3]։ ԱշխարհագրությունԳյուղը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի հյուսիս արևելյան մասում՝ մարզկենտրոնից 20 կմ հյուսիս արևելք։ Այն փռված է Վարդաբլուր և Հարսնասար լեռների ստորոտում՝ ծովի մակարդակիցից բարձր է 1500-1600 մ։ Սահմանակից է մարզի Ագարակաձոր, Վայք, Մալիշկայ ու Ազատեկի համայնքներին։ Գյուղի տարածքով անցնում է Արփա գետը։[փա՞ստ] ՊատմությունԶեդեա գյուղը 1988 թվականի նոյեմբեր ամսից վերաբնակեցվել է Նախիջևանի շրջանի Ազնաբերդ գյուղից արտագաղթած հայերով։[փա՞ստ] Գյուղը ավելի հին է քան ենթադրվում է, որի վկայությունն են զարդաքանդակներով խաչքարերը և հունական տառերով գերեզմանաքարերի արձանագրությունները, ինչից կարելի է ենթադրել, որ այստեղ ապրել են հայեր, հույներ, ադրբեջանցիներ, որից հետո այս գյուղում իրենց հանգրվանն են գտել Նախիջևանից տեղահանված հայերը։[փա՞ստ] Գյուղի շրջակայքում կա երկու հին գյուղատեղիներ։ Գերեզմանաքարերի արձանագրություններից ենթադրվում է, որ գյուղերից մեկը հունական է եղել։ Հին հայկական գերեզմանոցի մոտակայքում հայտնաբերվել է ջրաղաց, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գյուղի բնակիչները նախկինում էլ զբաղվել են հացահատիկի մշակությամբ։ Բոլոր ժամանակներում գյուղի հիմնական եկամտի աղբյուրը եղել է հողագործությունը և անասնապահությունը։[փա՞ստ] Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ դեռ միջնադարում գոյություն է ունեցել Վայոց ձոր գավառի Զեդյա գյուղը։ Գյուղի պատմության վերաբերյալ այլ մանրամասներ չկան։[փա՞ստ] ԲնակչությունԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Զեդեայի մշտական բնակչությունը կազմել է 141, առկա բնակչությունը՝ 137 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5]։ Զեդեայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6]
ՏնտեսությունԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ։[փա՞ստ] Պատմամշակութային կառույցներԳյուղի տարածքում կան հին գյուղատեղիներ, խաչքարեր, մոտակայքում՝ Քարատակ գյուղատեղին։[փա՞ստ] Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
|