Հորբատեղ
Հորբատեղ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 20 կմ հյուսիս, Վարդենիսի լեռների հարավային փեշերին, Արտաբուն գետի ափին։ ԱշխարհագրությունԱյն գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում՝ Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 12 կմ։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։ Համայնքը սահմանակից է Արտաբույնքի, Շատինի, Եղեգիսի, Սալլիի գյուղական համայնքներին։ ԿլիմաԿլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Հաճախակի են չորային և երաշտի տարիները։ ԲնակչությունԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հորբատեղի մշտական բնակչությունը կազմել է 242, առկա բնակչությունը՝ 232 մարդ[1]։ Մինչև 1918 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], այնուհետ` հիմնականում հայերով։ Հորբատեղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
ՏնտեսությունԳյուղն ունի 92 տնտեսություն։ Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հեկտար տարածք, վարելահողերը՝ 6.9 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար։ Պատմամշակութային կառույցներՀորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին (1692 թ.) և XIII-XIV դարերի խաչքարեր։ Հասարակական կառույցներԳյուղում գործում է միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Տես նաևԾանոթագրություններ
Արտաքին հղումներ
|