Share to:

 

Վարդահովիտ

Գյուղ
Վարդահովիտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքՎայոց Ձորի մարզ և Եղեգնաձորի շրջան
ԲԾՄ2050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն103[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վարդահովիտ (Հայաստան)##
Վարդահովիտ (Հայաստան)
Վարդահովիտ (Վայոց ձորի մարզ)##
Վարդահովիտ (Վայոց ձորի մարզ)

Վարդահովիտ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2]։

Աշխարհագրական դիրք

Գյուղը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից մոտ 19 կմ հյուսիս արևելք, Եղեգիս գետի վերին հոսանքի շրջանում` աջ բարձրադիր ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մոտ 2050 մ։ Համայնքի վարչական տարածքը կազմում է 10 712 հեկտար հողատարածք՝ գյուղատնտեսական նշանակության՝ 10 630 հեկտար, որից վարելահող՝ 227 հեկտար, խոտհարք՝ 341 հեկտար, արոտ՝ 9345 հեկտար, իսկ այլ հողեր՝ 717 հեկտար։

Տեսարան գյուղի դաշտերից

Պատմություն

Համայնքում 1989 թվականից բնակվում են փախստական և մարզի տարբեր գյուղերից երիտասարդ ընտանիքներ, ովքեր իրենց նախկին բնակավայրերում հնարավորություն չեն ունեցել բնակարան կառուցելու, ապրելու, տեղափոխվել և բնակություն են հաստատել Վարդահովիտ գյուղական համայնքում։ Վարդահովիտ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։

Գյուղում կան 13-16 դդ. խաչքարեր։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Վարդահովիտի մշտական բնակչությունը կազմել է 103, առկա բնակչությունը՝ 105 մարդ[1]։ Մինչև 1989 թ. գյուղում ապրել են ադրբեջանցիներ[3], այնուհետ` հայեր։ Վարդահովիտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4][5].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 115[3] 151[3] 32 61 256 362 369 220 94 103[1]

Համայնքում առկա է 130 գյուղացիական տնային տնտեսություններ, բնակչությունը՝ 270 մարդ։

Տնտեսություն

Գյուղն ունի հիմնական դպրոց, մշակույթի տուն, վարչական շենք, բուժկետ, հեռախոսաֆիկացված է։

Բնակչությունը զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 188» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 4-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 907
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya